Ուրվականներով տունը (ֆիլմ, 1987)

«Ուրվականներով տունը» (ռուս.՝ «Дом с привидениями»), խորհրդային դպրոցական դրամա սարսափ ֆիլմի տարրերով, որը նկարահանել է ռեժիսոր Եֆիմ Գալպերինը 1987 թվականին[2][3]։

Ուրվականներով տունը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրընտանեկան ֆիլմ[1]
Թվական1987
Լեզուռուսերեն
ՌեժիսորYefim Galperin?
ՊրոդյուսերՄիխայիլ Զիլբերման
Սցենարի հեղինակՍեմյոն Լունգին
ՕպերատորԱլեքսանդր Անտիպենկո
ԵրաժշտությունSergey Berinsky?
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն90 րոպե[1]

Սյուժե խմբագրել

Տասնչորսամյա Մարիկի համար օրը սկսվում է շատ վատ։ Նրանից գողացել են սիրելի շանը և փրկագին պահանջել։ Միևնույն ժամանակ, նոր աշակերտուհի 8-ամյա Օլյա Նիկոլաևան որոշել է փորձություն կազմակերպել․ նա պետք է մեկ ժամ մնա «ուրվականներով տանը»։ Արժանապատվության զարգացած զգացումով մարդը հաճախ շատ հարմար մարդ չէ։ Իսկ երեխան, որն իրեն գնահատում է որպես անհատականություն, բոլորովին անհարմար է։ Նոր աշակերտը դուր չեկավ ոչ մեկի՝ ոչ ուսուցիչներին, ոչ էլ առավել ևս վաղուց մանր խմբավորումների բաժանված դասարանին։ Հասկանալով, որ նորեկն այնպիսին չէ, ինչպիսին իրենք են, տեղական «թագուհին» ամեն կերպ նվաստացնում է նրան և առաջարկում է անցնել փորձություն՝ այցելել ուրվականներով տուն, որից հետո Օլյային կընդունեն իրենց ընկերախումբ։ Բայց ամեն ինչ ավելի բարդ է ինչպես ութամյա Օլյայի, այնպես էլ խանդավառ դեռահաս Մարիկի համար։ Մանկական խաղերն ավարտվում են

Դերերում խմբագրել

  • Կատյա Ցուկանովա – Օլյա Նիկոլաևա, աշակերտուհի, նորեկ 2 «Բ» դասարանում
  • Վիկա Գավրիլովա – Մարինոչկա Կոնդրատենկո, աշակերտուհի, Իգորի քույրը
  • Յարոսլավ Լիսովոլիկ – Մարկ Սելիչև, աշակերտ, գողացված շան տերը
  • Սերգեյ Դոմնին – Իգոր Կոնդրատենկո, աշակերտ, «Չմիրի» պարտապան
  • Վանյա Կուզնեցով – Մարյագին, աշակերտ
  • Եգոր Կապտելին – Ռյաբոկոն, «Ռյաբկա», Մարյագինի ընկերը
  • Սանդրիկ Ղարիբաշվիլի – Սանդրիկ Բրեգվաձե, աշակերտ
  • Ռոմա Միգունով – Կոլյա Նիկոլաև, աշակերտ
  • Վոլոդյա Պերվոյ – Հելմուտ Պենկին, երգում է պիոներների պալատի երգչախմբում
  • Մարինա ԳոլուբԿիրա Վիկտորովնա, 2 «Բ» դասարանի դասղեկ
  • Պրասկովյա Ռիբնիկովա – Մարկ Սելիչևի տատը
  • Բորիս Լիխանով – մաթեմատիկայի ուսուցիչ
  • Իրինա Կիրիչենկո – էքսկուրսավար
  • Վլադիմիր Կաչան – Սերգեյ Պետրովիչ Կաչանով, դպրոցի տնօրեն
  • Ալեքսանդր Պոժարով – լուսանկարիչ
  • Ալեքսանդր Պոդվալնի – Ստաս
  • Օլեգ Բայկով – Տոլոկոննիկով, 8 «Բ» դասարանի աշակերտ
  • Սերգեյ Մեժևով – Չմիր
  • Լենա Սմիռնովա – Վերա Ֆեդուլինա, արվեստի դպրոցի աշակերտ
  • Մաշա Վոլովա – Դիվովա
  • Մաշա Լեպինա – Ռուֆկա Բիկովա, աշակերտուհի
  • Լեոնիդ Տրուտնև – սպանդագործ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Եֆիմ Գալպերին
  • Սցենարի հեղինակ՝ Սեմյոն Լունգին
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Անտիպենկո
  • Կոմպոզիտորներ՝ Սերգեյ Բերինսկին, Գրիգորի Աուերբախ
  • Պրոդյուսեր՝ Միխայիլ Զիլբերման

Մրցանակներ խմբագրել

  • Մանկական ֆիլմերի միջազգային փառատոնի գրան պրի (Արգենտինա, 1988 թվական)
  • Մանկական ու պատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակ (Ռումինիա, 1988 թվական)
  • Մանկական և պատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակ (Գերմանիա, 1989 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել