Ուիլյամ Էյթոն

Շոտլանդացի բուսաբան և այգեպան (1731-1793)

Ուիլյամ Էյթոն (անգլ.՝ William Aiton, 1731[1][2][3][…], Համիլթոն, Համիլթոն, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - փետրվարի 2, 1793(1793-02-02)[1], Ռիչմոնդ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), շոտլանդացի բուսաբան և այգեպան։

Ուիլյամ Էյթոն
Դիմանկար
Ծնվել է1731[1][2][3][…]
ԾննդավայրՀամիլթոն, Համիլթոն, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 2, 1793(1793-02-02)[1]
Մահվան վայրՌիչմոնդ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԳերեզմանSt Anne's Church, Kew
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ազդվել էՖիլիպ Միլլեր
Մասնագիտությունպտղաբան, բուսաբան և պտերիդոլոգ
ԱշխատավայրՔյուի թագավորական բուսաբանական այգիներ
ԵրեխաներՈւիլյամ Թաունսենդ Էյթոն[4]
 William Aiton Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1731 թվականին Շոտլանդիայի Համիլթոն քաղաքից ոչ հեռու գտնվող փոքրիկ գյուղում։ 1754 թվականին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ դարձել է Չելսիի այգու տնօրեն Ֆիլիպ Միլլերի օգնականը։

1759 թվականին դարձել է Քյուի թագավորական բուսաբանական նորաբաց այգու տնօրենը, որը նրա կառավարման օրոք դարձել է աշխարհի ամենահարուստ այգին։ Տնօրեն է մնացել մինչև իր մահը։ Նա շատ բարեփոխումներ է կատարել այգիներում և 1789 թվականին հրատարակել է Hortus Kewensis-ը՝ այնտեղ աճեցված բույսերի ցանկը[5][6]։

Նրա որդին բուսաբան Ուիլյամ Թաունսենդ Էյթոնն է, որը ժառանգել է Քյուի բուսաբանական այգիների տնօրենի պաշտոնը։

Տպագիր աշխատանքներ խմբագրել

  • Hortus Kewensis (3 volumes, London, 1789), Քյուի այգիների բույսերի ցանկը պարունակում է մինչև 5600, առ այսօր դեռ անհայտ որոշ բույսերի՝ այդ թվում՝ 14 նոր ցեղերի և գրեթե 500 նոր տեսակների նկարագրություն։ Hortus Kewensis-ի վերանայված և ընդլայնված տարբերակը լույս է տեսել 1810-1813 թվականներին նրա որդու կողմից։

Գրականություն խմբագրել

  • Aiton William (1731-1793)(անգլ.) Dictionary of National Biography, 1885—1900, Volume 01
  • Taylor, George. Aiton, William. // Dictionary of Scientific Biography 1. New York: Charles Scribner's Sons. 1970, 88-89. ISBN 0-684-10114-9.
  • «Ուիլյամ Էյթոն». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 British Museum person-institution thesaurus
  4. Union List of Artist Names — 2004.
  5.   One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Aiton, William». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 1 (11th ed.). Cambridge University Press. էջ 448.
  6. Aiton, 1789

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Էյթոն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Էյթոն» հոդվածին։