Ուտագավա Հիրոշիգեն (ճապ.՝ 歌川広重, 1797[1][2][3][…], Էդո, Ճապոնիա[2][4] - հոկտեմբերի 12, 1858(1858-10-12)[2][5][6][…], Էդո, Ճապոնիա[2][4]), ճապոնացի գծանկարիչ, արվեստի ուկիյո-է ուղղության խոշորագույն ներկայացուցիչ, գունավոր փայտափորագրության մեծահմուտ վարպետ և ավելի քան 5400 փորագրանկարների հեղինակ։ Կենցաղային գեղանկարչության բաղադրատարրերով իր քնարերգական բնանկարներում («Տոկաիդո երկաթուղու 53 կայարանները», 1833-1834) նա արտացոլել է բնության անկայուն, փոփոխական վիճակները, ձյան և մշուշի մթնոլորտային էֆեկտները։ Նկարչին են վերագրում նաև Անդո Հիրոշիգե (安藤広重՝ իրական անվան և ստեղծագործական կեղծանվան անսովոր միասնություն) և Իչիյուսաի Հիրոշիգե (一幽斎廣重) գեղարվեստական կեղծանունները։

Ուտագավա Հիրոշիգե
ճապ.՝ 歌川広重
Հիրոշիգեի դիմանկարն՝ ըստ Ուտագավա Կունիսադայի (1786-1864 թթ)
Ի ծնե安藤 徳太郎
Կեղծանուն安藤 重右衛門, 安藤 鉄蔵, 安藤 徳兵衛 և 歌川 広重
Ծնվել է1797[1][2][3][…]
ԾննդավայրԷդո, Ճապոնիա[2][4]
Վախճանվել էհոկտեմբերի 12, 1858(1858-10-12)[2][5][6][…]
Մահվան վայրԷդո, Ճապոնիա[2][4]
ԱզգությունՃապոնացիներ
ՔաղաքացիությունՃապոնիա[7]
Մասնագիտություննկարիչ, ukiyo-e artist և փորագրիչ
ՈճՈւգատավա դպրոց և Kasei culture?
Ժանրբնանկար և ուկիյո-է
Թեմաներուկիյո-է
Ուշագրավ աշխատանքներOne Hundred Famous Views of Edo?, Thirty-six Views of Mount Fuji?, Eight Views of Ōmi?, Kōshū Nikki?, The Sixty-nine Stations of the Kiso Kaidō?, Famous Views of the 60-odd Provinces? և Tendō Hiroshige?
ՈւսուցիչUtagawa Toyohiro? և Ōoka Unpō?
ԱշակերտներUtagawa Hirokage?, Utagawa Shigekiyo?, Q11545221?, Q35999857?, Q11545222?, Q11605744? և Yoshinobu Utagawa?
Ներշնչվել էԿացուշիքա Հոքուսայ
Պաշտոնdōshin?
 Utagawa Hiroshige Վիքիպահեստում

Կյանքի վաղ ժամանակաշրջանը խմբագրել

Հիրոշիգեն ծնվել է 1797 թ. Յաեսու զորանոցում, որը գտնվում է Էդո քաղաքի (այժմյան Տոկիո) Յաեսու թաղամասում տեղակայված Էդո ամրոցի արևելյան մասում։ Ծննդյան ժամանակ նրան տրված անունը Անդո Տոկուտարո է (安藤徳太郎)։ Նրա հայրը՝ Անդո Գենեմոնը, սյոգունի տոհմական պալատական էր։ Երիտասարդ տարիքում Հիրոշիգեն գրեթե միաժամանակ կորցնում է և՛ մորը, և՛ հորը։ Հոր մահը նշանակում էր, որ տասներեքամյա տղան պետք է ստանձնի Էդո դղյակի հրշեջ ծառայության պետի պաշտոնն ու պարտականությունները։ Հիրոշիգեն այդ պաշտոնում ծառայել է մինչև 27 տարին բոլորելը։ Ծառայությունն առանձնապես աշխատատար չէր և պատանուն դա թույլ էր տալիս մեծ ժամանակ հատկացնել գեղանկարչությանը։ Ենթադրաբար, Հիրոշիգեն գծանկարչությամբ սկսել է զբաղվել Կացուսիկա Հոկուսայի աշխատանքները տեսնելուց հետո։

Նկարչի ամենավաղ ստեղծագործությունը համարվում է «Լաեչյու կղզու բնակիչների թափորը» (1836) նկարը։

Ստեղծագործությունները խմբագրել

Հաճախ ճամփորդել և ստեղծել է «Արևելյան մայրաքաղաքի՝ (Տոկիոյի) 10 տեսարան» (1827), «Տոկայդոյի ճանապարհի 53 կայարանները» (1833-1834), «Գավառների ավելի քան 60 տեսարան» (1853-1856), «Ֆուձի լեռան 36 տեսարան» (1854-1858), «Էդոյի 100 տեսարան» (1856-1858) և այլ՝ գունավոր փայտագրության տեխնիկայով կատարված բնանկարաշարեր։

Կերպարների նրբագեղությամբ ու քնարականությամբ բնորոշվող Հիրոսիգեի բնանկարներում պատկերված են նաև առօրյա աշխատանքով զբաղված մարդիկ։

Տարածությունը հաղորդելու նպատակով հաճախ ընդգծել է առաջին պլանի շեշտված որևէ մանրամաս՝ մեղմորեն կերպավորելով հետին պլանները, դիմել է նաև գծային հեռանկարինː Նրա արվեստը ազդել է իմպրեսիոնիզմի և պոստիմպրեսիոնիզմի շրջանի եվրոպական բնանկարչության վրաː

Ազդեցությունը խմբագրել

 
ձախից՝ Հիրոշիգե, «Սալորի այգին Կամեիդոյում»
աջից՝ Վան Գոգ, «Սալորի ծաղկող ծառը»
 
ձախից՝ Հիրոշիգե, «Մեծ կամուրջը. հանկարծակի տեղատարափ անձրև Ատակեում»
աջից՝ Վան Գոգ, «Կամուրջն անձրևի տակ»

Հիրոշիգեն Ուտագավա դպրոցի սան է, ինչպես՝ Կունիսադան և Կունիյոշին։ 19-րդ դարի սկզբում Ուտագավա դպրոցում դասավանդում էին գծանկարչության և փայտափորագրության արվեստը, որն ուսումնասիրում էին բազմաթիվ արվեստագետներ։ Չնայած դերասանների վերաբերյալ կամ պատմական թեմաներով նրանց գծանկարների և փորագրանկարների գերակշռությանը՝ դպրոցի սաները հմտանում էին արվեստի հայտնի բոլոր ուղղություններում։

Հիրոշիգեի օրոք գծանկարչությունը ծաղկում էր ապրում, և այդ ոճը նախընտրող արվեստասեր գնորդների թիվը սրընթաց աճում էր։

Հիրոշիգեի «Տոկաիդո երկաթուղու 53 կայարանները» (1833-1834) և «Էդո քաղաքի հարյուր անվանի տեսարանները» (1856- 1858) նկարների շարքը մեծ տպավորություն է գործել ֆրանսիացի իմպրեսիոնիստների վրա, ինչպիսիք են Կլոդ Մոնեն, Վինսենթ վան Գոգը։ Վերջինս Հիրոշիգեից բանագողել է երկու նկար «Էդո քաղաքի հարյուր անվանի տեսարաններ» շարքից, որոնք այժմ ներառված են նրա ուկիյո-է գծանկարների հավաքածուի մեջ։ Հիրոշիգեի ստեղծագործական ոճը տպավորություն է գործել նաև ռուսական արվեստի «Միր իսկուսստվա» ուղղության վրա 20-րդ դարում, որի ամենահայտնի ներկայացուցիչներից է Իվան Բիլիբինը։

Պատկերասրահ խմբագրել

Ուկիյո-է. «Ծաղիկների և թռչունների նկարներ»՝

Մի քանի ուկիո-է ոճի նկարներ «Տոկաիդո երկաթուղու 53 կայարանները» շարքից՝

Մի քանի ուկիո-է ոճի նկարներ «Էդո քաղաքի հարյուր անվանի տեսարաններ» շարքից՝

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Новый Энциклопедический Словарь, Рипол Классик, 2004
  • Мировое искусство. Андо Хиросигэ: Серия гравюр «53 станции Токайдо», «69 станций Кисокайдо». - СПб: ООО «СЗКЭО» «Кристалл», 2006. - 160 с.: ил. ISBN 5-9603-0052-4
  • Мировое искусство. Андо Хиросигэ. «100 видов Эдо» - СПб: ООО «СЗКЭО» «Кристалл», 2007. - 128 с.: ил. ISBN 978-5-9603-0053-7
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուտագավա Հիրոշիգե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 427