Չեկային գրքույկ կամ չեկագրքույկ (անգլ.՝ checkbook), բանկի կողմից հաճախորդին տրամադրված չեկերի բլանկներ, որոնք միավորված են գրքույկի տեսքով, հիմնականում 25 կամ 50 հատ։ Այն սովորաբար պատրաստվում է բանկի կողմից և տրվում է չեկային հաշվի սեփականատիրոջը (կազմակերպություն կամ ֆիզիկական անձ

Չեկային գրքույկ

Սահմանում խմբագրել

Ըստ Սովետական մեծ հանրագիտարանի՝ չեկային գրքույկը հաշվարկային կամ դրամական չեկերի բրոշյուրավորումն է։ Չեկային գրքույկը պատրաստվում և տրվում է կրեդիտային կարգով, որով վարվում է սեփականատիրոջ հաշիվը (կազմակերպություն կամ ֆիզիկական անձ)[1]։

Մի շարք տնտեսագետներ չեկային գրքույկը սահմանում են որպես թղթապանակ կամ ոչ մեծ գրքույկ, որը պարունակում է նախապես տպագրված փաստաթղթեր, որոնք թողարկվել են արժեթղթեր ունեցող անձանց հաշիվներն ստուգելու համար և օգտագործվում են ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարելու համար։ Այն պարունակում է հաջորդաբար համարակալված չեկեր, որոնց հաշվի կրողները կարող են օգտագործել որպես պարտամուրհակ։ Չեկերը, որպես կանոն, նախապես տպագրվում են հաշվի տիրոջ անունով, հասցեով և նույնականացնող այլ տեղեկություններով։ Բացի այդ, յուրաքանչյուր չեկ ունի բանկային կոդ, հաշվի և չեկի համար[2]։

Չեկային գրքույկի ձև խմբագրել

Չեկային գրքույկը բաժանելով առանձին չեկերի՝ հաճախորդը կարող է հաշվից վերցնել իր անհրաժեշտ գումարը։ Այն կարող է վճարվել նաև առանց միջնորդի՝ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց չեկերով։ Չեկագրքույկի չեկերը պատրաստվում են հատուկ թղթի վրա և համարակալվում։

Չեկային գրքույկները բաղկացած են չեկային բլանկներից։ Բլանկի կեղծումից խուսափելու համար դրանք տպվում են հատուկ թղթի վրա[3]։

Չեկային գրքույկում նշվում է նրա սեփականատիրոջ անունը, բանկային հաշվի համարը, որից կվճարվեն չեկերը, չեկերի համարները, չեկագրքույկի գործողության ժամկետը, վճարումների նպատակը, սահմանի չափը (եթե սահմանված է)[1]։

Չեկային գրքույկի տեսակներ խմբագրել

Չեկային գրքույկը լինում է երկու տեսակի[1]՝

  • սահմանափակ չեկային գրքույկ (թողարկված որոշակի չափով գումար, որը տրամադրվում է որպես ավանդ՝ բանկում գումար վճարելու միջոցով);
  • անսահմանափակ չեկային գրքույկ (թողարկված անորոշ չափով գումար, որը տրամադրվում է վճարողի կողմից վարկի հաշվին՝ բանկային վարկի միջոցով)։

Չեկային գրքույկների պատմություն խմբագրել

Չեկերի և չեկային գրքույկների նախահայրերը բաբելոնյան բանկերի կավե փոքրիկ աղյուսակներն էին, որոնք օգտագործվում էին մ.թ.ա. VI դարից մինչև մ.թ.: Նմանատիպ աղյուսակներ կային Աքեմենյան տերությունում, Հին Հռոմում և Հին Հնդկաստանում[4]։

16-րդ դարի վերջին և 17-րդ դարերի սկզբին նման չեկային գրքույկներ գոյություն ունեին նաև Անգլիայում։ Անգլիական բանկերն իրենց ավանդատուներին տալիս էին հատուկ գրքույկներ, որոնցում առկա էին գրասենյակային բլանկներ[5]։

Շոտլանդիայի առևտրային բանկը համարվում է առաջին վարկային կազմակերպությունը, որը թողարկել է անհատականացված չեկեր։ 1811 թվականին է վերաբերում իրենց վրա բանկի հաճախորդների անունները տպված չեկագրքույկների հայտնվելը։ Այդ ժամանակ չեկերը գործնականորեն ձեռք են բերել իրենց ժամանակակից տեսքը[4]։

Բանկային քարտեր օգտագործող անկանխիկ վճարումների համակարգը (ստեղծված ԱՄՆ-ում 1940-1950-ական թվականներին «առևտրային բումի» ժամանակ), չնայած մեծ մասամբ փոխարինվել է չեկագրքույկների, այնուամենայնիվ, 2010-ական թվականներին չեկագրքույկների շնորհիվ դեռևս տարածված է եղել ԱՄՆ-ում. ԱՄՆ-ում այս գործիքն օգտագործել է քաղաքացիների մոտ 40%-ը[6]։

Գրականություն խմբագրել

  • Райзберг Б. А., Лозовский Л. Ш., Стародубцева Е. Б. Современный экономический словарь. — 2-е изд., испр. М.: ИНФРА-М. 479 с.. 1999.
  • Большой юридический словарь. — М.: Инфра-М. А. Я. Сухарев, В. Е. Крутских, А. Я. Сухарева. 2003.
  • Главный редактор Н. В. Гаретовский Финансово-кредитный словарь. — Москва: Издательство "Финансы и статистика", 1988. — Т. III.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Чековая книжка // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. Will Kenton Checkbook//Investopedia, 19.02.2020
  3. Финансово-кредитный словарь, 1988, էջ 430
  4. 4,0 4,1 «Начало чека».
  5. Финансово-кредитный словарь, 1988, էջ 428
  6. В Сбербанке назвали пользователей чековых книжек жителями каменного века // РБК, фев 2020