Ուոթերթաուն
Ուոթերթաուն (անգլ.՝ Town of Watertown), քաղաք Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս կոմսությունում։ Մտնում է Մեծ Բոստոնի կազմի մեջ։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 31915։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ուոթերթաուն | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Հիմնադրված է | 1630 թ. | ||
Մակերես | 10,682419 կմ², 10,660964 կմ² | ||
ԲԾՄ | 11±1 մետր | ||
Բնակչություն | ▲35 329 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | EDT? | ||
Հեռախոսային կոդ | 617 | ||
Փոստային դասիչ | 02472 | ||
Պաշտոնական կայք | watertown-ma.gov(անգլ.) | ||
| |||
Պատմություն խմբագրել
Ուոթերթաունի տեղում նախկինում եղել է Մասաչուսեթսի ծովածոցի մերձակա տարածքում հիմնված եվրոպական ամենավաղ բնակավայրերից մեկը։ Այն կոչվում էր Saltonstall Plantation՝ իր հիմնադիր սըր Ռիչարդ Սոլթոնսթոլի անունով։ Հիմնադրվել է 1630 թվականին։ Վաղ շրջանի փաստաթղթերում հանդիպում է նաև քաղաքի անվան Waterton տարբերակը (անգլ.՝ Waterton ): Ամերիկայի անկախության պատերազմի ընթացքում ժամանակավորապես Ուոթերթաունում են գտնվել հեղափոխական իշխանության որոշ մարմիններ ևՄասաչուսեթսի նահանգի կառավարությունը։ Քաղաքում հիմնվել է Փերքինսի դպրոցը, որը կույրերի համար ԱՄՆ-ում ստեղծված ամենահին ուսումնական հաստատությունն է։
Հայերը Ուոթերթաունում խմբագրել
Ուոթերթաունը ԱՄՆ-ի հայկական սփյուռքի խոշորագույն կենտրոններից է։ 2007 թվականի գնահատականներով քաղաքում հայ բնակչությունը կազմում է 7-ից[2] 8 հազար[3][4], այսպիսով, հայերի թվով այն ԱՄՆ քաղաքների մեջ 3-րդ տեղն է գրավում Ֆրեզնոյից և Գլենդելից հետո, որոնք երկուսն էլ գտնվում են Կալիֆոռնիա նահանգում։ Քաղաքում գործում են Հայ առաքելական եկեղեցուն պատկանող Սուրբ Ստեփանոս եկեղեցին, Ամերիկայի հայկական թանգարանն ու գրադարանը, տարրական ու միջնակարգ դպրոցներ, նախակրթարաններ, երիտասարդական, մշակութային, հասարակական մի շարք կազմակերպություններ։ Ողջ հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար անգլերեն և հայերեն հրատարակվում են մի քանի թերթեր[5], որոնցից մի քանիսը Հյուսիսային Ամերիկայում լույս ընծայված ամենահին հայկական պարբերականներն են։ Դրանց թվում են՝
- Պայքար ընկերակցության / Baikar Association Inc.-ի
- Հայրենիք ընկերակցության / Hairenik Association Inc.-ի
- Armenian Weekly
- Հայրենիք (Hairenik Weekly)
- Armenian Review
- Հայրենիք ընկերակցության հովանու ներքո գործում են նաև համացանցային ռադիո և հեռուստատեսություն։ Բացի այդ, Արևելյան Ուոթերթաունում կան հայկական մթերային խանութներ, որտեղ վաճառվում են Հայաստանից ու Մերձավոր Արևելքի երկրներից ներկրված պարենատեսակներ[6]։
Անվանի անձինք խմբագրել
Ուոթերթաունի անվանի բնակիչների մեջ քիչ չեն ազգությամբ հայերը։ Նրանցից են՝
- Ռիչարդ Բաքալյան (1931–2015), դերասան[7]
- Համբարձում Պերպերյան (1905–1999) - կոմպոզիտոր, մանկավարժ, խմբավար
- Հրաչ Գրեգորյան (ծնվ. 1949), քաղաքական խորհրդական, մանկավարժ, գրող, հետկոնֆլիկտային խաղաղության ասպարեզի մասնագետ
- Դրաստամատ Կանայան, առավել հայտնի է Դրո անունով - հայ ռազմական և քաղաքական գործիչ, Հայաստանի անկախության պայքարի մարտիկ. կյանքի վերջին տարիներն անց է կացրել և վախճանվել Ուոթերթաունում։
- Ռեյչել Կապրիելյան, փոխադրամիջոցների գրանցման նահանգային գրասենյակի ղեկավար, Մասաչուսեթսի նահանգի ներկայացուցիչ
- Հակոբ Կարապենց (1925–1994), սփյուռքահայ գրող
- Տիմ Քուրքջյան, մարզական մեկնաբան
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Armenians in Watertown, MA Արխիվացված 2012-12-23 Wayback Machine in Hayk the Ubiquitous Armenian
- ↑ Watertown in Armeniapedia.org
- ↑ Keith O'Brien, "ADL local leader fired on Armenian issue", The Boston Globe, August 18, 2007.
- ↑ «St. Stephen's Armenian Apostolic Church of Greater Boston | Proudly affiliated with the Eastern Prelacy and Holy See of Cilicia». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Chudy, Katie (2015 թ․ հուլիսի 15). «An Armenian Food Treasure Trove in Watertown: Lamejun, Boregs, and More». Eater Boston (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Ուոթերթաուն Internet Movie Database կայքում
Գրականություն խմբագրել
- 1871 Atlas of Massachusetts. by Wall & Gray. Map of Massachusetts. Map of Middlesex County.
- History of Middlesex County, Massachusetts, Volume 1 (A-H), Volume 2 (L-W) compiled by Samuel Adams Drake, published 1879–1880.
- Watertown article by Francis S. Drake in volume 2, pages 433–460.
- An Historical Sketch of Watertown, in Massachusetts, by Convers Francis, published in 1830.
- Bond, Dr. Henry, Genealogies of Watertown, Massachusetts, Boston: Higginson Book Company (undated modern reprint of 1860 edition).
- Thompson, Roger, Divided We Stand, Watertown, Massachusetts 1630–1680, Amherst: University of Massachusetts Press, 2001.
- Tourtellot, Arthur B., The Charles (Rivers of America series), New York: Farrar & Rinehart, Inc., 1941.
- Fischer, David Hackett, Albion's Seed, Four British Folkways in America, New York: Oxford University Press, 1989.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոթերթաուն» հոդվածին։ |