Կարեն Չալյան
Կարեն Չալյան (օգոստոսի 24, 1955), ազգությամբ հայ ռուսական դիվանագետ։
Կարեն Չալյան | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | օգոստոսի 24, 1955 (68 տարեկան) |
Կենսագրություն
խմբագրել1977 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Տիրապետում է անգլերեն և սերբերեն լեզուներին։ Դիվանագիտական աշխատանքով զբաղվում է 1977 թվականից։
1993-1996 թվականներին եղել է Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի խորհրդական։
1996-2010 թվականներին աշխատել է Բելգրադում ՄԱԿ-ի խաղաղապահ ներկայացուցչության աշխատակազմի, Բոսնիա և Հերցեգովինայում ՄԱԿ-ի առաքելության, Կոսովոյում ժամանակավոր վարչակազմի գործերի գծով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար, Լիբերիայում ՄԱԿ-ի առաքելության շտաբի պետ։
2010-2017 թվականներին եղել է Աֆրիկյան միության՝ ՄԱԿ-ի՝ Դարֆուրում (Սուդան) շտաբի պետ։
2014 թվականին ժամանակավորապես ստանձնել Է Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի տեղակալի պարտականությունները։
2018 թվականի մարտի 14-ից Ռուանդայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան է[1]։
Դիվանագիտական աստիճան
խմբագրել- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի հունիսի 13)[2]