Չարշամբայի գավառակ
Չարշամբա, գավառակ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում։ Կենտրոնը Չարշամբա քաղաքն է։
Գավառ | |
---|---|
Չարշամբա | |
Վարչական տարածք | Օսմանյան կայսրություն |
Վիլայեթ | Տրապիզոնի վիլայեթ |
Գավառ | Ջանիկի գավառ |
Այլ անվանումներ | (a8\ampa, (ha8\amba, (ha8\ampa |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն խմբագրել
Ըստ թուրքական զգալի նվազեցված տվյալների 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ գավառակից տեղահան է արվել 10648 հայ բնակիչ։ Փրկվեցին միայն լեռներում ապաստանած մի քանի հարյուր հոգի, որոնք 1923 թվականին տեղափոխվեցին Սուխումի և Սոչիի շրջաններ։
Բնակչություն խմբագրել
XX դարասկզբին գավառակի 17 հայաբնակ գյուղերը միասին ունեին ավելի քան 10 000 հայ բնակիչ։ Խոսում էին Համշենի բարբառով[1]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 224
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն