Չափայնություն, ֆիզիկական մեծություն, արտահայտություն, որը ցույց է տալիս, թե որքան անգամ կփոխվի ֆիզիկական մեծության միավորը՝ տվյալ համակարգում իբրև հիմնական ընդունված մեծությունների միավորները փոփոխելիս։ Չափայնություն հիմնական միավորների ընդհանրացված սիմվոլների արտադրյալից կազմված միանդամ է սիմվոլներն ունեն տարբեր աստիճաններ (ամբողջ կամ կոտորակային, դրական կամ բացասական), որոնք կոչվում են չափայնության ցուցիչներ։ Օրինակ, արագության չափայնություն LT −1 է, որտեղ T-ն ժամանակի չափայնություն․ է, Լ-ը՝ երկարությունը։ Այդ սիմվոլներն անկախ են ժամանակի և երկարության միավորների կոնկրետ չափից (վայրկյան, րոպե, ժամ, մետր, սանտիմետր )։ Շատ դեպքերում չափայնությունը հնարավորություն է տալիս կապ հաստատել համապատասխան մեծությունների միջև։

Տես նաև խմբագրել



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 683