Չարենցավանի քաղաքային մարզադաշտ

Չարենցավանի քաղաքային մարզադաշտ, բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, որը հիմնականում օգտագործվում է ֆուտբոլային խաղերի, ինչպես նաև աթլետիկայի տեղական միջոցառումների համար[1]։ Մարզադաշտը հանդիսանում է Վան ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը[2]։

Չարենցավանի քաղաքային մարզադաշտ
Տեսակմարզադաշտ
ՏեղագրությունՉարենցավան
Երկիր Հայաստան
Հիմնադրված1970
Բացված1970
Տնային թիմՎան ՖԱ
Քարտեզ
Քարտեզ
 Charentsavan City Stadium Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Այն բացվել է 1970 թվականին և ունի 5000 հանդիսականի տարողություն։ Մարզադաշտը ծառայել է որպես Չարենցավանի «Մուշ» ֆուտբոլային ակումբի սեփական դաշտը 1990-1994 թվականներին, երբ ակումբը լուծարվեց և հեռացավ պրոֆեսիոնալ ֆուտբոլից։

2017 թվականի Չարենցավանի՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ 2016 թվականի սեպտեմբերին մարզադաշտի խոտածածկը փոխարինվել է արհեստականի։ Վերանորոգման գործընթացը ֆինանսավորվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Ներկայումս մարզադաշտից օգտվում են Կոտայքի մարզի մի քանի մանկապատանեկան ֆուտբոլային դպրոցներ և Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբներից` Վան ՖԱ-ն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Athletics Championship of Armenia Արխիվացված 4 Դեկտեմբեր 2014 Wayback Machine
  2. «Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում փոփոխություններ կան (PHOTO)». Ֆուտբոլ365. 2022 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.