Ուրախ գնացք

մանկական ճանաչողական, ժամանցային պատկերազարդ ամսագիր

«Ուրախ գնացք», մանկական ճանաչողական, ժամանցային պատկերազարդ ամսագիր։ «Էդիթ Պրինտ»-ի հրատարակչություն։

Ուրախ գնացք
Տեսակամսագիր
Լեզուհայերեն
Հիմնադրվել է2009
Հրատարակման վայրԵրևան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 2009 թվականից Երևանում։ Խմբագիր՝ Դավիթ Գյուրջինյան։ Տպագրում է հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ, օտարազգի գրողների գործեր՝ թարգմանաբար։

Կազմակերպում է «Ուրախ գրիչ», «Ուրախ վրձին» մրցանակաբաշխություններ։ «Ուրախ գնացք»-ի որոշ համարներ ունեն ներդիր-նվերներ (ձայնասկավառակ, օրացույց, բլոկնոտ, քանոն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։