Ուիլյամ Դևիս Էվանս (անգլ.՝ William Davies Evans, հունվարի 27, 1790(1790-01-27), Պեմբրուկ, Պեմբրուկշիր, Ուելս, Մեծ Բրիտանիայի թագավորություն - օգոստոսի 3, 1872(1872-08-03), Օստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա), ուելսցի շախմատիստ և նավաստի, Էվանսի գամբիտ շախմատային սկզբնախաղի հեղինակ։

Ուիլյամ Դևիս Էվանս
անգլ.՝ William Davies Evans
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1790(1790-01-27)
ԾննդավայրՊեմբրուկ, Պեմբրուկշիր, Ուելս, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 3, 1872(1872-08-03) (82 տարեկան)
Մահվան վայրՕստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունշախմատիստ
 William Davies Evans Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ուելսի Փեմբրոքշիր շրջանում։ 1815 թվականից ծառայել է փոստային նավերում։ Չորս տարի անց ստացել է կապիտանի կոչում։ 28 տարեկանում ծովային սպայից սովորել է շախմատ խաղալ։ Մոտավորապես 1824 թվականին նա հորինել է այն գամբիտը, որը հետագայում ստացել է իր անունը[1]։ Էվանսը 1926 թվականին Լոնդոնում գամբիտը ներկայացրել է այդ ժամանակաշրջանի աշխարհի լավագույն խաղացողներից մեկին՝ Ալեքսանդր Մակդոնելին, որը հետագայում հաճախ է օգտագործել այն։ 19-րդ դարի երկրորդ կեսին գամբիտը լայն տարածում է գտել շախմատային աշխարհում, այն հաջողությամբ կիրառել են հարձակման փայլուն վարպետներ Պոլ Մորֆին, Ադոլֆ Անդերսենը, Միխայիլ Չիգորինը։

Առողջական վատ վիճակի պատճառով էվանսը 1840 թվականին անցել է թոշակի, սակայն դրանից հետո որպես նավապետ 2 տարի ծառայել է Միջերկրական ծովում։ Նա նաև համբավ է ձեռք բերել որպես նավի եռագույն լապտերների գյուտարար, որոնք նախատեսված են ծովում գիշերային բախումներից խուսափելու համար։ Այդ գյուտի համար նա մեծ գումար է ստացել բրիտանական կառավարությունից և Ռուսաստանի ցարից[2]։

Ուիլյամ Դևիս Էվանսը մահացել է Օստենդեում, աղքատության մեջ։

abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Էվանսի գամբիտ՝ 1.e4 e5 2.Ձf3 Ձc6 3.Փc4 Փc5 4.b4!?

Գրականություն խմբագրել

  • Шахматный словарь / гл. ред. Л. Я. Абрамов; сост. Г. М. Гейлер. — М.: Физкультура и спорт, 1964. — С. 393. — 120 000 экз.
  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 504. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
  • Голомбек Г. Капитан Уильям Д. Эванс. // Шахматы в СССР. — 1990. — № 12. — С. 38—39.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Դևիս Էվանս» հոդվածին։