Ուկրաինայի յոթ հրաշալիքներ

«Ուկրաինայի յոթ հրաշալիքներ» (ուկրաիներեն՝ Сім чудес України), Ուկրաինայի յոթ պատմա-մշակութային կոթողներ, որոնք որոշվել են համաուկրաինական նույնանուն մրցույթով։

«Ուկրաինայի յոթ հրաշալիքների» տեղաբաշխումը

Ակցիա խմբագրել

Ակցիան սկիզբ է առել 2007 թվականի մայիսին ուկրաինական քաղաքական գործիչ Նիկոլայ Տոմենկոյի նախաձեռնությամբ։

Մարզային կազմակերպչական գրասենյակները առաջադրեցին տարբեր օբյեկտներ, որոնցից ի վերջո ընտրվեցին մոտ հազար օբյեկտներ։ Այս հազարից էքսպերտային խորհուրդը, որը բաղկացած էր հարյուր մարդուց (մշակութաբաններ, պատմաբաններ, տուրիստական ոլորտի մասնագետներ), ընտրեցին սկզբում 100-ը, և հետո 21 օբյեկտ, որոնք և դրվեցին Ինտերնետ-քվեարկության։

Մրցույթի վերջնական արդյունքները հրապարակվեցին 2007 թվականի օգոստոսի 21-ին։

Քվեարկությունը սկսվեց 2007 թվականի հուլիսի 7-ին[1]։ Քվեարկության արդյունքների կեղծման փորձերի պատճառով այն ընդհատվել է[2]։

Ինտերնետի միջոցով քվեարկությանը մասնակցեցին 77 հազար մարդ։

Հաղթողները խմբագրել

Երեք հավելյալ օբյեկտներ արժանացան հավելյալ կոչումներ՝

Հաղթող օբյեկտների ղեկավարները ստացան մրցանակ, կանար մարմարից և փայլատ պողպատից պատրաստված և ներկված ոսկեգույն ներկով արձանիկ[3]։

Ինտերներ քվեարկությանը մասնակցած թեկնածուների ցանկը խմբագրել

Լուսանկար Անվանում Վարկանիշը, ըստ Ինտերնետ օգտատերերի քվեների Վարկանիշը, ըստ էքսպերտների քվեների
  Խորտիցա 1 7
  Սոֆիևկա 2 3
  «Կամենեց» արգելոց 3 5
  Կիևա-Պեչորյան մայրավանք 4 1
  Խոտինի ամրոց 5 12
  Տավրիական Խերսոնես 6 4
  Լիվադիական պալատ 7 10
Պիսանկա թանգարան 8 17
  Կիևյան Սոֆիայի տաճարը 9 2
  Օստրոժինի ամրոց 10 13
  Օդեսայի օպերային թատրոն 11 14
  Քարե գերեզման 12 9
  Պալանոկ ամրոց 13 18
  Պոչաևի մայրավանք 14 8
  Լուցկի ամրոց 15 20
  Անտոնիի քարանձավներ 16 11
Գոսպրոմ 17 21
  Օլեսի ամրոց 18 15
  Սվյատո-Ուսպենսկայա Սվյատոգորսկայա մայրավանք 19 6
  Պերյեսլավի թանգարան 20 19
  Շևչենկովի արգելոց 21 16

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Открывается голосование за «семь чудес Украины»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
  2. «Голосование за семь чудес Украины пришлось остановить». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
  3. «Cегодня будут названы Семь чудес Украины».

Արտաքին հղումներ խմբագրել