Ուոլտեր Նորման Հևորթ
Հևորթ Ուոլտեր Նորման (անգլ.՝ Sir Walter Norman Haworth, մարտի 19, 1883[1][2][3][…], Չորլի, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 19, 1950[1][2][3][…], Բարնտ Գրին, Bromsgrove District, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի քիմիկոս օրգանիկ և կենսաքիմիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1928 թվական)։
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Գյոթինգենի համալսարանը (փիլիսոփայության դոկտոր, 1910 թվական), 1911 թվականին՝ Մանչեսթրի համալսարանում գիտությունների դոկտոր։ Սանտ Անդրուսի (1912 թվականներից), Բիրմինհեմի (1925—1948 թվականներ) համալսարանների և Նյուքասլի Արմսթրոնգ քոլեջի (1920 թվական) պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ածխաջրերի քիմիային։ Ուսումնասիրել է բազմաթիվ շաքարների (ածիկաշաքարի, կաթնաշաքարի, օսլայի, թաղանթանյութի են) հատկությունները և որոշել դրանց կառուցվածքը։ Կատարելագործել է շաքարների անվանակարգումը։ Առաջիններից է, որ իրականացրել է (1933 թվականին) ասկորբինաթթվի (վիտամին C) սինթեզը։ Գիտության մեջ մտցրել է կոնֆորմացիա տերմինը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1937 թվական, Կառերի հետ) է։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Norman Haworth Facts — Nobel Foundation.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Norman Haworth Biographical — Nobel Foundation.
- ↑ https://royalsociety.org/~/media/Royal_Society_Content/about-us/fellowship/Fellows1660-2007.pdf
- ↑ https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=1640032608&single=true
- ↑ The Nobel Prize in Chemistry 1937 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=1021770356&single=true
- ↑ Award winners : Davy Medal
- ↑ The London Gazette 37835 (բրիտ․ անգլ.) // (untranslated) — 1946. — Iss. 37835. — P. 1.
- ↑ http://www.rsc.org/ScienceAndTechnology/Awards/LongstaffPrize/
- ↑ Honorary Degrees 1871-2019 — Queen's University Belfast.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 370)։ |