Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուլաշ (այլ կիրառումներ)

Ուլաշ, գյուղ (գյուղաքաղաք) Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Ղանղալի գավառակում[1]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից 32 կմ հարավ, Սեբաստիա-Մալաթիա ճանապարհի վրա, գետափին։

Գյուղ
Ուլաշ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՂանղալի գավառակ
Այլ անվանումներՅուլաշ, Ուլաշո
ԲԾՄ1382 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն9682 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Ուլաշ (Աշխարհ)##
Ուլաշ (Աշխարհ)

Գրիգոր Դրանաղցին (XVI-XVII դարեր) հիշատակել է Ուլաշո ձևով։

Բնակչություն խմբագրել

1852 թվականին ուներ 200 տուն, 1915 թվականին՝ 400 տուն՝ 3350 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Գյուղում գործում էր ջրաղաց։

Պատմություն խմբագրել

Ըստ Առաքել Դավրիժեցու (XVII դար) 1614 թվականին Ուլաշում կառուցվել է Ս. Փրկիչ եկեղեցին։ Գյուղը նաև ունեցել է Ս. Սարգիս և Աստվածածին եկեղեցիները։ Ս. Աստվածածինը նաև կոչվել է վանք[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 178

Աղբյուրներ խմբագրել