Ուլմ (գերմ.՝ Ulm), քաղաք Գերմանիայում, Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում, Դանուբ գետի ափին։ Գտնվում է Շտուտգարտից մոտավորապես 90 կմ հարավ-արևելք և Մյունխենից 140 կմ հարավ-արևմուտք։ Բնակչությունը կազմում է մոտ 120000 մարդ։ Քաղաքն Ալբա-Դանուբ շրջանի վարչական կենտրոնն է։ Հայտնի է 854 թվականից, հարուստ պատմություն ունի, 18-րդ դարից սկսած՝ կայսերական քաղաք (գերմ.՝ Reichsstadt)։ Զարգացած արդյունաբերության շնորհիվ այն խոշոր տնտեսական կենտրոն է։ Քաղաքը հայտնի է որպես Ալբերտ Այնշտայնի ծննդավայր։

Քաղաք
Ուլմ
Ulm
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀողԲադեն-Վյուրտեմբերգ
Ներքին բաժանում18 քաղաքային շրջաններ
ՔաղաքապետԻֆո Գյոններ
Հիմնադրված է1181 թ.
Առաջին հիշատակումհուլիսի 22, 854
Մակերես118,69 կմ²
ԲԾՄ459—646 մ
Խոսվող լեզուներգերմաներեն
Բնակչություն123 672 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0731, 07304, 07305, 07346
Փոստային ինդեքս89073-89199
Փոստային դասիչ89081, 89073, 89075, 89077 և 89079
Ավտոմոբիլային կոդUL
Պաշտոնական կայքulm.de
Ուլմ (Գերմանիա)##
Ուլմ (Գերմանիա)

Աշխարհի ամենաբարձր` Ուլմ Մյունսթեր տաճարը (161.53 մ) գտնվում է Ուլմ քաղաքում (կառուցվել է 1377-1891)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլմ» հոդվածին։