Չարլզ Պերսի Սնոու (հոկտեմբերի 15, 1905(1905-10-15)[1][2][3][…], Լեսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 1, 1980(1980-07-01)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆիզիկոս, գրող, հասարակական գործիչ։

Չարլզ Պերսի Սնոու
անգլ.՝ Charles Percy Snow
Ծնվել էհոկտեմբերի 15, 1905(1905-10-15)[1][2][3][…]
ԾննդավայրԼեսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհուլիսի 1, 1980(1980-07-01)[1][2][3][…] (74 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունֆիզիկոս, գրող, քաղաքական գործիչ, գրական քննադատ և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔրիստի քոլեջ, Լեստերի համալսարան, Լոնդոնի համալսարան և Alderman Newton's School?
Գիտական աստիճանԲակալավր (1927), գիտության մագիստր[4] (1928) և փիլիսոփայության դոկտոր[4] (1930)
Ուշագրավ աշխատանքներԵրկու մշակույթները և Corridors of Power?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[4] և Թագավորական գրական ընկերություն[4]
ԿուսակցությունԼեյբորիստական կուսակցություն
ԱշխատավայրՈւեսլեական համալսարան
Պարգևներ
ԱմուսինPamela Hansford Johnson?[5]
Չարլզ Պերսի Սնոու Վիքիքաղվածքում

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ռազմաճակատին գիտական օգնություն ցույց տվող կոմիտեի կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկը։ 1947 - 1964 թվականներին գլխավորել է Անգլիական Էլեկտրաընկերությունը (անգլ.՝ English Electric Company), 1964 - 1966 թվականներին եղել է տեխնոլոգիայի նախարարության պառլամենտական քարտուղարը, մտել է անգլիական կառավարության կազմի մեջ։

Սնոուն գիտական ու պետական շրջանակներում ձեռք բերած փորձը դրել է «Օտարներ և եղբայրներ» (1947 - 1970) վիպաշարի հիմքում, որի հիմնական գաղափարն է այս կամ այն կերպ քաղաքացիական պարտքի գիտակցությամբ կապված «եղբայրների» և երկրի ու ժողովրդի հանդեպ պատասխանատվության զգացումից զուրկ «օտարների» գոյությունը անգլիական հասարակության մեջ։ Վիպաշարի կարևորագույն համարվող գրքերն են՝ «Հույսերի պահը» (1949), «Վերադարձ» (1956), «Գործ» (1960), «Իշխանության միջանցքները» (1964)։ Բարոյաէթիկական հրատապ խնդիրներ է քննարկում «Նրանց ամբողջ իմաստության մեջ» (1974) վեպը։

Ծանոթագրություններ խմբագրել


 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Պերսի Սնոու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 486