Դեյվիդ Չալմերս
Դեյվիդ Ջոն Չալմերս (անգլ.՝ David John Chalmers, ապրիլի 20, 1966[1][2], Ավստրալիա), ավստրալիացի փիլիսոփա՝ մասնագիտացած գիտակցության փիլիսոփայության ոլորտում։
Դեյվիդ Չալմերս անգլ.՝ David John Chalmers | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1966[1][2] (58 տարեկան) Ավստրալիա |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Դավանանք | աթեիզմ |
Ուղղություն | աթեիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա, համալսարանի դասախոս և ակադեմիկոս |
Հաստատություն(ներ) | Նյու Յորքի համալսարան[3][2], Ավստրալիական ազգային համալսարան[2] և Արիզոնայի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն և գիտակցության փիլիսոփայություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Լինկոլն Քոլեջ[4], Ադելաիդայի համալսարան, Ինդիանայի համալսարան և Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5][2][6] |
Գիտական ղեկավար | Դուգլաս Հոֆչտադտեր[7] և Jon Michael Dunn?[7] |
Ազդվել է | Բերտրան Ռասել և Դուգլաս Հոֆչտադտեր |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | consc.net |
David Chalmers Վիքիպահեստում |
Գիտական կարիերա
խմբագրելՉալմերսն ավարտել է Ադելիաիդայի համալսարանը, հետո Օքսֆորդի համալսարանի Լինկոլն քոլեջը, որտեղ ստացել է Ռոդսի կրթաթոշակ։ Բլումինգտոնի Ինդիանայի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան՝ Դուգլաս Հոֆշտադտերայի ղեկավարությամբ։ Դոկտորական դիսերտացիայի պաշտպանությունից հետո մասնակցել է «փիլիսոփայություն-նյարդաբանություն-հոգեբանություն» ծրագրին, որը Վաշինգտոնի Սենտ-Լուիս համալսարանում 1993-1995 թվականներին ղեկավարում էր Էնդի Կլարկը։ Մինչ Ավստրալիական ազգային համալսարանում դասավանդելը՝ 2004 թվականին, Չալմերսը փիլիսոփայություն է դասավանդել Արիզոնայի համալսարանում և համարվել է գիտակցության խնդիրների հետազոտության կենտրոնի ղեկավար, մինչ այդ դասավանդել է Կալիֆոռնիայի Սանտա-Կրուզե համալսարանում։
Նա «Գիտակից խելք» («The Consious Mind») մենագրության հեղինակն է, որտեղ ուսումնասիրում է գիտակցությունը և մերժում ֆիզիկական պրոցեսների տեսանկյունից գիտակցության վերաբերյալ պարզեցված տեսակետը։ Դը Սանդի Թայմսը («The Sunday Times») նրա գիրքը ճանաչել է «տարվա լավագույն գիտական գիրք»։
1990-ական թվականների սկզբին Չարմելսը կարևոր դեր է կատարել նոր ակադեմիական կարգապահության ստեղծման՝ գիտակցության գիտության մեջ։ Նա դարձել է Գիտակցության գիտական հետազոտության ասոցիացիայի հիմնադիրներից մեկը և Թուսոնում կազմակերպել է առաջին և ամենախոշոր գիտական նիստերը, որոնք նվիրված էին գիտակցության ուսումնասիրմանը։
Ղեկավարել է կենտրոնը, որը զբաղվում էր գիտակցության հարցերով, և փիլիսոփայություն է դասավանդել Ավստրալիայի ազգային համալսարանում և Նյու-Յորքի համալսարանում։ 2013 թվականից Արվեստի և գիտության Ամերիկյան ակադեմիայի անդամ է։
2016 թվականի հունիսի 14-ին Դեյվիդ Չալմերսը ՄՊՀ-ի և Մոսկվայի գիտակցության հետազոտության կենտրոնի աջակցությամբ Մոսկվայում հանդես է եկել «Գիտակցության բարդ խնդիրը 300 տարի անց» զեկույցով, որին մասնակցել է 600-ից ավել մարդ[10]։
Գիտակցության տեսություն
խմբագրելՉալմերսն առաջարկել է գիտակցությունը բաժանել «հեշտերի» և «բարդի»։ «Հեշտ» խնդիրներին վերագրել է այնպիսի խնդիրներ, որոնք կարելի է լուծել սովորական միջոցներով, որոնք օգտագործվում են նյարդաբանական և ճանաչողական գիտություններում, օրինակ՝ գիտակցության նյարդային և ճանաչողական փոխկապակցվածության երևույթների որոնում։ «Բարդ խնդիրներ» տերմինը տրվել է այն խնդիրներին, որոնք գիտությունը ի վիճակի չէ կարգավորել, մասնավորապես՝ ինչպես են որոշ օրգանիզմներ դառնում փորձի առարկա, ինչու է ինֆորմացիայի վերամշակման ֆիզիկական գործընթացը ներաշխարհի սկիզբ տալիս (սուբյեկտիվ փորձ, կվալիա)[11][12]։
Նա գտնում էր, որ «բարդ խնդիրը» չի կարող լուծվել ռեդուկցիոնիստական ֆիզիկալիզմի մոտեցմամբ։ Նրա կարծիքով կվալիան իրենից ներկայացնում է լույսի արագության, զանգվածի և ծանրության շարքում Տիեզերքի հիմնական տարրերի խումբ։ Այդ իսկ պատճառով գիտակցության տեսությունը պետք է հիմնված լինի հիմնական ֆիզիկայի վրա, այլ ոչ թե կենսաբանության, և նրա գլխավոր տարրերը պետք է լինեն հոգեֆիզիկական օրենքները, որոնք նկարագրում են կլավիայի կապը ֆիզիկական որակների հետ[13]։ Չալմերսը պնդել է նաև, որ կվալիան նյութական աշխարհի մաս չի կազմում։ Այդ պատճառով էլ նրա կողմից ստեղծված գիտակցության տեսությունը համարվում է դուալիստական։ Ինքն այն անվանել է «նատուրալիստական դուալիզմ»։ Այս տեսությունն իր մեջ ներառում էր էպիֆենոմենալիզմի, պանփսիխիզմի և կրկնակի տեսակետների տեսության տարրեր։
Չալմերսը գտնում էր, որ կվալիան ներկա է տիեզերքի բոլոր այն իրադարձություններում, որոնք տեղեկություն են պարունակում։ Այսինքն՝ յուրաքանչյուր տեղեկություն ունի երկու տեսակետ՝ ֆիզիկական և հիմնական։ Մարդկային ուղեղն այդ տեղեկությունները վերամշակում է շատ բարդ եղանակով։ Այդ բարդ վերամշակման հետևանքով առաջանում է մարդկային գիտակցությունը։ Սրանից հետևում է, որ տիեզերքում ամեն ինչի մեջ կա գիտակցություն՝ սկսած ամենափոքր մասնիկներից, վերջացրած մակրոօբյեկտներով։ Այսպիսի տեսակետը նշելու համար ենթադրվում է պարզունակ գիտակցության առկայություն բոլոր ֆիզիկական օբյեկտների մոտ։ Նա ժամանակակից փիլիսոփայության մեջ մտցրեց «պորտո-պանփսիխիզմ» տերմինը (ինչպես նաև՝ «պանպրոտոփսիխիզմ»)[14][15]։ Այս տեսակետը չի պնդում անկենդան հոգիների գոյությունը, այլ կանխադրում է, որ գիտակցությունը համարվում է տիեզերքի ոչ նյութական հիմնական հատկությունը, որը հոգեֆիզիկական հիմնական օրենքներով կապվում է ֆիզիկական օբյեկտների հետ։
Անտտի Ռևոնսուն առանձնացրել է երկու լուրջ թերություն, որոնք բնորոշ են նատուրալիստական դուալիզմին՝
- այն չի կարելի հաստատել էմպիրիկ, քանի դեռ գիտակցության անտեսանելի կենտրոնները հայտնաբերելու գործիքները զարգացված չեն,
- քանի որ հիմնական գիտակցությունը չի կարող ազդել նյութական աշխարհի վրա, բոլոր մարդիկ համարվում են անօգնական տիկնիկներ, որոնց մնում է միայն հավատալ, թե իբր իրենք իրենց կամքով արտաքին աշխարհում ինչ-որ բանի վրա ազդում են։
Ռևոնսուն ընդգծում է նաև, որ Չալմերսի կողմից մշակված գիտակցության դուալիստական տեսակետը շատ ավելի հեշտ է ներառել ժամանակակից գիտական աշխարհի պատկերում, քան Դեկարտի ինտերակցիոնիզմի հոգեֆիզիկական դասական տեսությունը[16]։
«Գիտակցության բարդ խնդրի» լուծում առաջարկելու հնարավորությունը Չալմերսը գտել է Բերտրան Ռասելի «Նյութի վերլուծություն» գրքի շնորհիվ, որի վրա նա ուշադրություն է դարձրել ամերիկացի փիլիսոփա Ռոզենբերգի ազդեցությամբ։ 1927 թվականին այդ գրքում Ռասելն արտահայտել է այն միտքը, որ մեր բոլոր հասկացությունները մատերիայի հատկությունների մասին որոշվում են հարաբերությունների միջոցով, և դա է պատճառը , որ ողջ ֆիզիկական աշխարհը մեր կողմից ընդունվում է որպես շփման համակարգ։ Այդ թվում՝ մենք չունենք պատկերացում այն մասին, թե ինչն է համարվում այդ հարաբերությունների կրողը։ Բայց այդ ինչ-որ մի բանը պետք է գոյություն ունենա, այսինքն՝ մատերիան պետք է ունենա ոչ միայն արտաքին, միահամակարգ, այլ նաև ինչ-որ ներքին հատկություններ։ Մինչդեռ բացի մտավոր հատկություններից մեզ հայտնի չեն որևէ այլ ներքին հատկություններ։ Ռասելը համարել է, որ մատերիայի ներքին հատկությունները մտավոր բնույթ ունեն։ Ռասելի այս միտքն էլ Չալմերսին թույլ է տվել հնարավոր պատասխան տալ այն հարցին, թե ինչու ուղեղի ֆիզիկական գործընթացին զուգահեռ գոյություն ունի ներքին փորձառություն․ այն գոյություն ունի այն պատճառով, որ առանց նրա գոյություն չէր ունենա ուղեղը՝ որպես ֆիզիկական իրողություն, որի հիմքն էլ համարվում է կվալիան։ Այսպես Չալմերսի երկտեսանկյուն տեսությունը մոնոպոլ հիպոթեզի տեսք է ստացել, որի համաձայն՝ ֆիզիկականը պայմանավորված է մտավորով (տես՝ պանփսիխիզմ)[17]։ Այդ թվում՝ խոսքն այն մասին չէ, որ ֆիզիկական իրողությունը մեր պատկերացումն է (ինչպես կարծում է սուբյեկտիվ իրապաշտությունը)։
Աշխատանքներ
խմբագրելՉալմերսն իր տեսակետը «գիտակցության բարդ խնդրի» (the hard problem of consciousness) մասին շարադրել է վերը նշված գրքում և իր «Գիտակցության խնդիրներին ընդառաջ» ("Facing Up to the Problem of Consciousness") հոդվածում։ Այստեղ նա տարբերակում է դրել գիտակցության հեշտ խնդիրների և գիտակցության բարդ խնդրի միջև, որը կարելի է արտահայտել այսպես՝ «ինչո՞ւ ընդհանրապես գոյություն ունի զգայական տեղեկության ընկալումը», «ինչո՞ւ գոյություն ունի գիտակցությունը»։ Նրա ուսումնասիրության գլխավոր թեման ուղեղի կենսաբանական աշխատանքի և վարքագծի միջև եղած տարբերությունն է, մի կողմից նաև մտավոր փորձի, որը վարքագծից անջատ է ուսումնասիրվում, այսինքն՝ կվալիա՝ ուրիշի հետ։ Նա պնդում էր, որ դեռևս այս երկու համակարգերի միջև եղած տարբերությունների վերաբերյալ սպառիչ բացատրություն չկա։ Նա քննադատում էր մտավոր փորձառության մատերիալիստական բացատրությունը, որը նրան դարաշրջանի դուալիստ է դարձնում այն ժամանակ, երբ գերիշխող էին մոնիստիկական տեսակետները։
Որպես ապացույց իր տեսակետների՝ նա առաջնորդվել է «փիլիսոփայական զոմբիի» հիպոթեզով, որն իր տեսքով և պահվածքով համարվում է նորմալ մարդ, բայց չունի կվալիա և զգալու կարողություն։ Նա պնդում է, որ քանի որ զոմբիի գոյությունը տրամաբանորեն հնարավոր է (այսինքն՝ տրամաբանորեն չհակադրվող է), ուրեմն կվալիա հասկացությունը և զգալու ունակությունը դեռևս չեն ստացել ամբողջական բացատրություն՝ ֆիզիկական հատկությունների տեսանկյունից։ Չալմերսն ընդունել է, որ գիտակցությունն սկիզբ է առնում յուրաքանչյուր տեղեկատվական համակարգում (տես՝ ինֆորմացիայի տեսություն) և չի բացառում, որ նույնիսկ ջերմաչափն ինչ-որ առումով գիտակցություն ունի։ Չալմերսի "The Conscious Mind" (Գիտակից խելք, 1996) մենագրության լույս տեսնելը մեծ ռեզոնանս է առաջացրել գիտական աշխարհում։ Նրանում Չալմերսը գիտակցության տեսություն ստեղծելու միտքն է հետապնդել, որը կօգներ գիտակցությունը՝ որպես աշխարհի ներառական մաս, համարել ոչ գերբնական։ Դրա համար իր տեսության մեջ նա ցույց է տվել պայմաններ, որոնց առկայության դեպքում ֆիզիկական գործընթացները ստեղծում են գիտակցություն, և գիտակցություն ստեղծող գործընթացների վերաբերյալ նշել է, թե փորձի որ տեսակն է կապված հենց դրանց հետ։ «Գիտակցության ոլորտի հետազոտություններ» ("Consciousness Studies") գիտական ամսագրում այս թեմայի վերաբերյալ քսանից ավել տարբեր աշխատանքների հրապարակուներ են եղել այնպիսի հետազոտողների կողմից, ինչպիսիք են Դանիել Դենեթը, Մագկին Կոլինը, Ֆրանցիսկո Վարելան, Ֆրենսիս Քրիքը, Ռոջեր Պենրոուզը և ուրիշներ։
Իր տեսության ճշմարտացիությունն ապացուցելու համար Չալմերսն առանձնացրել է հինգ փաստարկ՝ հօգուտ նրա, որ գիտակցությունը չի համարվում տրամաբանական վերահսկողություն ֆիզիկականի վրա։ Այլ խոսքերով՝ փիլիսոփան ցույց է տվել, որ գիտակից փորձառության գոյությունը տրամաբանորեն չի առաջանում ֆիզիկական փաստերից, այլ նշանակում է, որ մեզ մոտ՝ կվալիայում, մատչելիության ապահովման համար պետք է գոյություն ունենան այլ (հոգեֆիզիկական) օրենքներ։
- Զոմբիի տրամաբանական հնարավորությունները։ Վերը նշված մտավոր գիտափորձը՝ «փիլիսոփայական զոմբի», համարվում է փաստարկ պատկերացումից․ մենք կարող ենք պատկերացնել մեր կրկնօրինակին՝ ֆիզիկապես ամբողջությամբ մեզ նման, բայց գիտակցական փորձառություն չունեցող։ Ավելին՝ մենք ունակ ենք պատկերացնելու «զոմբիների աշխարհ»՝ ֆիզիկապես ամբողջությամբ նման մերին։ Այդ աշխարհը կգործի այնպես, ինչպես մերը, և արտաքուստ այն անհնար կլինի տարբերել։ Այնուամենայնիվ երկու աշխարհների միջև տարբերությունը հիմնարար է․ «զոմբիների աշխարհ»-ում գոյություն չունի ներքին զգայական փորձառություն, մարդիկ նույն կերպ են գործում և ապրում, բայց որպես հիմնարար՝ չեն զգում այդ գոյությունը։ Սրանից հետևում է, որ մեր ունեցաց կվալիան տրամաբանորեն անհնար է հեռացնել մեր օրգանիզմից։
- Փոխակերպված սպեկտր։ Երկրորդ փաստարկը համարվում է առաջին մտավոր գիտափորձի մեղմացված տարբերակը։ Չալմերսն առաջարկում է պատկերացնել աշխարհ հրաշալի գիտակցական փորձառությամբ։ Օրինակ՝ մենք կարող ենք պատկերացնել, որ այս աշխարհում մեր կրկնօրինակը կարմիր գույնն ընկալում է որպես կապույտ, ընդ որում՝ ինչպես և մենք՝ այն անվանում է կարմիր։ Այսպիսի օրինակն ավելի հեշտ է պատկերացնել, քան զոմբիների աշխարհը։ Սրանից հետևում է, որ նույնիսկ եթե ենթադրենք, որ մեր գիտակցության գոյությունը կարող է կրճատվել ֆիզիկական հատկություններով, ապա կոնկրետ գիտակցական ապրումների հատուկ բնույթը՝ հաստատ ոչ։
- Փաստարկ էպիսթեմիկ ասիմետրիայից։ Մեր գիտելիքները գիտակցական փորձառության գոյության մասին հիմնականում կախված են մեզնից, արտաքին վկայությունները լավագույն դեպքում երկրորդական դեր են կատարում։ Եթե նույնիսկ մեզ ծանոթ են այլ էակների ֆիզիկական հնարավորությունները, մենք չենք կարող հստակ իմանալ, որ նրանք ունեն գիտակցություն կամ ինչպիսին են նրանց գիտակցական զգացմունքները։ Ակնհայտ է, որ տրամաբանական են վերահսկողական հատկությունները։ Սրան հակառակ՝ միշտ կարող են հայտնաբերվել արտաքինի վրա հիմնված վկայություններ։ Այս կերպ փիլիսոփան ցույց է տալիս, որ ֆիզիկական համակարգի աշխատանքի վերաբերյալ փաստերի ոչ մի խումբ չի կարող ձևավորել որևէ փաստ գիտակցության մասին։
- Գիտելիքի փաստարկ։ Որպես չորրորդ փաստարկ՝ Չալմերսն առաջարկում է հիշել մտավոր գիտափորձը՝ «Մերիի սենյակը»։ Պատկերացնենք գիտնական Մերիին, որը ուսումնասիրում է գույնը և գիտի ամեն ինչ մեր՝ գույնի ընկալման մասին՝ սկսած նյարդային գործընթացից, վերջացրած շրջակա միջավայրի ֆիզիկական համակարգով։ Սակայն Մերին չգիտի, թե ինչպիսին է տեսնել ինչ-որ մի բան՝ կարմիր, կանաչ, դեղին կամ որևէ այլ գույնի։ Չէ որ Մերին մեծացել է սև և սպտակ սենյակում և երբեք չի ընկալել ոչինչ՝ բացի մոխրագույնի երանգներից։ Չալմերսի համար ակնհայտ է, որ, սենյակից դուրս գալով, Մերին, անկախ իր իրազեկվածությունից, նոր գիտելիքներ կստանա գույների մասին։ Այս մտավոր փորձարկումից մենք կարող ենք հաստատել, որ միայն ֆիզիկական փաստերը բավական չեն փորձ ստանալու համար՝ օրինակ կարմիր գույնի վերաբերյալ։ Այս փաստարկի մյուս հաստատման համար կծառայի այն փաստը, որ ֆիզիկական համակարգի մասին բոլոր գիտելիքները մեզ չեն տալիս գիտելիքներ գիտակցական փորձի առկայության կամ բացակայության մասին։
- Փաստարկ վերլուծության բացակայությունից։ Չալմերսը ցույց է տալիս, որ նախորդ չորս փաստարկների ընտրության համար ընդիմախոսները պիտի ցույց տային, թե ինչ եղանակով գիտակցությունը կնվազեցվեր ֆիզիկական հատկություններից։ Բայց դրա համար նախ և առաջ պահանջվում է գիտակցության վերլուծություն՝ որպես գիտակցական փորձառություն, իսկ այն գոյություն չունի։ Համակարգային վերլուծությունը ենթադրում է, որ գիտակցված վիճակները ընդգծված գործառական դեր ունեն։ Մինչդեռ, չնայած նրան, որ, գիտակցված վիճակները, անկասկած, կարող են տարբեր պատճառային դերեր կատարել, այդ վիճակները ոչ մի դեպքում այդ դերերով չեն որոշվում։ Դա երևում է նրանից, որ որևէ վիճակի մասին զեկուցելու կարողությունը չի հավասարվում այդ վիճակի իրական ապրումների հետ։ Այլընտրանքային համակարգային վերլուծությունը՝ կառուցվածքային վերլուծությունը, ենթադրում է, որ գիտակցությունը կարող է համարվել ինչ-որ բիոքիմիական կառուցվածք։ Դա, Չալմերսի կարծիքով, նույնպես համարվում է քննարկվող առարկայի փոխարինում, քանի որ ինչ էլ որ համարվի գիտակցությունը, խոսքը պետք է գնա հենց ապրումների գործընթացի մասին։ Այս կերպ, գոյություն ունեցող վերլուծությունները ընդունակ չեն նույնիսկ բնութագրել այն, ինչը կարիք ունի բացատրության։ Նշանակում է այս պահին ֆիզիկական փաստերից գիտակցականի դուրս բերման փաստարկները անհնար են։
Տրամաբանական վերահսկողությունները Չալմերսը հակադրում է բնականին։ Փիլիսոփան, այս երկու օրինաչափությունների միջև եղած տարբերությունը բացատրելու համար, բերում է հիպոթետիկ Աստծու կերպարը։ Այն դեպքերում, երբ B-հատկություններն ամբողջությամբ հետևում են A-հատկություններին, Աստծուն, որ ստեղծել է աշխարհը, բավական է հանձնարարել A-հատկություններին և B-հատկությունները մեխանիկորեն կհետևեն նրանց։ Վերը նշված փաստարկներն ապացուցում են, որ այսպիսի կապը ֆիզիկական աշխարհի և գիտակցական փորձառության առկյության միջև բացակայում է։ Այն դեպքում, երբ B-հատկությունները բնականորեն կապված են A-հատկություններին, Աստված, A-հատկություններն ստեղծելուց հետո պետք է լրացուցիչ օրենք ստեղծի, որը պետք է փոխկապակցի A և B փաստերը։ Հենց այսպիսի բնական վերահսկողությունն է, Չալմերսի կարծիքով, փոխկապակցում կվալիան աշխարհի ֆիզիկական հատկությունների հետ։ Լրացուցիչ օրենքը, որը պետք է նրանց կապի համար, Չալմերսն անվանել է հոգեֆիզիկական։ Այսպես փիլիսոփան հանգել է իր «նատուրալիստական դուալիզմին»։
Գնահատականներ
խմբագրելՄատենագիտություն
խմբագրել- «Գիտակից խելք։ Ֆունդամենտալ տեսությունների փնտրտուքներում» (The Conscious Mind: In Search of a Fundamental Theory, 1996). Oxford University Press.
- Explaining Consciousness: The Hard Problem (1997). The MIT Press.
- Philosophy of Mind: Classical and Contemporary Readings (2002). (Ред.) Oxford University Press.
- Metametaphysics (2009). (Ред.)
- The Character of Consciousness (2010). Oxford University Press.
- Constructing The World (2012). Oxford University Press.
- Extended Cognition and Extended Consciousness. (2017).
- Structuralism as a Response to Skepticism. (2017).
- Idealism and the Mind-Body Problem (2017).
- The Virtual and the Real. (2016).
- Referentialism and the Objects of Credence: A Reply to Braun. (2014).
- Three Puzzles about Spatial Experience. (2014).
- Frontloading and Fregean Sense: Reply to Neta, Schroeter, and Stanley. (2014).
- Intensions and Indeterminacy: Reply to Soames, Turner, and Wilson. (2014).
- Why Isn’t There More Progress in Philosophy? (2014).
- Intuitions in Philosophy: A Minimal Defense. (2013).
- Two-Dimensional Semantics and the Nesting Problem (2013).
- What Do Philosophers Believe? (2013).
- Panpsychism and Panprotopsychism. (2013).
- The Combination Problem for Panpsychism. (2013).
- Strong Necessities and the Mind-Body Problem: A Reply. (2012).
- The Contents of Consciousness: Reply to Hellie, Peacocke, and Siegel. (2012).
- The Varieties of Computation: A Reply. (2012).
- The Singularity: A Reply to Commentators. (2012).
- Actuality and Knowability. (2010).
- The Singularity: A Philosophical Analysis. (2010).
- Verbal Disputes. (2009).
- Revisability and Conceptual Change in “Two Dogmas of Empiricism”. (2009)
- Mind and Consciousness: Five Questions. (2008).
- Foreword to Supersizing the Mind. (2008).
- Ontological Anti-Realism. (2007).
- Propositions and Attitude Ascriptions: A Fregean Account. (2007).
- Ramsey + Moore = God. (2006).
- Frege’s Puzzle and the Objects of Credence. (2006).
- Scott Soames’ Two-Dimensionalism. (2006).
- The Two-Dimensional Argument Against Materialism. (2005).
- Phenomenal Concepts and the Explanatory Gap. (2005).
- Two-Dimensional Semantics. (2005).
- Perception and the Fall from Eden (2004).
- Soames on Two-Dimensionalism. (2004).
- How Can We Construct a Science of Consciousness? (2003).
- The Representational Character of Experience. (2003).
- The Matrix as Metaphysics. (2003).
- Phenomenal Concepts and the Knowledge Argument. (2002).
- Imagination, Indexicality, and Intensions. (2002).
- Strong and Weak Emergence. (2002).
- The Nature of Narrow Content. (2002).
- In Memoriam: David Lewis. (2002)
- The Foundations of Two-Dimensional Semantics. (2001).
- The St. Petersburg Two-Envelope Paradox. (2001).
- Consciousness and its Place in Nature. (2001).
- The Nature of Epistemic Space. (2001).
- What is the Unity of Consciousness? (2001)
- On Sense and Intension. (2000).
- Conceptual Analysis and Reductive Explanation. (2000).
- The Content and Epistemology of Phenomenal Belief. (2000)
- Does Conceivability Entail Possibility? (1999).
- What is a Neural Correlate of Consciousness? (1999).
- First-Person Methods in the Study of Consciousness. (1999).
- The Tyranny of the Subjunctive. (1998).
- Materialism and the Metaphysics of Modality. (1998).
- The Problems of Consciousness. (1997).
- On the Search for the Neural Correlate of Consciousness. (1997)
- Moving Forward on the Problem of Consciousness. (1996)
- The Puzzle of Conscious Experience. (1995).
- Minds, Machines, and Mathematics. (1995).
- The Extended Mind (1995).
- The Components of Content. (1995).
- Review of Journal of Consciousness Studies. (1994).
- Availability: The Cognitive Basis of Experience? (1994).
- Facing Up to the Problem of Consciousness. (1994).
- The Two-Envelope Paradox: A Complete Analysis? (1994)
- Does a Rock Implement Every Finite-State Automaton (1993).?
- A Computational Foundation for the Study of Cognition. (1993).
- Absent Qualia, Fading Qualia, Dancing Qualia. (1993).
- Self-Ascription Without Qualia: A Case-Study (1992).
- Connectionism and Compositionality: Why Fodor and Pylyshyn Were Wrong. (1992).
- Is There Synonymy in Ockham’s Mental Language? (1991).
- Subsymbolic Computation and the Chinese Room. (1991).
- High-Level Perception, Representation, and Analogy: A Critique of Artificial Intelligence Methodology (1990).
- The Evolution of Learning: An Experiment in Genetic Connectionism. (1990).
- Why Fodor and Pylyshyn Were Wrong: The Simplest Refutation. (1990).
- Consciousness and Cognition. (1990).
- Syntactic Transformations on Distributed Representations. (1989).
- Computing the Thinkable (commentary on R. Penrose, The Emperor’s New Mind). (1989).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Philosophy Ontology project
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ https://as.nyu.edu/faculty/david-chalmers.html
- ↑ 4,0 4,1 Rhodes Scholar Database
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 7,0 7,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ http://www.institutnicod.org/seminaires-colloques/prix-jean-nicod/?lang=en
- ↑ https://www.apaonline.org/page/barwise
- ↑ «Лекция Дэвида Чалмерса о Трудной проблеме сознания в МГУ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ Max Velmans How to separate conceptual issues from empirical ones in the study of consciousness // Models of Brain and Mind, Volume 168: Physical, Computational and Psychological Approaches (Progress in Brain Research) / Rahul Banerjee (Editor), Bikas K. Chakrabarti (Editor). — First edition. — Elsevier Science, 2008. — P. 1–9. — 350 p. — ISBN 978-0-444-53050-9
- ↑ Велманс М. Как отличать концептуальные моменты от эмпирических при изучении сознания // Методология и история психологии. — 2009. — В. 3. — Т. 4. — С. 42–54.
- ↑ Ревонсуо, 2013, էջ 213
- ↑ Ревонсуо, 2013, էջ 61
- ↑ Gabora, L. Amplifying phenomenal information: Toward a fundamental theory of consciousness // Journal of Consciousness Studies. — 2002. — Vol. 9. — № 8. — P. 3-29. Архивировано из первоисточника 3 Ապրիլի 2016.
- ↑ Ревонсуо, 2013, էջ 215
- ↑ Глава 4. Чалмерс: все решения плохи… // Васильев В. В. Трудная проблема сознания. — Москва: Прогресс-Традиция, 2009, 272 с. — С. 171—172.
- ↑ Чалмерс Дэвид. «Книга: Сознающий ум. В поисках фундаментальной теории». www.e-reading.club. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Books – David Chalmers» (անգլերեն). consc.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Papers – David Chalmers» (անգլերեն). consc.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
Գրականություն
խմբագրել- Васильев В.В. «Чалмерс: все решения плохи» // Трудная проблема сознания. — М.: Прогресс-Традиция, 2009. — С. 152—189. — 272 с. — 1000 экз. — ISBN 978-5-89826-316-0(չաշխատող հղում)
- Гарнцева, Наталия Михайловна. Натуралистический дуализм Д. Чалмерса Արխիվացված 2010-02-18 Wayback Machine — Автореферат диссертации на соискание ученой степени кандидата философских наук. — М.: МГУ, 2009.
- Ревонсуо, Антти Психология сознания / Перевод: А. Стативка, З. С. Замчук. — Санкт-Петербург: Питер, 2013. — 336 с. — (Мастера психологии). — ISBN 978-5-459-01116-6
- Беседин, А.П. Когнитивная нейронаука и философия сознания на пути к науке о сознании — В статье рассматривается роль философии, когнитивной нейронауки и философии в построении единой науки о сознании. В качестве примера для рассмотрения берется проект науки о сознании Д. Чалмерса. — Актуальные вопросы нейрофилософии. — ИИнтелл Москва, 2015. — С. 291–299
Արտաքին հղումներ
խմբագրել- Դ․ Չալմերս, Գիտակցական խելք հիմնարար տեսության փնտրտուքներում М.: URSS, 2013
- David Chalmers Արխիվացված 2011-02-23 Wayback Machine Դեյվիդ Չալմերսի պաշտոնական կայք (անգլ.)
- David Chalmers' Papers Դեյվիդ Չալմերսի մատենագիտություն (անգլ.)
- fragments of consciousness a weblog by david chalmers Դեյվիդ Չալմերսի բլոգ (անգլ.)
- Չալմերսի մասնակցությամբ կլոր սեղան Մոսկվայի՝ գիտակցության հետազոտության կենտրոնում Արխիվացված 2013-08-01 Wayback Machine
- Легкая и трудная проблемы сознания (ՄՊՀ-ում Դ․ Չալմերսի դասախոսությունների թեզիսներ)
- Consciousness and the Universe. Interview with David Chalmers Արխիվացված 2016-07-20 Wayback Machine. Դեյվիդ Չալմերսի մասնակցությամբ հարցազրույց Մոսկվայի գիտակցության հետազոտության կենտրոնում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Չալմերս» հոդվածին։ |