«Ուրիշի դրամապանակը» (ռուս.՝ «Чужой бумажник»), 1961 թվականի խորհրդային կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանել է Գլեբ Կոմարովսկին Վլադիմիր Լիֆշիցի համանուն պատմվածքի հիման վրա։

Ուրիշի դրամապանակը
ռուս.՝ Чужой бумажник
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկատակերգություն
Թվական1961
ՌեժիսորԳլեբ Կոմարովսկի
ՕպերատորՖեոդոր Դոբրոնրավով
ԵրաժշտությունԱլեքսանդր Զացեպին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն17 րոպե

Ֆիլմը թողարկվել է և՛ առանձին, և՛ «Կատակերգական ֆիլմերի հավաքածուում» (ռուս.՝ «Сборнике комедийных фильмов», 1961)՝ «Օղի թորողները», «Ջրային ոգին» (ռուս.՝ «Водяной») և «Մեծ անախորժություններ» (ռուս.՝ «Большие неприятности») ֆիլմերի հետ միասին։

Սյուժե խմբագրել

Ղրիմի հարավային ափին գտնվող առողջարանում հանգստանալիս Նիկոլայ Նիկանորովիչ Ստարոսելցևը ծովափին գտնում է դրամապանակ և այն հանձնում է առողջարանի վարչակազմին՝ սեփականատիրոջը վերադարձնելու համար։ Եվ այստեղ նա պարզապես գտածո է դառնում ձանձրացող մասսովիկների համար, որոնց դեմագոգիկ շաղակրատությունը խանգարում է նրան նորմալ հանգստանալ։ Նիկոլայ Նիկանորովիչը չի դիմանում, և նախքան ուղեգրի ավարտը հանգստավայրից փախչում է։ Ֆիլմում կան երաժշտական համարներ՝ Մ. Ժարովի կատարմամբ։

Դերերում խմբագրել

  • Միխայիլ ԺարովՆիկոլայ Նիկանորովիչ Ստարոսելցև
  • Ալեքսանդր Բենիամինով – մասսովիկ
  • Պավել Վիննիկ – բայանիստ
  • Նինա Գրեբեշկովա – պիոներների ջոկատավար
  • Նինա Ագապովա – տնօրենի քարտուղար

Կադրից դուրս տեքստը կարդում է Յուրի Յակովլևը։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է սցենարիստ Վլադիմիր Լիֆշիցի համանուն պատմվածքի հիման վրա, որն առաջին անգամ տպագրվել է «Կոկորդիլոս» ամսագրում 1959 թվականին[1]։

Ֆիլմը «Մոսֆիլմում» Կատակերգական կինոյի հատուկ փորձարարական արվեստանոցի ստեղծած աշխատանքներից է։ Այս արվեստանոցում միավորվել են երգիծաբան գրողներ և ռեժիսորներ-երգիծաբաններ։ Սակայն, սպասվող ակնհայտ հաջող մտահղացումը չի իրականացել, բացառությամբ երկու ֆիլմերի, որոնց շարքին է դասվել նաև այս ֆիլմը։

Եվ «Մոսֆիլմի» երկու կատակերգությունները՝ «Օղի թորողները» և «Ուրիշի դրամապանակը», այսպես ասած, «մնացորդային» երևույթներ են, վերջին բանը, որ արվել է։

— քննադատ Ն. Բաբոչկինա, «Литература и жизнь» թերթ, 25 փետրվարի, 1962 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Чужой бумажник / Ил. Е. Щеглова // Крокодил. 1959. № 8. С. 6. — То же //Не смеха ради. М., 1959. С. 83—87.; Чужой бумажник: (В сокр. виде) //Веселый спутник. М., 1960. Вып. 2. С. 14—18.

Աղբույրներ խմբագրել

  • Чужой бумажник // Советские художественные фильмы: 1958—1963 / ВГФК, Москва. — М.: Искусство, 1968. — стр. 415 431
  • Чужой бумажник // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин, Мирослава Сегида. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — стр. 511

Արտաքին հղումներ խմբագրել