Ուրուկը (շումերերեն՝ Ունուգ, Աստվածաշնչում՝ Արեք), Շումերի հնագույն քաղաքներից մեկը։ Ներկայում հնագիտական պեղումների ամենակարևոր վայրերից մեկն է։ Գտնվում է Բաղդադից մոտ 300 կմ հարավ և Աս-Սամավահից մոտ 30 կմ արևելք։ Պատմական Ուրուկ քաղաքը գտնվել է Բաբելոնի և Ուրի միջև արգավանդ, տղմահոսքով ծածկված երկրամասում, հավանաբար Եփրատի վտակներից մեկի վրա։ Ուրուկը ծաղկել է պղնձի դարաշրջանում (ուշ-նեոլիթիկումի փուլերից մեկը) և կարևոր քաղաք է եղել մինչև երկաթի դարը։

Գոյություն ունի մի տեսակետ, ըստ որի Իրաք անվանումը ծագել է դարերի ընթացքում փոփոխված Ուրուկ անվանումից։