Ուլե Լհուե (ինդոն.՝ Ulee Lheue), տեղանք Ինդոնեզիայի Բանդա Աչեհ քաղաքի Մեուրաքսա ենթաշրջանում։ Նախկինում այն Աչեհի գլխավոր նավահանգիստն էր։ Բնակավայրը և նավահանգիստը մեծապես ավերվել և մարդաթափվել են Հնդակական օվկիանոսի 2004 թվականի երկրաշարժից և ցունամիից։

Բնակավայր
Ուլե Լհուե
Ulee Lheue
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
ԵրկրամասԱչեհ (նահանգ)
ՀամայնքԲանդա Աչեհ
Ժամային գոտիUTC+7
Ուլե Լհուե (Ինդոնեզիա)##
Ուլե Լհուե (Ինդոնեզիա)

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Ուլե Լհուե տեղանունը բաղկացած է Ուլե` «գլուխ» և Լհուե` «թերակղզյակ» բառերից։

Քաղաքն առավել նշանավոր էր Աչեհի սուլթանության ժամանակաշրջանում, երբ այն համեմունքի առևտրի կարևորագույն նավահանգիստ էր։

Ուլե Լհուեն ավերվել է Հնդակական օվկիանոսի 2004 թվականի երկրաշարժից և դրա առաջացրած ցունամիից։ Աղետի արդյունքում քաղաքի շինությունների մեծ մասը ոչնչացել է, իսկ 6.000 բնակիչներից ողջ է մնացել 10%-ից էլ պակասը[1]։ 2005 թվականից սկսվել է տարածքի վերականգնումը։ ՄԱԶԾ որոշմամբ և Ավստրալիայի կառավարության աջակցությամբ կառուցվել է լաստանավային նավակայան[2][3][4]։

Ցունամիից հետո կանգուն մնացած շինություններից առավել նշանավոր է ԺԷ դարում կառուցված Բայթուրռահիմ մզկիթը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Aceh Remembers Tsunami After 13 Years». Jakarta Globe. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  2. «Pelabuhan Ulee Lheue». Bankdata.dishubkomintel.gov.id. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. «Pelabuhan Ulee Lheue Kembali Berfungsi». Merdeka.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. «UNDP». Reliefweb.int. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.