Ուիլյամ Թոմաս Գեդդիս (անգլ.՝ William Thomas Gaddis, Jr., դեկտեմբերի 29, 1922(1922-12-29)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 16, 1998(1998-12-16)[1][2][3][…], Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող[6][7]։

Ուիլյամ Գեդդիս
Ծնվել էդեկտեմբերի 29, 1922(1922-12-29)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էդեկտեմբերի 16, 1998(1998-12-16)[1][2][3][…] (75 տարեկան)
Վախճանի վայրԻստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Farmingdale High School?
Ուշագրավ աշխատանքներThe Recognitions?, J R? և A Frolic of His Own?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրԲարդ Քոլեջ
Պարգևներ
ԶավակներSarah Gaddis?
 William Gaddis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ուիլյամ Թոմաս Գեդդիսը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 29-ին Նյու Յորքում։

Առաջին հինգ գրքերից «Ճանաչումը» («The Recognitions») ընդգրկվել է «Թայմի»՝ 1923-2005 թվականների «100 լավագույն վեպերի» ցուցակում[8], իսկ երկու այլ վեպեր՝ «J R»-ը և «A Frolic of His Own»-ը, արժանացել են ամերիկյան ամենամյա National Book Award for Fiction մրցանակի։

Ուիլյամ Գեդդիսը ամերիկացի առաջին և նշանակալի պոստմոդեռնիստ գրողներից է[9]։ Նրա ստեղագործությունների լեզուն և սյուժեն բարդ են։ Այսպես՝ նրա լավագույն գործերից երկուսը՝ «J R»-ը և «A Frolic of His Own»-ը, չընդհատվող երկխոսություն են, որոնցում գրեթե բացակայում են նկարագրությունն ու հեղինակի խոսքը։ Ի վերջո ընթերցողն ինքն է ստիպված տարբերակել, թե որը ում խոսքն է, և ով ինչ է ասում։ Այս հանգամանքը շատերն են թերություն համարում, իսկ ընթերցողների մի մասն էլ, ընդհակառակը, այն դիտում է իբրև առավելություն[10]։ Նրա արձակն աչքի է ընկնում գրական առատ մեջբերումներով և հղումներով[11]։

Մահացել է 1998 թվականի դեկտեմբերի 16-ին։

Հետմահու՝ 2002 թվականին, վերահրատարակվել են նրա բոլոր երկերը։

Մրցանակներ խմբագրել

  • 1982 թվականին արժանացել է «Մաքարթուրների հիմնադրամի» մրցանակին
  • 1986 թվականին արժանացել է ամերիկյան ՊԵՆ/Ֆոլկներ գրական մրցանակին
  • 1989 թվականին դարձել է Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամ
  • 1993 թվականին արժանացել է Լաննան գրական մրցանակի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Peschel B. Gaddis, William (29 December 1922–16 December 1998), novelist // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1603402
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119015269 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  6. Alberts, Crystal (2005 թ․ օգոստոսի 11). «William Gaddis, 1922–1998. American author». Washington University Libraries, Department of Special Collections. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 7-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  7. Gussow, Mel (1998 թ․ դեկտեմբերի 17). «William Gaddis, 75, Innovative Author Of Complex, Demanding Novels, Is Dead». The New York Times. Վերցված է 2010 թ․ հունիսի 7-ին.
  8. «100 лучших романов по версии журнала Тайм». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «Entropy in William Gaddis's Novels». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  10. Տե՛ս Ջեք Գրինի Fire the Bastards գրքի «The Difficult Cliche» գլուխը և Ջոնաթան Ֆրանզենի «Mr. Difficult» էսսեն
  11. The Gaddis Annotations — on line архив с работами Steven Moore, писавшим под влиянием книг Гэддиса, курируемый Victoria Harding.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Գեդդիս» հոդվածին։