Ուկրաինայի հայերի միության գավաթ 2012

Ուկրաինայի հայերի միության գավաթ 2012, 2012 թվականի սեպտեմբերի 29-30-ը Կիևում անցկացված Ուկրաինայի հայերի միության գավաթի ազատ ոճի ըմբշամարտի առաջին միջազգային մրցաշարը։

Պատմություն խմբագրել

Ազատ ոճի ըմբշամարտի «Ուկրաինայի հայերի միության գավաթի» առաջին միջազգային մրցաշարն անցկացվել է 2012 թվականին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ Միջոցառումն անցկացվել է սեպտեմբերի 29-ից 30-ը Սպորտի պալատում։ Մրցաշարի մեկնարկից և բացման արարողությունից առաջ քաղաքական գործիչ և Ուկրաինայի ըմբշամարտի ասոցիացիայի նախագահ Էլբրուս Թեդեևը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և հույս հայտնել, որ Ուկրաինայի ըմբշամարտի ասոցիացիայի և Ուկրաինայի հայերի միության միջև համագործակցությունը երկարատև և բեղմնավոր կլինի[1]։ Մրցաշարի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ռեժիսոր Ռոման Բալայանը, պատգամավոր Վիկտոր Յանուկովիչը և շատ ուրիշներ[1]։

Առաջին մրցաշարին մասնակցել են հարյուրից ավելի ըմբիշներ աշխարհի տասներկու երկրներից։ Մրցումներն անցկացվել են յոթ քաշային կարգերում՝ 55, 60, 66, 74, 84, 96 և 120 կգ։ Ուկրաինացի ըմբիշները յոթից չորս ոսկե մեդալ են նվաճել, երկու ոսկե մեդալ նվաճել են Ռուսաստանի ըմբիշները, մեկ ոսկե մեդալ նվաճել է վրաստանցի մարզիկ։ Թիմային հաշվարկով Ուկրաինայի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը դարձավ «Ուկրաինայի հայերի միության գավաթի»[2] գավաթակիր։

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ առաջին մրցաշարըի հաջողություն է գրանցել[3]։

Մասնակիցներ խմբագրել

Պարգևների բաշխում խմբագրել

Հորիզոնական Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1   Ուկրաինա 4 2 3 9
2   Ռուսաստան 2 3 7 12
3   Վրաստան 1 1 1 3
4   Հայաստան 0 0 2 2
5   Սլովակիա 0 0 1 1

Մեդալակիրներ խմբագրել

Կատեգորիաներ Ոսկի Արծաթ Բրոնզ
Մինչև 55 կգ   Յուրի Լեդենև   Սերգեյ Ռատուշնի   Միհրան Ջաբուրյան
  Իսլամ Մաժիտով
Մինչև 60 կգ   Վասիլի Ֆեդորիշին   Վլադիմիր Խինչեգաշվիլի   Եվգենի Խավիլով
  Մուրշիդ Մութալիմով
Մինչև 66 կգ   Անդրեյ Կվյատովսկի   Սոսլան Ռոմանով   Գաջի Աբդուլաև
  Արսեն Եդիգարով
Մինչև 74 կգ   Կախա Խուբեջթի   Մուսլիմ Դադաև   Դավիթ Խուցիշվիլի
  Յակուբ Շիխջամալովժ
Մինչև 84 կգ   Դավիդ Մարսագիշվիլի   Մահոմեդ Զուբաիրով   Գեորգի Ռուբաև
  Վլադիսլավ Վալիև
Մինչև 96 կգ   Ալբերտ Սարիտով   Էլիզբար Օդիկաձե   Էդգար Ենոքյան
  Պավել Օլեյնիկ
Մինչև 120 կգ   Ալեքսանդր Խոցյանովսկի   Ալեն Զասեև   Սոսլան Գոգլոև
  Թիմուր Ձամպլաև

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Пресс-служба АСБУ (2012 թ․ հոկտեմբերի 1). «Дан старт Кубку Союза армян». Ассоциация Спортивной Борьбы Украины. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  2. Анна Савчик (2012 թ․ հոկտեմբերի 1). «Василий ФЕДОРИШИН: «После поражений понимаешь, как к тебе относятся на самом деле». Борьба». Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  3. А (2012 թ․ դեկտեմբերի 11). «Турнир по вольной борьбе на Кубок Союза армян Украины внесен в календарь FILA». Терт. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.