Չեռնոգորիայի նախագահ (չեռնոգորերեն Предсједник Црне Горе / Predsjednik Crne Gore), Չեռնոգորիայի գործադիր իշխանության ղեկավար և պետության ղեկավար։

Չեռնոգորիայի նախագահ
չեռնոգորերեն Предćедник Црне Горе / Predsjednik Crne Gore
Չեռնոգորիայի նախագահի ստանդարտ
այլ=
այլ=
Պաշտոնավարում է՝
Միլո Ջուկանովիչ

սկսած մայիսի 20, 2018 թվականից
ՏիտղոսՆախագահ
ՆստավայրՆախագահական պալատը գտնվում է Ցետինե քաղաքում
Պաշտոնավարման ժամկետ5 տարի, ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ
Անդրանիկ պաշտոնավարՄոմիր Բուլատովիչ
Ձևավորումդեկտեմբերի 23, 1990
Կայքhttp://www.predsjednik.me/

Նախագահի լիազորությունների ժամկետը սահմանվում է 5 տարի՝ մեկ անգամ վերընտրվելու իրավունքով։ Նախագահն ընտրվում է ուղղակի ընտրություններով՝ համընդհանուր գաղտնի քվեարկությամբ։ Նախագահի մանդատը կարող է երկարաձգվել, եթե դրա սահմանման պահին հայտարարվի ռազմական դրություն։ Նախագահի մանդատը ավարտվում է, երբ ավարտվում է, երբ այն չեղյալ է հայտարարվում կամ նախագահը հրաժարական է տալիս։ Նախագահին կարող է հետ կանչել նաև խորհրդարանը, որից հետո Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ արդյոք նախագահը խախտել է Սահմանադրությունը։

Նախագահի նստավայր խմբագրել

 
Կապույտ պալատ, Ցետինե

Պետության ղեկավարի պաշտոնական նստավայրը գտնվում է Չեռնոգորիայի թագավորական մայրաքաղաք Ցետինեում՝ Կապույտ պալատում, որն ի սկզբանե կառուցվել էր Դանիլո II Պետրովիչ-Նեգոշի համար։

Նախագահի լիազորություններ խմբագրել

Նախագահը սահմանադրական լիազորությունների շրջանակներում.

  • ներկայացնում է հանրապետությունը երկրում և արտերկրում.
  • հրապարակում է օրենքներ․
  • նշանակում է Խորհրդարանի ընտրությունները.
  • Խորհրդարանի պատգամավորներին առաջարկում է վարչապետի և Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածությունը.
  • առաջարկում է Խորհրդարանին հանրաքվեի անցկացում․
  • համաներում է շնորհում քրեական հանցագործությունների համար.
  • շնորհում է պետական պարգևներ․
  • Սահմանադրությամբ սահմանված կարգով կատարում է մնացած բոլոր պարտականությունները։

Նախագահը պաշտպանության բարձրագույն խորհրդի անդամ է։

Չեռնոգորիայի ղեկավարների ցանկ խմբագրել

Տրված է Չեռնոգորիայի տարբեր պատմական ժամանակաշրջանների առաջնորդների ցուցակը (բացառությամբ միապետների)։

Դեմոկրատական Ֆեդերատիվ Հարավսլավիայի կազմում (1945) խմբագրել

1943 թվականի նոյեմբերի 29-ին Բոսնիայի Յայցե քաղաքում Հարավսլավիայի Ժողովրդական ազատագրման հակաֆաշիստական խորհրդի երկրորդ նիստում որոշում ընդունվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հարավսլավիայի ժողովուրդների դեմոկրատական դաշնային պետություն կառուցելու մասին` Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ։ Դրվեցին երկրի 6 մասերից բաղկացած դաշնային կառուցվածքի հիմքերը (Սերբիա, Խորվաթիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովենիա, Մակեդոնիա, Չեռնոգորիա

1945 թվականի մարտի 7-ին Բելգրադում ստեղծվեց Դեմոկրատական Դաշնակցային Հարավսլավիայի միջազգայնորեն ճանաչված ժամանակավոր կառավարությունը՝ Իոսիպ Տիտոյի գլխավորությամբ։

Կազմվավորված դաշնության կազմում Չեռնոգորիան ստանում է Չեռնոգորիայի Դաշնային Պետություն անվանումը (սերբախորվաթ․՝ Федерална Држава Црна Гора, Federalna Država Crna Gora)։ 1945 թվականի նոյեմբերի 29-ին Հարավսլավիայի հիմնադիր խորհրդարանը վերջնականապես վերացրեց միապետությունը և հռչակեց Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետությունը՝ դաշնային պետությունները վերածելով ժողովրդական հանրապետությունների, որոնց թվում էր Չեռնոգորիայի Ժողովրդական Հանրապետությունը։

Չեռնոգորիայի ղեկավարումն այս ժամանակահատվածում իրականացվել է տարբեր ազգային-ազատագրական (Հարավսլավիայի ժողովրդական-ազատագրական պատերազմի տարիներին) և պետական, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմինների կողմից.

  • Չեռնոգորիայի և Կոտորի ծովածոցի ժողովրդական ազատագրման տարածաշրջանային հակաֆաշիստական խորհուրդ (սերբախորվաթ․՝ Земаљско антифашистичко веће народног ослобођења Црне Горе и Боке Которске, Zemaljsko antifašističko veće narodnog oslobođenja Crne Gore i Boke Kotorske), որի առաջին ժողովը կայացել է 1943 թվականի նոյեմբերի 15-ին Կոլաշինում։
  • Չեռնոգորիայի հակաֆաշիստական ազգային-ազատագրական խորհրդարանը (սերբախորվաթ․՝ Црногорска антифашистичка скупштина народног ослобођења, Crnogorska antifašistička skupština narodnog oslobođenja) կազմավորվել է Տարածաշրջանային հակաֆաշիստական խորհրդից[1] Կոլաշինում կայացած իր երրորդ ժողովում, որն ավարտվել է 1944 թվականի հուլիսի 15-ին։ Միևնույն ժամանակ որոշում է ընդունվել Չեռնոգորիայի ապագայի վերաբերյալ՝ որպես հավասար դաշնային միավոր Դեմոկրատական Դաշնակցային Հարավսլավիայում։ Ընտրվեց Խորհրդանաի նախագահությունը (սերբախորվաթ․՝ Председништво Скупштине), որը լիազորված էր ձևավորել բարձրագույն իշխանություն՝ Չեռնոգորիայի ազատագրման ազգային կոմիտե, և մինչ դրա ձևավորումը, նա կատարում էր սահմանադրական կարգի պահպանման պարտականությունները Չեռնոգորիայում՝ որպես հարավսլավական պետության դաշնային միավոր։
  • Չեռնոգորիայի ազգային խորհրդարանը (սերբախորվաթ․՝ Црногорска народна скупштина, Crnagorska narodna skupština) ձևավորվել է Չեռնոգորիայի հակաֆաշիստական ազգային-ազատագրական խորհրդարանից իր չորրորդ նիստում Ցետինեում, որն ավարտվել է 1945 թվականի ապրիլի 17-ին։ Այն հռչակվեց բարձրագույն իշխանություն և միակ օրենսդիր մարմինը, որը ղեկավարում էր Նախագահությունը՝ իր նախագահի գլխավորությամբ։
Պատկեր Անուն
(կյանքի տարիներ)
Պաշտոնավարման ժամկետ Կուսակցություն Պաշտոն
Սկիզբ Ավարտ
1
(I—II)
  Նիկո Միլյանիչ
(1892–1957)
սերբախորվաթ․՝ Нико Миљанић, Niko Miljanić
15 նոյեմբերի, 1943 14 հուլիսի, 1944 Հարավսլավիայի կոմունիստական կուսակցություն Չեռնոգորիայի և Կոտոր ծոցի ժողովրդական ազատագրման տարածաշրջանային հակաֆաշիստական խորհրդի նախագահ
14 հուլիսի, 1944 15 ապրիլի, 1945 Չեռնոգորիայի ազգային ազատագրության հակաֆաշիստական խորհրդարանի նախագահ
2
(I)
  Միլոշ Ռաշովիչ
(1893–1988)
սերբախորվաթ․՝ Милош Рашовић, Miloš Rašović
15 ապրիլի, 1945 29 նոյեմբերի, 1945[2] Չեռնոգորիայի Ազգային խորհրդարանի նախագահության նախագահ

Հարավսլավիայի Ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետության կազմում (1945—1963) խմբագրել

1945 թվականի նոյեմբերի 29-ին Հարավսլավիայի հիմնադիր ժողովի կողմից Հարավսլավիայի Ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետության հռչակումից հետո Դեմոկրատական Ֆեդերատիվ Հարավսլավիայի մաս կազմող պետությունները վերափոխվեցին ժողովրդական հանրապետությունների, այդ թվում՝ Չեռնոգորիայի Ժողովրդական Հանրապետությունը (սերբախորվաթ․՝ Народна Република Црна Гора, Narodna Republika Crna Gora):

1945 թվականի նոյեմբերի 3-ին տեղի ունեցան Չեռնոգորիայի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր խորհրդարանի ընտրություններ (սերբախորվաթ․՝ Уставотворна скупштина Народне Републике Црне Горе, Ustavatvorna skupština Narodne Republike Crne Gore), որը նախատեսված էր հանրապետության նոր սահմանադրության մշակման համար։ Այն աշխատել է 1946 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը, այս ժամանակահատվածում այն ունեցել է լիարժեք իշխանություն։

1946 թվականի սահմանադրության համաձայն Չեռնոգորիայի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը եղել է Ազգային ժողովի նախագահության նախագահը, իսկ 1953 թվականի փետրվարի 4-ից՝ Ազգային ժողովի նախագահը։

Պատկեր Անուն
(կյանքի տարիներ)
Պաշտոնավարման ժամկետ Կուսակցություն Պաշտոն
Սկիզբ Ավարտ
(2)
(I[3]—III)
  Միլոշ Ռաշովիչ
(1893–1988)
սերբախորվաթ․՝ Милош Рашовић, Miloš Rašović
29 նոյեմբերի, 1945[2] 21 նոյեմբերի, 1946 Հարավսլավիայի կոմունիստական կուսակցություն Չեռնոգորիայի Ազգային ժողովի նախագահության նախագահ
21 նոյեմբերի, 1946 31 դեկտեմբերի, 1946 Հիմնադիր խորհրդարանի նախագահության նախագահ
1 հունվարի, 1947 6 նոյեմբերի, 1950 Հարավսլավիայի կոմունիստական կուսակցություն
Չեռնոգորիայի կոմունիստական կուսակցություն[4]
Ազգային ժողովի նախագահության նախագահ
3   Նիկոլա Կովաչևիչ
(1890–1967)
սերբախորվաթ․՝ Никола Ковачевић, Nikola Kovačević
6 նոյեմբերի, 1950 4 փետրվարի, 1953 Չեռնոգորիայի կոմունիստական կուսակցություն
Չեռնոգորիայի կոմունիստների միություն[5]
4 փետրվարի, 1953 14 դեկտեմբերի, 1953 Չեռնոգորիայի կոմունիստների միություն Ազգային ժողովի նախագահ
4   Բլաժո Յովանովիչ
(1907–1976)
սերբախորվաթ․՝ Блажо Јовановић, Blažo Jovanović
14 դեկտեմբերի, 1953 14 հուլիսի, 1962
5   Ֆիլիպ Բայկովիչ
(1910–1985)
սերբախորվաթ․՝ Филип Бајковић, Filip Bajković
14 հուլիսի, 1962 7 ապրիլի, 1963[6]

Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմում (1963—1992) խմբագրել

Հարավսլավիայի նոր սահմանադրությունը, որն ուժի մեջ է մտել 1963 թվականի ապրիլի 7-ին, երկիրը հռչակել է սոցիալիստական պետություն, որի համաձայն նրա անունը փոխվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն, իսկ նրա մաս կազմող հանրապետությունները կոչվել են սոցիալիստական, այդ թվում՝ Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետությունը (սերբախորվաթ․՝ Социјалистичка Република Црна Гора, Socijalistička Republika Crna Gora

Նոր սահմանադրության համաձայն հանրապետության խորհրդարանը կոչվել է Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետության սկուպշչինա (սերբախորվաթ․՝ Скупштина Социјалистичке Републике Црне Горе, Skupština Sociјalističke Republike Crne Gore), նրա ղեկավարի և պետության ղեկավարի պաշտոնի կոչումը փոխվել է Սկուպշչինայի նախագահի (սերբախորվաթ․՝ предсjeдник скупштине, predsjednik skupštine):

1974 թվականի մայիսի 6-ին Չեռնոգորիայում ստեղծվել է արտախորհրդարանական բարձրագույն կոլեգիալ կառավարման մարմին՝ Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետության Նախագահությունը՝ Նախագահության Նախագահի գլխավորությամբ (սերբախորվաթ․՝ Предсједник Предсједништва Социјалистичке Републике Црне Горе, Predsjednik Predsedništva Sociјаlističke Republike Crne Gore):

1990 թվականի դեկտեմբերի 23-ին հաստատվեց Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետության Նախագահի պաշտոնը (սերբախորվաթ․՝ Предсједник Социјалистичке Републике Црне Горе, Predsjednik Sociјаlističke Republike Crne Gore), որը հետագայում վերածվեց Չեռնոգորիայի Հանրապետության նախագահի և Չեռնոգորիայի նախագահը՝ երկրի պաշտոնական անվանմանը համապատասխան։

1991 թվականի օգոստոսի 3-ին հանրապետության անվանումը փոխվել է Չեռնոգորիայի Հանրապետություն (սերբախորվաթ․՝ Република Црна Гора, Republika Crna Gora)։ 1992 թվականի ապրիլի 27-ին Չեռնոգորիան Սերբիայի հետ միասին ստեղծեց Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունը։

Պատկեր Անուն
(կյանքի տարիներ)
Պաշտոնավարման ժամկետ Կուսակցություն Պաշտոն
Սկիզբ Ավարտ
(5)[7]   Ֆիլիպ Բայկովիչ
(1910–1985)
սերբախորվաթ․՝ Филип Бајковић, Filip Bajković
7 ապրիլի, 1963[6] 5 մայիսի, 1963 Չեռնոգորիայի կոմունիստների միություն Սկուպշինայի նախագահ
6   Անդրիյա Մուգոշա
(1910–2006)
սերբախորվաթ․՝ Андрија Мугоша, Andrija Mugoša
5 մայիսի, 1963 5 մայիսի, 1967
7
(I)
  Վելկո Միլատովիչ
(1921–2004)
սերբախորվաթ․՝ Вељко Милатовић, Veljko Milatović
5 մայիսի, 1967 6 հոկտեմբերի, 1969
8   Վիդոե Ժարկովիչ
(1927–2000)
սերբախորվաթ․՝ Видоје Жарковић, Vidoje Žarković
6 հոկտեմբերի, 1969 6 մայիսի, 1974
7
(II)
  Վելկո Միլատովիչ
(1921–2004)
սերբախորվաթ․՝ Вељко Милатовић, Veljko Milatović
6 մայիսի, 1974 7 մայիսի, 1982 Նախագահության նախագահ
9   Վեսելին Ջուրանովիչ
(1925–1997)
սերբախորվաթ․՝ Веселин Ђурановић, Veselin Đuranović
7 մայիսի, 1982 6 մայիսի, 1983
10   Մարկո Օրլանդիչ
(1930–2019)
սերբախորվաթ․՝ Марко Орландић, Marko Orlandić
6 մայիսի, 1983 7 մայիսի, 1984
11   Միոդրագ Վլահովիչ
(?–?)
սերբախորվաթ․՝ Миодраг Влаховић, Miodrag Vlahović
7 մայիսի, 1984 7 մայիսի, 1985
12   Բրանիսլավ Շոշկիչ
(1922–2022)
սերբախորվաթ․՝ Бранислав Шошкић, Branislav Šoškić
7 մայիսի, 1985 6 մայիսի, 1986
13   Ռադիվոյե Բրայովիչ
(1935–)
սերբախորվաթ․՝ Радивоје Брајовић, Radivoje Brajović
6 մայիսի, 1986 6 մայիսի, 1988
14   Բոժինա Իվանովիչ
(1931–2002)
սերբախորվաթ․՝ Божина Ивановић, Božina Ivanović
6 մայիսի, 1988 13 հունվարի, 1989[8]
ժ.պ.   Սլոբոդան Սիմովիչ
(?–?)
սերբախորվաթ․՝ Слободан Симовић, Slobodan Simović
13 հունվարի, 1989 17 մարտի, 1989
15   Բրանկո Կոստիչ
(1939–2020)
սերբախորվաթ․՝ Бранко Костић, Branko Kostić
17 մարտի, 1989 25 դեկտեմբերի, 1990
16
(I)
  Մոմիր Բուլատովիչ
(1956–2019)
սերբախորվաթ․՝ Момир Булатовић, Momir Bulatović
25 դեկտեմբերի, 1990 27 ապրիլի, 1992[9] Չեռնոգորիայի կոմունիստների միություն
Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցություն[10]
Նախագահ

Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության կազմում (1992—2003) խմբագրել

1992 թվականի ապրիլի 27-ին Չեռնոգորիան Սերբիայի հետ միասին ստեղծեց Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունը։ 1992 թվականի սահմանադրության համաձայն՝ Չեռնոգորիայի ղեկավարը նախագահն էր (սերբ.՝ Предсједник Републике Црне Горе, Predsјednik Republike Crne Gore), իսկ պետական լեզու հռչակվեց սերբերենի իեկավյան ձևը։։

2003 թվականի փետրվարի 14-ին Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունը վերափոխվեց Սերբիայի և Չեռնոգորիայի Պետական Միության, որը անկախ պետությունների համադաշնություն էր։

Պատկեր Անուն
(կյանքի տարիներ)
Պաշտոնավարման ժամկետ Կուսակցություն Ընտրություններ
Սկիզբ Ավարտ
(16)
(I)[11]—II)
  Մոմիր Բուլատովիչ
(1956–2019)
սերբ.՝ Момир Булатовић, Momir Bulatović
27 ապրիլի, 1992[9] 15 հունվարի, 1993 Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցություն (1990)
15 հունվարի, 1993 15 հունվարի, 1998 1992
17   Միլո Ջուկանովիչ
(1962–)
սերբ.՝ Мило Ђукановић, Milo Đukanović
15 հունվարի, 1998 25 նոյեմբերի, 2002 1997
Կաղապար:И.о.   Ֆիլիպ Վույանովիչ
(1954–)
սերբ.՝ Филип Вујановић, Filip Vujanović
25 նոյեմբերի, 2002 14 փետրվարի, 2003[12] 2002[13]

Պետական միության կազմում (2003—2006) խմբագրել

2002 թվականի մարտի 14-ին Սերբիան և Չեռնոգորիան համաձայնության եկան համագործակցության միայն որոշակի քաղաքական ոլորտներում (օրինակ՝ պաշտպանական դաշինք և միջազգային ներկայացուցչություն)։ 2003 թվականի փետրվարի 14-ին ընդունվեց Սերբիայի և Չեռնոգորիայի Պետական Միության սահմանադրությունը։

Յուրաքանչյուր պետություն ուներ իր օրենսդրությունն ու տնտեսական քաղաքականությունը, իսկ ավելի ուշ՝ արժութային, մաքսային և այլ պետական ատրիբուտներ։ Միությունը պաշտոնապես չուներ ընդհանուր մայրաքաղաք, չնայած պետական մարմինների մեծ մասը գտնվում էր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, որոշները տեղափոխվեցին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցա։

Պատկեր Անուն
(կյանքի տարիներ)
Պաշտոնավարման ժամկետ Կուսակցություն Ընտրություններ
Սկիզբ Ավարտ
(Կաղապար:И.о.)[14]   Ֆիլիպ Վույանովիչ
(1954–)
սերբ.՝ Филип Вујановић, Filip Vujanović
14 փետրվարի, 2003[12] 19 մայիսի, 2003 Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցություն 2003, փետրվար[13]
ժ.պ.   Ռիֆաթ Ռաստոդեր
(1950–)
սերբ.՝ Рифат Растодер, Rifat Rastoder
19 մայիսի, 2003 22 մայիսի, 2003 Չեռնոգորիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ժ.պ.   Դրագան Կույովիչ
(1948–2010)
սերբ.՝ Драган Кујовић, Dragan Kujović
Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցություն
18   Ֆիլիպ Վույանովիչ
(1954–)
սերբ.՝ Филип Вујановић, Filip Vujanović
22 մայիսի, 2003 3 հունիսի, 2006[15] 2003, մայիս

Անկախության շրջան (2006-ից) խմբագրել

2006 թվականի մայիսի 21-ին Չեռնոգորիայում անցկացվեց ազգային անկախության հանրաքվե։ Համաձայն դրա արդյունքների՝ 2006 թվականի հունիսի 3-ին հռչակվեց Չեռնոգորիայի ազգային անկախությունը, որը շուտով ճանաչվեց Սերբիայի կողմից։

Համաձայն նոր սահմանադրության, որն ուժի մեջ է մտել 2007 թվականի նոյեմբերի 22-ին, երկրի անվանումը փոխվել է Չեռնոգորիա (չեռնոգորերեն Црна Гора, Crna Gora), չեռնոգորերենը հռչակվել պետական լեզու։

Պատկեր Անուն
(կյանքի տարիներ)
Պաշտոնավարման ժամկետ Կուսակցություն Ընտրություններ
Начало Окончание
(18)[16]   Ֆիլիպ Վույանովիչ
(1954–)
չեռնոգորերեն Филип Вујановић, Filip Vujanović
3 հունիսի, 2006[15] 20 մայիսի, 2018 Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցություն 2008
2013
19   Միլո Ջուկանովիչ
(1962–)
սերբ.՝ Мило Ђукановић, Milo Đukanović
20 մայիսի, 2018 Գործող 2018

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Josip Pečarić: Croats of Boka Kotorska From 1918 Until Today». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 Չեռնոգորիայի Ժողովրդական Հանրապետության հռչակումը.
  3. Չեռնոգորիայի Ազգային ժողովի նախագահության նախագահ Միլոշ Ռաշովիչի լիազորությունների շարունակությունը.
  4. 1948 թվականին Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության կազմում ստեղծվեցին ենթակա հանրապետական կուսակցություններ, այդ թվում՝ Չեռնոգորիայի կոմունիստական կուսակցությունը։
  5. 1952 թվականին Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության վեցերորդ համագումարից հետո Չեռնոգորիայի կոմունիստական կուսակցությունը վերանվանվեց Չեռնոգորիայի կոմունիստների միություն։
  6. 6,0 6,1 Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետության հռչակումը.
  7. Продолжение полномочий Филипа Байковича как президента скупщины.
  8. Հրաժարական է տվել։
  9. 9,0 9,1 Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության ձևավորումը։
  10. Չեռնոգորիայի կոմունիստների միությունը նոր կուսակցության հիմնադիր առաջին համագումարի ժամանակ փոխել է իր անվանումը՝ դառնալով «Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցություն», որը տեղի է ունեցել 1991 թվականի հունիսի 22-ին։
  11. Продолжение полномочий Момира Булатовича.
  12. 12,0 12,1 Սերբիայի և Չեռնոգորիայի Պետական Միության ձևավորումը։
  13. 13,0 13,1 Ընտրությունները անվավեր են ճանաչվել ընտրողների ցածր մասնակցության պատճառով։
  14. Նախագահի պարտականությունների շարունակությունը Ֆիլիպ Վույանովիչի կողմից։
  15. 15,0 15,1 Չեռնոգորիայի անկախության հռչակագիր
  16. Նախագահ Ֆիլիպ Վույանովիչի լիազորությունների շարունակությունը։

Արտաքին հղումներ խմբագրել