Ունիկա Ցյուրն (ծննդյան անունը` Նորա Բերտա Ունիկա Ռութ Ցյուրն գերմ.՝ Nora Berta Unica Ruth Zürn, հուլիսի 6, 1916(1916-07-06)[1][2][3][…], Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Գերմանական կայսրություն - հոկտեմբերի 19, 1970(1970-10-19)[1][2][4][…], Փարիզ), գերմանացի գրող, նկարչուհի, քանդակագործ։ Հայտնի է իր անագրամա պոեզիայով։

Ունիկա Ցյուրն
Ծննդյան անունգերմ.՝ Nora Berta Unica Ruth Zürn
Ծնվել էհուլիսի 6, 1916(1916-07-06)[1][2][3][…]
ԾննդավայրՇարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Գերմանական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1970(1970-10-19)[1][2][4][…] (54 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ[5] և Grave of Bellmer-Zürn
Մասնագիտությունգրող, նկարչուհի, բանաստեղծուհի և արվեստագետ
Քաղաքացիություն Գերմանիա
 Unica Zürn Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1930-ականներին աշխատել է որպես սցենարիստ, մոնտաժոր, գովազդային ֆիլմերի ռեժիսոր Բեռլինի «UFA» կինոկոնցեռնում։ 1942 թվականին Ունիկա Ցյուրնն ամուսնացել է, բայց պատերազմից հետո ամուսնալուծվել է և երեխաները մնացել են իրենց հոր խնամակալության տակ։ 1953 թվականին Բեռլինում մտերմացել է Հանս Բելմերի հետ` դառնալով նրա ընկերուհին և մոդելը, նրա հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է Անդրե Բրետոնին, Մարսել Դյուշանին, Ման Ռեեին, Անրի Միշոյին, Մաքս Էռնստին։ Անհաջող աբորտից հետո (1960) նա մի քանի անգամ բուժվել է հոգեկան խանգարումից։ 1970 թվականին Բելմերը ինսուլտ է ստացել, որից հետո գործնականում անշարժացել է։ Շուտով Ցյուրնն ընկճված վիճակում ընդունվել է հոգեբուժական կլինիկա՝ շիզոֆրենիա ախտորոշմամբ[6]։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո` 1970 թվականի հոկտեմբերի 19-ին, նա ինքնասպան է եղել՝ ցած նետվելով Փարիզի Պլեն փողոցում (20-րդ թաղամաս) գտնվող բնակարանի պատշգամբից։

Ստեղծագործական ուղի և ճանաչում խմբագրել

Գրողի ամենահայտնի գործերը ստեղծվել են 1950-60-ականներին։ Նրա կողմից հրատարակված տեքստերը ներառված են Hexentete (1954) բանաստեղծական անագրամաների գրքում, որոնք ուղեկցվում են Ունիկայի գծանկարներով, ինչպես նաև կիսակենսագրական «Մռայլ գարուն» (Dunkler Frühling, 1967) և «Հասմիկով մարդը» (Der Mann im Jasmin, 1971) ստեղծագործությունները, որոնք երկուսն էլ ձեռք էին բերել պաշտամունքային կարգավիճակ Փարիզում[6]։ Կանանց մարմնի նկատմամբ ծայրահեղ ագրեսիան հաճախ դրսևորվում էր ձեռագրերում, որոնք բաղկացած էին հիմնականում ներքին երկխոսությունից։ Նրա ավարտուն տեքստերի մեծ մասը, նույնիսկ եթե դրանք ակնհայտորեն չեն ներկայացնում ինքնակենսագրություն, շատ առումներով նման են հեղինակի կյանքի փորձին։

«Մռայլ գարուն» վեպը պատմում է մի երիտասարդ աղջկա կարճատև կյանքի մասին, ով իր ճանապարհին հանդիպում է իր առաջին սեռական ֆանտազիաներին, որոնք ճակատագրական են դառնում առաջացնելով տագնապ և հոգեկան խանգարում։ Գրքում առկա են մի քանի կրկնվող նախօրինակ կերպարներ՝ իդեալականացված հայր, արհամարհված մայր և մազոխիստական հակումներով անհանգիստ աղջիկ[7]։ Զարմանալի է այն փաստը, որ Ցյուրնի մահը կարծես կանխատեսված է տեքստում, քանի որ ստեղծագործության գլխավոր հերոսուհին ինքնասպան է լինում՝ նետվելով ննջասենյակի պատուհանից։ Հետմահու լույս տեսած Der Mann im Jasmin-ը, ինչպես նաև Das Haus der Krankheiten-ի ընդլայնված տարբերակը, մտավոր փլուզման խորաթափանց ուսումնասիրություններ են, որոնք մանրամասնորեն նկարագրում են Ունիկայի հոգեբանական փորձը և նրա բազմաթիվ հոսպիտալացումները։ Անգլերեն լույս է տեսել Die Trompeten von Jericho մղձավանջային վեպը, որն ընթերցողին է ներկայացնում ծննդաբերության մասին անհանգիստ պատմվածք։ Չնայած այն հանգամանքին, որ 1950-ականների սկզբին Ունիկան հեղինակել է մի քանի նկարներ, աշխատանքի մեծ մասն արվել է թանաքով, մատիտով և գուաշով[8]։ Գծանկարները դիտողի առջև ներկայացվել են ֆանտաստիկ աշխարհների տեսքով, կարծես բնակեցված լինեին երևակայական բույսերով, պատրանքների տեսքով և ամորֆ մարդանման կերպարներով, երբեմն դրանց աղավաղված մարմիններից դուրս գալիս մի քանի զույգ դեմքեր։ Նրանց աչքերը ամենուր էին։ Գեղագիտական աշխատանքները համալրված էին բարդ և հաճախ կրկնվող նշաններով։

Ցյուրն այն սակավաթիվ կանանցից է, ովքեր կապված էին սյուրռեալիստական շարժման հետ, որտեղ ընդգրկված էին նաև Լեոնորա Կարինգտոնը, Դորոթեա Տանինգը, Քեյ Սեյջը, Էյլին Ագարը և Լեոնոր Ֆինին[9]։

Ցյուրնի անագրամա բանաստեղծությունները ընկած են Իզաբել Մունդրիի (2002), Ալֆրեդո Տիզոկկոի (2006) երաժշտության հիմքում։

Արձակ խմբագրել

  • Hexentexte (1954)
  • Die Trompeten von Jericho (1968)
  • Dunkler Frühling (1969)
  • Der Mann im Jasmin (1977)
  • Im Staub dieses Lebens (1980)
  • Das Weiße mit dem roten Punkt (1981)
  • Das Haus der Krankheiten (1986)
  • Les jeux à deux (1989)
  • Orakel und Spektakel (1990)
  • Lettres au docteur Ferdière (1994, в соавторстве с Х. Беллмером)
  • Vacances à Maison Blanche: derniers écrits et autres inédits (2000)

Միավորված հրատարակություններ խմբագրել

  • Gesamtausgabe. Bd.1-6. Berlin, 1988—2001

Ցուցահանդեսների կատալոգներ խմբագրել

  • Unica Zürn: Aquarelle, Zeichnungen, Radierunge. Hannover, 1967
  • Unica Zürn: Bilder 1953—1970. Berlin, 1998
  • Unica Zürn. Paris: Panama; Halle Saint-Pierre, 2006

Գրականություն խմբագրել

  • Sarah Palermo, Unica Zürn. Il diario della follia. Art Dossier n. 348, 11 2017. Ed. Giunti, Firenze, pp. 26–31
  • Buisson F. Portrait d’Unica Zürn. Paris: Le Nouveau commerce, 1977
  • Scholl S. Fehler, Fallen, Kunst. Frankfurt/Main: A. Hain, 1990
  • Glosvik G.-I. Im Labyrinth der Ariadne. Bergen: Germanistisches Institut, Universität Bergen,1995
  • Keller U. «Nun breche ich in Stücke--» : Leben, Schreiben, Suizid. Berlin: Verlag Vorwerk 8, 2000
  • Hartmann F. Die Anagramme Unica Zürns. Wien: Passagen, 2000
  • Baumgärtel U. «… dein Ich ist ein Gramm Dichtang …». Wien: Passagen, 2000
  • Fanger E.R. Wie ein Weib, ganz hin sich opfernd … Hamburg: E. R. Fanger, 2001
  • Lutz H. Schriftbilder und Bilderschriften. Stuttgart; Weimar: Metzler, 2003
  • Henry R. Die Einzige: Begegnung mit Unica Zürn. Hamburg: Nautilus, 2007
  • Palermo S. Unica Zürn. I doni della follia. Italia: Glifo 10, 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Unica Zürn — 2008.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. Paix C. Mère Lachaise (ֆր.): 100 portraits pour déterrer le matrimoine funéraireParis: Cambourakis, 2022. — 128 p. — ISBN 978-2-36624-648-3
  6. 6,0 6,1 Marshall, Jennifer Cizik. The Semiotics of Schizophrenia: Unica Zürn's Artistry and Illness(անգլ.) // Modern Language Studies. — Autumn, 2000. — № 2. — P. 21—31. — doi:10.2307/3195377
  7. «artnet.com Magazine Reviews - The Chimeras of Unica Zurn». www.artnet.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «A Stone for Unica Zurn - Magazine - Art in America». www.artinamericamagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. Susan Rubin Suleiman A Double Margin: Reflections on Women Writers and the Avant-Garde in France // Yale French Studies. — 1988. — В. 75. — С. 148–172. — doi:10.2307/2930312

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ունիկա Ցյուրն» հոդվածին։