Չենկիլեր՝ հայաբնակ գյուղ Թուրքիայում, Բուրսա վիլայեթում, Ակն լեռան ստորոտին։ 1909 թվականին ուներ մոտ 1500 շունչ հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, ձիթահանությամբ, շերամապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով, և ուխտատեղի (Անարծաթ Վարդապետ)։ Բնակիչները տեղահանվել են 1915 թվականին, մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 713