«Չափն անցավ» (ռուս.՝ «Пересолил»), Անտոն Պավլովիչ Չեխովի փոքրիկ հումորային պատմվածքը, որը վերաբերում է գրողի վաղ ստեղծագործական շրջանին։

Չափն անցավ
ռուս.՝ Пересолил
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1885
ՀրատարակչությունՕսկոլկի
Հրատարակվել էնոյեմբերի 16 (28), 1885 և 1885

Ստեղծման պատմություն խմբագրել

Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1885 թվականի նոյեմբերին պետերբուրգյան «Осколки» ամսագրում (№ 46)[1]։ Ստորագրվել է Ա. Չեխոնտե կեղծանունով, որը գրողը հաճախ է օգտագործել իր վաղ ստեղծագործություններում[2]։ 1886 թվականին ընդգրկվել է «Խայտաբղետ պատմվածքներ» (ռուս.՝ «Пёстрые рассказы») ժողովածուում, որն իր մեջ ներառել է Չեխովի 77 ստեղծագործություն[3]։

Կերպարներ խմբագրել

  • Գլեբ Գավրիլովիչ Սմիրնով - հողաչափ, որը կանչվել է հեռավոր գեներալի կալվածքում աշխատելու համար,
  • Կլիմ - կառապանը, որն ստանձնեց հողաչափին կայարանից տեղափոխել կալվածք,
  • Կայանի ժանդարմ - ժանդարմ, որը Սմիրնովին հուշեց, թե որտեղ կարելի է գտնել կառապանին։

Սյուժե խմբագրել

«Գնիլուշկի» կայարան ժամանած հողաչափ Գլեբ Գավրիլովիչ Սմիրնովը գտնում է Կլիմ անունով մի կառապանի, որը համաձայնում է նրան սայլով տանել Դևկինո կալվածք, որը գտնվում է կայարանից 30-40 վերստ հեռավորության վրա։ Ճանապարհին վրա է հասնում մթնշաղը և, տպավորված լինելով խավարից և շրջակա ամայությունից, Գլեբ Գավրիլովիչը սկսում է անհանգստանալ ու վախենալ ավազակների հարձակումից։ Շուտով նրա անհանգստությունը վերածվում է կասկածի, թե Կլիմն ինքը ավազակ է և ծրագրում է հարձակվել նրա վրա։

Կառապանի մոտ տպավորություն ստեղծելու և հարձակումը կանխելու համար Սմիրնովը սկսում է ստել Կլիմին՝ իրեն ներկայացնելով որպես ուժեղ և անվախ մարդ, որն ինքն է սիրում «կռվել ավազակների հետ»։ Ի վերջո, վախը նրան ստիպում է այնպիս ստեր հորինել, որ արդեն Կլիմը իսկապես վախենում է և սարսափած փախչում անտառ՝ սայլը թողնելով իր ուղևորի հետ։ Գլեբ Գավրիլովիչը զգալի ջանքեր էր գործադրում Կլիմին վերադարձնելու և ճանապարհը շարունակելու համար։

Էկրանավորում խմբագրել

Պատմվածքի հիման վրա 1959 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից ստեղծվել է համանուն տիկնիկային մուլտֆիլմը։

Պատմվածքն էկրանավորվել է «Այս տարբեր, տարբեր, տարբեր դեմքերը...» (ռուս.՝ Эти разные, разные, разные лица…) հեռուստատեսային ալմանախի շրջանակներում։ Այս ֆիլմում բոլոր դերերը խաղացել է Իգոր Իլյինսկին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Летопись жизни и творчества А. П. Чехова / Рос. акад. наук. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наследие, 2000—… — Т. 1: 1860—1888. — 2000. — С. 182—216.
  2. Русские писатели и поэты. Краткий биографический словарь. Москва, 2000. — С. 539—541
  3. Пестрые рассказы / А. Чехонте (Ан. П. Чехов). — Санкт-Петербург : Журн. «Осколки», 1886

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել