Չախոխբիլի
Չախոխբիլի (վրաց.՝ ჩახოხბილი), թռչնամսով ռագու, վրացական ազգային ուտեստ։
Չախոխբիլիի բաղադրիչները | |
Վրաստան | |
Ծագում | |
Ենթատեսակ | կերակուր և ստյու |
Առաջացման երկիր | Վրաստան |
Բաղադրամասեր | |
Հիմնական | թռչնի միս |
Chakhokhbili Վիքիպահեստում |
Սկզբում պատրաստում էին փասիանի (վրաց.՝ ხოხობი) մսից, բայց ներկայումս օգտագործում են ցանկացած թռչնի, հատկապես՝ հավի միս։
Ուտեստը պատրաստում են կտրտած, լոլիկի սոուսի մեջ շոգեխաշած թռչնամսից, որին ավելացնում են համեմունքներ և սխտոր։ Չախոխբիլիի բնորոշ առանձնահատկությունը նախապես (մինչև շոգեխաշելը) 15 րոպե թռչնամսի, այսպես կոչված, չոր տապակումն է՝ առանց որևէ տեսակի յուղ ավելացնելու[1]։
Երբեմն այս ուտեստի պատրաստման ժամանակ ջուր չի ավելացվում, հեղուկի համար օգտագործվում է բանջարեղեն, առավելապես՝ սոխ[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Վրացական խոհանոց // kuking.net». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Հավով չախոխբիլիի բաղադրատոմսը