Ուլտրամանուշակագույն ինդեքս

Ուլտրամանուշակագույն ինդեքսը կամ ՈՒՄ ինդեքսը որոշակի վայրում և ժամանակահատվածում արևայրուք առաջացնող ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթման ուժի միջազգային ստանդարտ չափում է։ Այն հիմնականում օգտագործվում է ամենօրյա և ժամային կանխատեսումներում, որոնք լայն հանրության համար են։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը ընդունված է որպես բաց գծային սանդղակ՝ ուղիղ համեմատական ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությանը, որն առաջացնում է մարդու մաշկի արևայրուք[1]։ Օգտագործելով Ֆիցպատրիկի սանդղակը, բաց մաշկ ունեցող անհատը առանց արևապաշտպան քսուքի,ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի 6 արժեքի դեպքում կզգա արևայրուք մոտ 30 րոպե արևի ճառագայթների ազդեցությանը ենթարկվելիս:Այդ նույն անհատը արևայրուք կունենա ընդամենը 15 րոպեում, եթե ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը լինի 12։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի նշանակությունն այն է,որ այն օգնում է մարդկանց արդյունավետորեն պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից, որն առողջարար է չափավոր քանակությամբ, բայց ավելցուկը առաջացնում է արևայրուք, մաշկի ծերացում, ԴՆԹ-ի վնասում, մաշկի քաղցկեղ[2], իմունասուպրեսիա և աչքի վնասում (կատարակտ)։ Սանդղակը մշակվել է կանադացի գիտնականների կողմից 1992 թվականին, այնուհետև ընդունվել և ստանդարտացվել է ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության և համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից 1994 թվականին[3]։ Հանրային առողջապահական կազմակերպությունները խորհուրդ են տալիս մարդկանց պաշտպանել իրենց (օրինակ՝ մաշկին արևապաշտպան քսուք քսելով և գլխարկ, արևային ակնոց կրելով), եթե նրանք զգալի ժամանակ են ուզում անցկացնել դրսում, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 3 կամ ավելի է։

Նկարագրություն խմբագրել

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գծային սանդղակ է։ ՈՒՄ ինդեքսի արժեքի աճը կրճատում է արևայրուքի ժամանակը։ Ավելի բարձր արժեքները ներկայացնում են ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ արևայրուքի ավելի մեծ ռիսկ (որը փոխկապակցված է առողջության այլ ռիսկերի հետ)։ Զրո արժեքին համապատասխանում է զրոյական ուլտրամանուշակագույն ճառագայթում, որը լինում է գիշերային ժամերին։ ՈւՄ ինդեքսի 10 արժեքին համապատասխանում է կեսօրի ամառային արևոտ ու անամպ օրը։ Ամառային ինդեքսի բարձր արժեքները բնորոշ են արևադարձային լայնությունների, լեռնային բարձրությունների, սառույցի/ջրի անդրադարձում ունեցող և օզոնային շերտի միջինից բարձր քայքայվածություն ունեցող տարածքների համար։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կարող է հաշվարկվել տվյալ վայրում ուլտրամանուշակագույն սպեկտրային հզորության ուղղակի չափումից։ Որոշ էժան շարժական սարքեր կարող են մոտավոր հաշվարկել։ Եղանակային հաշվետվություններում տրված արժեքը սովորաբար կանխատեսվում է համակարգչային մոդելով[4]։

Երբ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը ներկայացվում է օրական կտրվածքով, այն ներկայացնում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը արևի ամենաբարձր ճառագայթման կետի շուրջ, որը կոչվում է արևային կեսօր։ Սա սովորաբար տեղի է ունենում 11:30-ից 12:30-ն ընկած ժամանակահատվածում կամ 12:30-ից 13:30-ն ընկած ժամանակահատվածում այն վայրերում, որտեղ ամառ է։ Կանխատեսումները կատարվում են համակարգչային մոդելի միջոցով, որը հաշվի է առնում արև-Երկիր հեռավորությունը, արևի զենիթի անկյունը, օզոնի ընդհանուր քանակը, տրոպոսֆերային աերոզոլի օպտիկական խտությունը, ձյան/սառույցի արտացոլման և ամպերի ազդեցությունները, որոնք բոլորն էլ ազդում են ուլտրամանուշակագույն ճառագայթման քանակի վրա[5][6][7]:Ուլտրամանուշակագույն ճառագայթման ստացված ինդեքսը չի կարող արտահայտվել ֆիզիկական միավորներով, բայց լավ ցուցիչ է արևայրուքի հավանական վնասի մասին։

Ի տարբերություն այլ սովորական բնապահպանական սանդղակների, ինչպիսիք են դեցիբելները կամ Ռիխտերի սանդղակը, որոնք լոգարիթմական են, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գծային է և աճում է հաստատուն արագությամբ։ Սա նշանակում է, որ ՈւՄ ինդեքսի 10 արժեքը երկու անգամ ավելի ուժեղ է, քան 5-ը։

Տեխնիկական սահմանում խմբագրել

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գծային արժեք է, որը կապված է Երկրի մակերևույթի տվյալ կետում արևայրուք առաջացնող ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության հետ։ Ուլտրամանուշակագույն ալիքի երկարության սպեկտրը 295-ից մինչև 325 նմ է։ Ավելի կարճ ալիքները կլանվում են, մինչև կհասնեն երկրի մակերևույթին։ Այնուամենայնիվ, արևայրուքից մաշկի վնասումը կապված է ալիքի երկարության հետ, իսկ ավելի կարճ ալիքները շատ ավելի վնասակար են։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման հզորության սպեկտրը (արտահայտված Վտ-ով մեկ քառակուսի մետրի վրա մեկ նանոմետր ալիքի երկարության համար) բազմապատկվում է կշռման կորով, որը հայտնի է որպես էրիթեմալ գործողության սպեկտր, և արդյունքը ինտեգրվում է ամբողջ սպեկտրի վրա։ Ստացվում է Դիֆֆեի ցուցանիշ (DUV), սովորաբար մոտ 250 մՎտ/մ² է ամառային կեսօրվա արևի լույսի ներքո։ Սա բաժանվում է 25 մՎտ/մ²-ի, որպեսզի ստացվի ինդեքս[8][9] 0-ից մինչև 11+, թեև օզոնի քայքայումն այժմ հանգեցնում է ավելի բարձր արժեքների։

Ամռանը կեսօրվա արևի լույսի ազդող էներգիան սովորաբար կազմում է 0,6 մՎտ/(նմ x մ²), եթե դրա երկարությունը 295 նմ է, 74 մՎտ/(նմ x մ²), եթե այն 305 նմ է և 478 մՎտ/(նմ x մ²), եթե 325 նմ է։ Այս թվերի համար կիրառվող էրիթեմալ գործակիցները համապատասխանաբար 1.0, 0.22 և 0.003 են։ Միջին արժեքը 290 նմ-ից մինչև 400 նմ սպեկտրային ողջ տիրույթում ստացվում է 264 մՎտ/մ² (DUV), որն այնուհետև բաժանվում է 25 մՎտ/մ²-ի՝ ստանալու ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 10,6։

Պատմություն խմբագրել

Տարբեր օդերևութաբանների «արևայրուքի ինդեքսը» սահմանելու փորձերից և օզոնային շերտի քայքայման պատճառով առաջացած մտահոգությունից հետո, Environment Canada-ի գիտնականներ Ջեյմս Բ. Քերը, Ք. Թոմաս Մաքելրոյը և Դեյվիդ Ի. Ուորդլը Տորոնտոյում (Օնտարիո) սահմանեցին ժամանակակից ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը։ Environment Canada-ն այն գործարկել է որպես եղանակի կանխատեսման մաս 1992 թվականի մայիսի 27-ին՝ Կանադան դարձնելով աշխարհում առաջին երկիրը, որը հրապարակել է ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակի պաշտոնական կանխատեսումներ հաջորդ օրվա համար[10][11]։ Շատ այլ երկրներ հետևեցին օրինակին։ Սկզբում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հաշվարկելու և տեղեկացնելու մեթոդները զգալիորեն տարբերվում էին տարբեր երկրներում։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման համաշխարհային ինդեքսին, որն առաջին անգամ ստանդարտացվել է առողջապահության համաշխարհային կազմակերպության և համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից 1994 թվականին[12], աստիճանաբար փոխարինեցին տարածաշրջաններին համապատասխան տարբերակները՝ նշելով ոչ միայն միասնական հաշվարկի մեթոդը (կանադական սահմանումը), այլև ստանդարտ գույներն ու գրաֆիկան տեսողական մեդիայի համար[13]։ Միացյալ Նահանգներում 2004 թվականին ԱՀԿ ստանդարտներին պաշտոնապես փոխարինեցին ԱՄՆ ստանդարտները[14] :

Բոլիվիայի Լիկանկաբուր հրաբխում 2003 թվականի դեկտեմբերի 29-ին հայտնաբերվեց 43,3 ուլտրամանուշակագույն ճառգայթման մակարդակի համաշխարհային ռեկորդ[15][16]։

Միացյալ Նահանգները[17][18] և Ավստրալիան 2005 թվականին մեկնարկը տվեցին ուլտրամանուշակագույն ազդանշանի։ Թեև երկու երկրներն ունենուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության տարբեր պահանջներ, նրանց ընդհանուր նպատակն է ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթման օրերին իրազեկել արևի ազդեցության չափազանց մեծ վտանգի մասին։

Միավորված ազգերի կազմակերպությունը 2007 թվականին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի գյուտարարներ Քերին, ՄակԷլռոյին և Ուորդլին պարգևատրեց նորարարների մրցանակով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման հետևանքով հանրային առողջության վտանգավոր ռիսկերի նվազեցմանն ուղղված լայնածավալ աշխատանքի համար[19]։ Նույն տարում օդերևութաբանների շրջանում անցկացված հարցման արդյունքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը զբաղեցրեց 11-րդ համարը The Weather Channel-ի 100 ամենամեծ եղանակային պահերի ցուցակում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO), ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից 2022 թվականին գործարկվել է բջջային հեռախոսի նոր հավելված, որը տրամադրում է տեղեկատվություն ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակի վերաբերյալ[20]։

Ինդեքսի օգտագործումը խմբագրել

Ստորև բերված խորհուրդները նախատեսված են մաշկի թեթև արևայրուք ունեցող միջին տարիքի չափահասների համար (Ֆիցպատրիկի սանդղակ. II տիպ)։ Ավելի մուգ մաշկ ունեցողները (Ֆիցպատրիկի սանդղակ. IV+) ավելի տոլերանտ են արևի ճառագայթնեդի ավելի մեծ ազդեցության հանդեպ, մինչդեռ լրացուցիչ նախազգուշական միջոցներ են անհրաժեշտ երեխաների, տարեցների, հատկապես բաց մաշկ ունեցող մեծահասակների և նրանց համար, ովքեր առողջական պատճառներով ավելի մեծ զգայունություն ունեն արևի ճառագայթների հանդեպ։

Երբ օրվա կանխատեսվող ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գտնվում է տարբեր թվային միջակայքերում, պաշտպանության վերաբերյալ առաջարկությունները հետևյալն են.

Ում

ինդեքս

Մեդիա գրաֆիկական գույն Միջին տարիքի անհատի արևի ճառագայթներից վնասվելու վտանգը Առաջարկվող պաշտպանություն
0 - 2 Կանաչ Ցածր Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի 0-2 միջակայքը Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման ցածր վտանգի մասին է խոսում։

Պայծառ օրերին կրեք արևային ակնոցներ։ Օգտագործեք լայն սպեկտրի SPF 15+ արևապաշտպան քսուք։ Ավազը, ջուրը և ձյունը  կբարձրացնեն ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունը։

3 - 5 Դեղին Չափավոր Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 3-5 միջակայքում նշանակում է արևի ազդեցությունից վնասվելու չափավոր ռիսկ։

Մնացեք ստվերում կեսօրին մոտ, երբ Արևը ամենաուժեղն է։ Եթե դրսում եք, կրեք արևապաշտպան հագուստ, լայնեզր գլխարկ և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող արևային ակնոցներ։ Առատորեն քսեք լայն սպեկտրի SPF 15+ արևապաշտպան քսուք յուրաքանչյուր 1,5 ժամը մեկ, նույնիսկ ամպամած օրերին և լողալուց կամ քրտնելուց հետո։ Ավազը, ջուրը և ձյունը, կբարձրացնեն ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունը։

6 - 7 Նարնջագույն Բարձր Պահանջվում է մաշկի և աչքերի պաշտպանություն։

Կրճատեք արևի տակ գտնվելու ժամանակը առավոտյան 10:00-ից մինչև 16:00։ Եթե դրսում եք, ստվեր փնտրեք և կրեք արևապաշտպան հագուստ, լայնեզր գլխարկ և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող արևային ակնոցներ։ Առատորեն կիրառեք լայն սպեկտրի SPF 15+ արևապաշտպան քսուք յուրաքանչյուր 1,5 ժամը մեկ, նույնիսկ ամպամած օրերին և լողալուց կամ քրտնելուց հետո։ Ավազը, ջուրը և ձյունը, կբարձրացնեն ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունը։

8 - 10 Կարմիր Շատ բարձր Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 8-10 միջակայքում ենթադրում է արևի ճառագայթների ազդեցությունից վնասվելու շատ բարձր ռիսկ։ Լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկեք, քանի որ անպաշտպան մաշկը և աչքերը կվնասվեն։

Նվազագույնի հասցրեք արևի ազդեցությունը առավոտյան 10:00-ից մինչև 16:00։ Եթե դրսում եք, ստվեր փնտրեք և կրեք արևապաշտպան հագուստ, լայնեզր գլխարկ և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող արևային ակնոցներ։ Առատորեն կիրառեք լայն սպեկտրի SPF 15+ արևապաշտպան քսուք յուրաքանչյուր 1,5 ժամը մեկ, նույնիսկ ամպամած օրերին և լողալուց կամ քրտնելուց հետո։ Ավազը, ջուրը և ձյունը կբարձրացնեն ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունը։

11+ Մանուշակագույն Ծայրահեղ բարձր Երբ ուտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 11 և ավելի է արևի ճառագայթների ազդեցության հետևանքով վնասի ծայրահեղ վտանգ գա։ Չպաշտպանված մաշկը և աչքերը կարող են այրվել րոպեների ընթացքում։

Փորձեք խուսափել արևի ճառագայթներից 10:00-ից 16:00: Եթե դրսում եք ստվեր փնտրեք և կրեք արևապաշտպան հագուստ, լայնեզր գլխարկ և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող արևային ակնոցներ։ Առատորեն կիրառեք լայն սպեկտրի SPF 15+ արևապաշտպան քսուք յուրաքանչյուր 1,5 ժամը մեկ, նույնիսկ ամպամած օրերին և լողալուց կամ քրտնելուց հետո։ Ավազը, ջուրը և ձյունը կբարձրացնեն ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «UV Index Overview». U.S. Environmental Protection Agency. 2022.
  2. Hanneman, K. K.; և այլք: (January 2006). «Ultraviolet immunosuppression: Mechanisms and consequences». Dermatologic Clinics. 24 (1): 19–25. doi:10.1016/j.det.2005.08.003. PMID 16311164.
  3. Heckman, C. J.; Liang, K.; Riley, M. (2022). «Awareness, Understanding, Use, and Impact of the UV Index: A Systematic Review of Over Two Decades of International Research». Preventive Medicine. 123: 71–83. doi:10.1016/j.ypmed.2019.03.004. PMC 6534479. PMID 30844501.
  4. «UV Index: Is it Validated?». NOAA/National Weather Service. 2006.
  5. Fioletov, V.; և այլք: (July–August 2010). «The UV index: Definition, distribution and factors affecting it». Canadian Journal of Public Health. 101 (4): I5–I9. doi:10.1007/BF03405303. PMC 6974160. PMID 21033538.
  6. McKinlay, A. F. & Diffey, B. L. (1987). «A reference action spectrum for ultraviolet induced erythema in human skin». CIE Journal. 6 (1): 17–22.
  7. «UV Spectral Irradiances & Erythemal Action Spectrum». NOAA. 2006.
  8. «How UV Index is Calculated». SunWise. U.S. Environmental Protection Agency. 2015 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. «How Is the UV Index Calculated?». Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. (This source contains some numerical errors.)
  10. Kerr, J. B.; և այլք: (1994). «The Canadian Ozone Watch and UV-B advisory programs». Ozone in the Troposphere and Stratosphere, Part 2: Proceedings of the Quadrennial Ozone Symposium 1992. NASA/Goddard Space Flight Center: 794–797. N95-11093.
  11. «Environment Canada's UV Index Celebrates Ten Years: Now Bringing Sun Safety Messages to 26 Countries» (Press release). Environment Canada. 2002 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին.
  12. Report of the WMO Meeting of Experts on UV-B Measurements, Data Quality and Standardization of UV Indices, 1994. Global Atmosphere Watch (Report). World Meteorological Organization. 1995. WMO/TD-No. 625.
  13. Organization, World Meteorological (2002). «Global Solar UV Index: A Practical Guide». World Health Organization. hdl:10665/42459.
  14. «A Guide to the UV Index» (PDF). U.S. Environmental Protection Agency. 2022.
  15. Oskin, Becky (2014 թ․ հուլիսի 8). «Blazing World Record: Strongest UV Rays Measured in South America». LiveScience.com.
  16. Cabrol, Nathalie A.; և այլք: (2014 թ․ հուլիսի 8). «Record solar UV irradiance in the tropical Andes». Frontiers in Environmental Science. 2 (19). 19. Bibcode:2014FrES....2...19C. doi:10.3389/fenvs.2014.00019.
  17. «UV Alert». SunWise. U.S. Environmental Protection Agency. 2015 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  18. «What is UV?». SunSmart. Cancer Council Victoria. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին.
  19. «Ozone awards». World Meteorological Organization. October 2007. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին.
  20. «SunSmart Global UV App helps protect you from the dangers of the sun and promotes public health». World Health Organization. 2022.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլտրամանուշակագույն ինդեքս» հոդվածին։