«Չարաղետ կիրակի» (ռուս.՝ «Зловредное воскресенье»), 1985 թվականի խորհրդային կատակերգական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Մարտինովն Օսկար Ռեմեզի սցենարի հիման վրա, որը գրվել է վերջինիս «Չորս քառորդում» (ռուս.՝ «Четвёрка в четверти») գրքի հիման վրա։ Խորհրդային այն մի քանի ֆիլմերից մեկը, որը նկարահանվել է կատակերգական ֆարսի ժանրում։

Չարաղետ կիրակի
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1986
Լեզուռուսերեն
ՌեժիսորVladimir Martynov?
Սցենարի հեղինակOskar Remez?
ԵրաժշտությունՎլադիմիր Շաինսկի
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
IMDbID 0092292

Սյուժե խմբագրել

Դպրոցի 4«ա» դասարանում հայտնվում է նոր աշակերտ՝ Գենա Պենկինը։ Պատմության դասի ժամանակ նա բոլորին զարմացնում է Ալեքսանդր Սուվորովի մասին իր գիտելիքներով, բայց հետո պարզվում է, որ նա հետ է մնում մնացած բոլոր առարկաներից։ Դրանից բացի դասընկերները նկատում են, որ Գենան սովորություն ունի ճշմարտության փոխարեն ասել անիրական երևակայական պատմոթյուններ (այդ իսկ պատճառով նրան տեղափոխել են մեկ այլ դպրոց)։ Նույնիսկ այն պարզ հարցին, թե ինչու նրա մայրը չի գնում ծնողական ժողովների, նա պատասխանում է, որ մայրը մեկնել է գիտարշավի, չնայած իրականում մայրը չի գնում ժողովների, քանի որ ինքը նրան չէր ասել այդ մասին։ Մի օր անհայտ կինոստուդիայից մի երիտասարդ սիրողական ռեժիսոր խաբեությամբ խնդրում է Գենային պատմել իրենց դպրոցի մասին։ Գենան, չիմանալով, որ նկարահանվում է թաքնված տեսախցիկով, սկսում է ներկայացնել երևակայական պատմություն՝ պատկերելով իր դպրոցը, մասնավորապես՝ իր դասարանը, որպես իսկական ուտոպիա։

Հարցազրույցը դիտելուց հետո դպրոցի ղեկավարությունն ու դասընկերները շատ են զարմանում Գենայի երևակայությունից և պարծենկոտությունից, քանի որ իրականում իրենց դպրոցում ոչինչ այնպես չէ, ինչպես պատմել էր Գենան։ Հետագայում Գենան ստիպված է լինում փախչել, իսկ դպրոցի անձնակազմը որոշում է ամեն ինչ անել, որպեսզի համապատասխանի Գենայի պատմությանը։

Գլխավոր դերում խմբագրել

  • Պավել Գայդուչենկո — Գենա Պենկին

Դերերում խմբագրել

  • Միխայիլ Պուգովկին - Միրոն Սերգեևիչ Յաշին, թոշակառու ջրասուզակ
  • Վերա Վասիլևա - Բերտա Պավլովնա, Յաշինի կինը
  • Վալենտինա Տալիզինա - Յուլիա Լվովնա, մաթեմատիկայի ուսուցիչ
  • Մարինա Դյուժևա - Նինա Գրիգորիևնա, նույն ինքը՝ Ավրորա Վարյագովնա, Էվրիդիկա Կալպրինեստովնա, դասղեկ
  • Ռաիսա Ռյազանովա - Սոֆյա Միխայլովնա, Պենկինի մայրը
  • Գեորգի Շտիլ - Ալեքսանդր Վասիլևիչ, դպրոցի տնօրեն
  • Բորիսլավ Բրոնդուկով - Ստեփան Զախարովիչ, սովխոզի նախագահ
  • Եվգենի Գերասիմով - Եվգենի Վլադիմիրովիչ, կինոփառատոնի ժյուրիի նախագահ
  • Մարինա Յակովլևա - Լյուբով Իվանովնա, աշխարհագրության ուսուցիչ
  • Ելենա Սկորոխոդովա - Օլիմպիադա, ֆիզկուլտուրայի ուսուցիչ
  • Միխայիլ Կոկշենով - երգեցողության ուսուցիչ
  • Դանա Դորոշենկո - Օլգա Զամոշինա, ջոկատի խորհրդի նախագահ
  • Մաշա Վարտիկովա - Գալյա Կուդրյավցևա
  • Օլեգ Սվետլիցին - սիրողական կինոստուդիայի ռեժիսոր
  • Անտոն Սամուլեև - Կորյագին, ջոկատի ղեկավար
  • Մաշա Բականովա - Նադյա, Պենկինի կրտսեր քույրը
  • Վոլոդյա Սիչյով - Պավլուխա
  • Նատաշա Շանեցկայա - Վալևսկայա
  • Ժենյա Ստավրովսկի - պիոներ Իլյին
  • Կոստյա Կոնյաև - պիոներ
  • Վանյա Սոկոլով - Շչուկին, պիոներ
  • Ալյոշա Յուդին - պիոներ
  • Պետյա Ստոյկո - պիոներ
  • Իվան Աբրամով - պիոներ

Էպիզոդներում խմբագրել

  • Յուրի Բորովիկով
  • Եկատերինա Բրոնդուկովա - կթվորուհի
  • Ի․ Վեդենեևա
  • Պյոտր Վիշնյակով
  • Ռոման Գրիբանով
  • Բորյա Իվանով
  • Կիրիլ Կուշնարենկո

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Մարտինով
  • Օպերատոր՝ Միխայիլ Սկրիպիցին
  • Սցենարի հեղինակ՝ Օսկար Ռեմեզ
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Շաինսկի
  • Նկարիչ՝ Վլադիմիր Դուշին[2]

Այլ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Չարաղետ կիրակի» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Չարաղետ կիրակի» ֆիլմը kinopoisk.ru կայքում