Ուսիլյոսի սարկոֆագ (Ուսիլյոսի քարատապան, իսպ.՝ Sarcófago de Husillos), Պալենսիա պրովինցիայի Ուսիլյոս քաղաքում հայտնաբերված Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի 2-րդ դարի քանդակ, որը գտնվում է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում[1]։

Ուսիլյոսի սարկոֆագ
[[Պատկեր:
|280px|]]
'
նյութմարմար
բարձրություն57 սմ
լայնություն204 սմ
խորություն66 սմ
ստեղծվել էՄ.թ. 126-175

Պատմություն խմբագրել

Քանդակը կիարառվել է 960 թվականին կոմս Մոնսոն Ֆերնանդո Անսորեսի հուղարկավորության ժամանակ։ Այժմ պահպանվում է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանում, որտեղ բերվել է 1870 թվականին Պալենսիայի Սուրբ Մարիամ կոլեգիալ եկեղեցուց։ Քանդակի մասին առաջին տեղեկություներն ստանում ենք 16-րդ դարում, երբ պատմաբան Ամբրոսիո Մորալեսը ուսումնասիրում է այն և եզրակացնում, որ այն եղել է եկեղեցու խորանի ավետարանի կողքին՝ հին հարթ կամարի ներքո[2]։ Քանդակը ուսումնասիրել են նաև 1832 թվականին Սեանը, 1886 թվականին՝ Կվադրադոն, 1872 թվականին՝ Աուրելիո Ֆերնանդես Գուեռան։

Քանդակը պատրաստված է մարմարից և ներկայացնում է Օրեստեսի պատմությունից տարբեր տեսարաններ՝ հոր՝ Ագամենոնի մահվան վրեժի տեսարաններ։ Հարթաքանդակը ընթերցվում է ձախից աջ, Օրիեստեսը Ֆուրիայի (բարկության աստվածուհի) ուղեկցությամբ սպանում է Աեգիստուսին։ Վերջին տեսարանում Օրեստեսը սկսում է Դելֆյան տաճարի սրբագործումը։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

García y Bellido, Antonio. Esculturas romanas de España y Portugal (en castellà). Consejo Superior de Investigaciones Científicas, 1949.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել