Ումար Ֆարուկ Աբդուլմութալաբ

Ումար Ֆարուկ Աբդուլմութալաբը (դեկտեմբերի 22, 1986(1986-12-22), Լագոս, Նիգերիա), Նիգերիայի քաղաքացի է, որը համաշխարհային հռչակ ձեռք բերեց անհաջող ահաբեկչական ակցիայի շնորհիվ, երբ նա փորձ կատարեց պայթեցնել ամերիկյան օդանավ՝ ուղևորների հետ միասին։

Ումար Ֆարուկ Աբդուլմութալաբ
Umar Farouk Abdulmutallab
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22, 1986(1986-12-22) (37 տարեկան)
ԾննդավայրԼագոս, Նիգերիա
Քաղաքացիություն Նիգերիա
ԱզգությունՆիգերիացի
ԿրոնԻսլամ
ԿրթությունԼոնդոնի համալսարանի քոլեջ և San'a Institute for the Arabic Language?
Մասնագիտությունճարտարագետ և ահաբեկիչ
ԾնողներԱլհաջի Ումարու Մութալաբ և Աիշա
 Umar Farouk Abdulmutallab Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ումար Աբդուլմութալաբը ծնվել է Լագոսում, մուսուլմանական բարեկեցիկ ընտանիքում։ Հայրը՝ Ալհաջի Ումարու Մութալաբը Նիգերիայի խոշորագույն բանկերից մեկի տնօրեն է եղել։ Ումար Աբդուլմութալաբը որակյալ կրթություն է ստացել հայրենիքում, Լոնդոնում և Դուբայում։ Ճանապարհորդել է արաբական երկրներ, այդ թվում՝ Եմեն, որտեղ սերտ կապեր է հաստատել ծայրահեղ իսլամիստների հետ և անդամագրվել Ալ-Կաիդայի շարքերը։ Եմենում նույնպես անցել է զինավարժություններ և ահաբեկչական գործողությունների պատրաստություն, ինչպես նաև ստացել ցուցմունքներ՝ նախապատրաստվող ակտի վերաբերյալ։

Ահաբեկչական ակտը խմբագրել

Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին և Աբդուլմութալաբի՝ մի շարք «սև ցուցակներում» գրանցված լինելու փաստին, նույնիսկ չնայած իր հոր կողմից բարձրացված ահազանգին, նրան այնուամենայնիվ հաջողվեց առանց դժվարությունների ստանալ ԱՄՆ մուտքի վիզա, ինչպես նաև գնել Ամստերդամ - Դետրոյտ օդային երթուղու տոմս։ Երևի պատահական չէր, որ մասսայական սպանությունը ծրագրված էր հենց դեկտեմբերի 25-ի համար, երբ Արևմուտքում նշվում է Սուրբ Ծնունդը։ Այդ օրը Աբդուլմութալաբը Ամստերդամում նստեց Դետրոյտ ուղղվող Նորթվեսթ Էրլայնզ (Northwest Airlines) ամերիկյան ավիաուղիների օդանավ, հաջողացնելով իր հետ անցկացնել պայթուցիկ նյութեր, որոնք նա թաքցրել էր իր կիսավարտիքում՝ ամորձիքների տակ։ Այդ պայթուցիկ նյութերը ԱՄՆ դատախազությունը որակավորել է որպես «զանգվածային ոչնչացման զենք»։

Աբդուլմութալաբի նպատակն էր օդում պաութեցնել օդանավը և նրա մեջ գտնվողներին (289 մարդ)։ Դետրոյտի Մետրո օդանավակայանում վայրէջք կատարելուց մոտ մեկ ժամ առաջ նա կատարեց ինքնասարք ռմբի անդրպայթյունի փորձը, որը սակայն տեխնիկական ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց ի կատար ածել։ Պայթյունի փոխարեն ինքնաթիռի սալոնի այն մասում, որտեղ նստած էր Աբդուլմութալաբը, կրակ բռնկվեց։ Ուղևորներին և աշխատող անձնակազմի անդամներին հաջողվեց հաղթահարել և ընկճել ահաբեկչին և մարել օդանավում սկսված հրդեհը և Աբդուլմութալաբի բռնկված շորերը։

Ձերբակալում խմբագրել

Վայրէջք կատարելուց հետո Աբդուլմութալաբը հանձնվեց ֆեդերալ օրինապահ մարմիններին։ Այժմ նա ձերբակալված է և գտնվում է կալանքի տակ՝ Միչիգանի ֆեդերալ բանտերից մեկում։

Ու. Աբդուլմութալաբի դեմ ԱՄՆ Ֆեդերալ դատարանում հարուցված է քրեական գործ, բաղկացած ԱՄՆ Ֆեդերալ քրեական օրենսգրքի 6 հոդվածներ խախտելու մեղադրականից, որոնցից մեկն է զանգվածային սպանության փորձի մեղադրանքը (այստեղ՝ ատենակալների խորհրդի մեղադրականը)։ Աբդուլմութալաբը դատվելու է քաղաքացիական դատարանում, երդվյալ ատենակալների կողմից։ Եթե նրա դեմ հարուցված մեղադրանքներն ապացուցվեն, իրեն սպասում է ցմահ բանտարկություն։