Ուիլյամ Բլեյք (անգլ.՝ William Blake, նոյեմբերի 28, 1757(1757-11-28)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5][6] - օգոստոսի 12, 1827(1827-08-12)[1][7][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[8][6]), անգլիացի բանաստեղծ, միստիկ և նկարիչ։ Հեղինակել և նկարազարդել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ, «մարգարեական պոեմներ»[17]։

Ուիլյամ Բլեյք
անգլ.՝ William Blake
Ծնվել էնոյեմբերի 28, 1757(1757-11-28)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5][6]
Վախճանվել էօգոստոսի 12, 1827(1827-08-12)[1][7][3][…] (69 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[8][6]
ԳերեզմանBunhill Fields Burial Ground[7]
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ, աստվածաբան, հավաքորդ, նկարիչ-փորագրող, նկարազարդող, փիլիսոփա, վիմագրող, տպագրիչ, գծանկարիչ, գրող, քանդակագործ և լիբրետիստ
Լեզուանգլերեն
Ազգությունանգլիացիներ
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունԹագավորական ակադեմիայի դպրոցներ[9] և Հենրի Պարսի նկարչական դպրոց[9]
Ժանրերպատմական գեղանկարչություն[6], կրոնական նկարչություն[6], այլաբանություն[6], հոգևոր արվեստ, դիցաբանական գեղանկարչություն և այլաբանություն
Գրական ուղղություններռոմանտիզմ և fairy painting?[10]
Ուշագրավ աշխատանքներThe Marriage of Heaven and Hell?, Jerusalem?, Songs of Innocence and of Experience?, Vala, or The Four Zoas?, Jerusalem The Emanation of the Giant Albion?, Milton? և The Ancient of Days?
ԱնդամակցությունThe New Church?[11]
ԱմուսինՔեյթրին Բլեյք[12][9]
Изображение автографа
Ուիլյամ Բլեյք Վիքիքաղվածքում
 William Blake Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բլեյքը ծնվել է 1757 թ, նոյեմբերի 28-ին, Լոնդոնում, Սոհո շրջանում, խանութպանի ընտանիքում։ Նա երրորդն էր յոթ երեխաներից[18][19], որոնցից երկուսը մահացել էին մանուկ հասակում։ Ուիլյամը հաճախում է դպրոց մինչև 10 տարեկան դառնալը՝ սովորելով ընդամենը գրել և կարդալ, սակայն ուսումը շարունակել է տանը՝ մոր օգնությամբ։ Նրա ծնողները եղել էին բողոքականներ ՝ Մոռավյան ելեղեցու հետևորդներ և շատ հավատացյալ մարդիկ էին։ Հենց Աստվածաշնչն է խոր ազդեցություն թողել հետք Բլեյքի աշխարահայացքի վրա։ Ողջ կյանքի ընթացքում Աստվածաշունչը կմնա նրա ներշնչանքի հիմնական և ամենակարևոր աղբյուրը։

 
Նամականիշ, ԽՍՀՄ, 1958 թ.

Դեռ մանկուց Բլեյքը տարվել է հին հունական սյուժեներով նկարներ կրկնօրինակելով, որոնք նրա համար ձեռք էր բերում հայրը։ Ռաֆայելի, Միքելանջելոի, Մարտեն վան Հեմսկերի և Ալբրեխտ Դյուրերի աշխատանքները սեր են ներարկել դասական ձևերի նկատմամբ։ Հետզհետե այդ նախասիրությունները վերաճեցին ընդհանրապես գեղարվեստի նկատմամբ սիրո։ Ծնողները՝ նկատի առնելով տղայի բռնկուն էությունը և զղջալով, որ թերի էին թողել իրենց որդու դպրոցական կրթությունը, նրան ուղարկում են գեղարվեստի դասերի։ Սակայն այդ դասերին Բլեյքը ուսումնասիրում էր միայն այն, ինչը համարում էր առավել նախընտրելի։ Հենց այս ժամանակաշրջանում էլ նա սկսել է տարվել նաև պոեզիայով։ Բլեյքի պոետական վաղ գործերը վկայում են, որ նա ծանոթ է եղել Բենջամին Ջոնսոնի և Էդմունդ Սպենսերի ստեղծագործություններին։

1772 թվականին Բլեյքին աշկերտության են տալիս փորագրող Ջեյմս Բեսայերի մոտ, 7 տարի ժամկետով[19]։ Ոչ մի գրառում չկա այն մասին, որ աշակերտի և վարպետի միջև որևէ լուրջ վեճ կամ անհամաձայնություն է եղել։ Նրա ժամանակակիցներից միայն Փիթեր Աքրոյդն է հիշատակում, որ Բլեյքը Բեսայերին ներաոել է իր արվեստի թշնամիների ցուցակում, բայց հետո նրա անունը ջնջել է։ Ուսման ավարտին՝ 21 տարեկան հասակում, Բլեյքը դարձել է պրոֆեսիոնալ փորագրիչ։

1778 թվականին ընդունվում է արվեստների թագավորական ակադեմիան, որտեղ դրսևորում է իրեն որպես Վերածննդի դարաշրջանի դասական ոճի հետևորդ։

1782 թվականին ամուսնանում է Քեթրին Բուշերի՝ կրթություն չունեցող, սակայն շատ հաճելի մի աղջկա հետ, ով սիրահարվել էր նրան առաջին իսկ հայացքից։ Նրանք ապրել են իրար հետ մինչ Բլեյքի մահը, ընդ որում Քեթրինը հավատացնում էր, որ իրեն մշտապես այցի էր գալիս մահացած ամուսնու ոգին։ Ինքը՝ Քեթրինը, մահանում է 1831 թվականին, երեխաներ նրանք չունեին։

Բլեյքի բանաստեղծությունների առաջին ժողովածուն ՝ «Բանաստեղծական ուրվանկարները» լույս է տեսնում 1783 թվականին։ Հետագայում գրողը ստեղծում է մի քանի «իլյումինացված ձեռագրեր», ինքնուրույն փորագրելով սեփական բանաստեղծությունները և նկարները պղնձյա տախտակի վրա։ 1784 թվականին՝ հոր վախճանվելուց հետո, Բլեյքը եղբոր՝ Ռոբերտի հետ բացում է տպարան և սկսում է աշխատել Ջոզեֆ Ջոնսոնի՝ մի հրատարակչի հետ, ով հայտնի էր իր ռադիկալ տեսակետներով և գաղափարներով։ Ջոնսոնի տունը այդ ժամանակվա շատ դիսիդենտների հանդիպման վայրն էր։ Այստեղ Բլեյքը ծանոթանում է բանաստեղծ Ուիլյամ Վորդսվորթի հետ, նաև տարվում է ֆրանսիական հեղափոխականների գաղափարներով։

 
Նյութոն (1795)

1889 թվականին, ֆրանսիական հեղափոխության սկզբնական շրջանում, հրատարակվում է նրա բանաստեղծությունների «Անմեղության երգեր» ժողովածուն, իսկ 1794 թվականին ՝«Հմտության եգեր»-ը , որտեղ ընդգրկված բանաստեղծությունները գրվել են արդեն յակոբինյան ահաբեկման և հիասթափության շրջանում։

Ուիլյամ Բլեյքը մահացել է 1827 թվականի օգոստոսի 12-ին, «Աստվածային կատակերգության» նկարազարդման աշխատանքների եռուն շրջանում։ Նրա մահը եղել է հանկարծակի և անբացատրելի։ 1965 թվականից ի վեր նրա գերեզմանավայրը կորցվել և մոռացվել էր, իսկ գերեզմանաքարը տեղափոխվել էր նոր տեղ։ Իր կյանքի ընթացքում Բլեյքը անհայտ էր հասարակության մեջ և հայտնի էր միայն ընթերցողների նեղ շրջանակներում, սակայն հռչակ է ձեռք բերում մահվանից հետո պրեռաֆայելիտների կողմից։ Բլեյքը մեծ ազդեցություն է թողել XX դարի արևմտյան մշակույթի վրա։ «Երուսաղեմ» երգը ՝գրված Բլեյքի բանաստեղծության հիման վրա, համարվում է Մեծ Բրիտանիայի ոչ պաշտոնական օրհներգը։ Ռուս ընթերցողի համար Բլեյքը բացահայտվել է Սամուիլ Մարշակի շնորհիվ, որը երկար տարիներ աշխատել է Բլեյքի բանաստեղծությունների թարգմանության վրա։

Ուսումը փորագրողի մոտ խմբագրել

1772 թվականի, օգոստոսի 4, Բլեյքը ընդունվում է 7-ամյա փորագրչական ուսուցմանը Գրեյթ Քուին Սթրիթ հասցեով՝ փորագրող Ջեյմս Բեսայերի մոտ։ Այդ ժամկետի ավարտին, երբ նրա 21 տարին արդեն լրացած կլիներ, նա պետք է դառնար պրոֆեսիոնալ փորագրող։ Բայց չի եղել ոչ մի նվաճում, որը չէր զուգորդվում լուրջ անհամաձայնությամբ կամ էլ վեճով ուսուցչի և աշակերտի միջև։ Սակայն Բլեյքի կենսագիրը՝ Փիթեր Աքրոյդը նշում է, որ հետագայում Բլեյքը կնշի Բեսայերի անունը իր հակառակորդների ցուցակում, բայց կարճ ժամանակ հետո կջնջի։ Պատճառն այն էր, որ Բեսայերի փորագրելու ոճն արդեն համարվում էր հնացած և նրա աշակերտին այն ոչ մի փորձ չէր հաղորդում, ինչը վատ կարող էր անդրադառնալ Բլեյքի ապագա ճանաչման գործին։ Իհարկե, Բլեյքը դա լավ հասկանում էր։

 
Արարիչ- Բլեյքի ստեղծագործությունների առանցքային կերպար: «Լոս Երգի» փորանկարի վրա պատկերված է արարիչ Ուրիզենը, ով աղոթում իր իսկ ստեղծաց աշխարհի առջև: Սա երրորդ պատկերազարդ գիրքն է «Մայրցամաքային մարգարեություններ» շարքից, որը Բլեյքը նկարել էր կնոջ հետ միասին:

Երրորդ ուստարվա ընթացքում Բեսայերը ուղարկում է Բլեյքին Լոնդոն՝ արտանկարելու գոթական եկեղեցիների գեղատեսիլ որմնանկարները (շատ հավանական է, որ դա արվել էր միայն նրա համար, որ ավելի սրացվեր վեճը Բլեյքի և Ջեյմս Փարկերի՝ Բեսայերի մյուս աշակերտի մեջև )։ Փորձը, որ Բլեյքը ձեռք էր բերել աշխատանքների ընթացքում Վեստմինստերյան աբբայությունում, օգնում են նրան ձևավորել սեփական նկարչական ոճն և մտքեր։ Այդ ժամանակվա Աբբայությունը եղել էր զարդարված ռազմական զրահներով և հանդերձանքով, հոգեհանգիստի հիշատակման պատկերներով և բազմաթիվ մոմե ֆիգուրներով։ Աքրոյդը նշում է, որ «ամենաուժեղ տպավորությունները ստեղծվում էին վառ գույների հերթագայությամբ, երևալով և անհայտանալով»։ Երկար երեկոներ է Բլեյքը անցկացրել ուրվանկարելով Աբբայությունը։ Մի օր նրան ընդհատում են Վեսթմինյան դպրոցի սաները, որոնք այնքան են տանջում Բլեյքին, որ վերջինս ուժգին հրուվ է մեկին և ցած գցում կոճղից։

Բլեյքը տեսնում է ևս բազմաթիվ տեսիլքներ Աբբայությունում, օրինակ՝ եկեղեցական ընթացքը վանակաների և քահանաների հետ, ինչի ժամանակ նրան տրամադրվում էր սաղմոսների և բազմաձայն օրհներգերի կատարումը։

Թագավորական ակադեմիա խմբագրել

1779 թվականի, հոկտեմբերի 8 Բլեյքը դառնում է Թագավորական ակադեմիայի ուսանող Օլդ Սոմերսեթ Նաուսում, Սթրենդ փողոցի մոտակայքում։ Չնայած, որ ուսուցման համար վճարել հարկավոր չէր, բայց 6 տարիների ընթացքում ակադեմիայում Բլեյքը պետք է ինքն գներ իր համար բոլոր ուսուցման համար անհրաժեշտ պարագաները։ Այստեղ նա ըմբոստանում է այն բանի դեմ, որը անվանվում էր «ժամանակակից նկարիչների անավարտ ոճ», ինչպիսիք են Ռուբենսը, որը այդքան սիրվել էր Ջոշուա Ռեյնոլդսի՝ դպրոցի առաջին նախագահի կողմից։ Գալիս է ժամանակ, երբ Բլեյքը սկսում է ատել Ռեյնոլդսի վերաբերմունքը դեպի արվեստ ընդհանրապես և նրա փնտրտուկը «միակ ճշմարիտի» և «գեղեցկության դասական հասկացությանը»։ Ռեյնոլդսը գրում էր իր Մտորումներում, որ «հակում դեպի վերացական տեսիլքներ այս կամ այն առարկայի նաև դեպի ընդհանրացում և դասակարգում՝ դա մարդու մտքի հաղթանակն է»։ Իր հերթին Բլեյքը իր գրառումներում նշում էր, որ «ամեն ինչ ընդհանրացնելը նշանակում է լինել ապուշ, քանզի հենց ուշադրության բևեռվածությանն է արժանի ցանկացած առանձնահատկությունը»։ Բլեյքը, նաև չէր սիրում Ռեյնոլդսի կեղծ համեստութունը, որը նա համարում էր երկերեսանություն։ Բլեյքը նախընտրում էր դասական կարգապահությունը և հստակությունը, որը իր ազդեցությունն էր թողել Ռաֆայելի և Միքելանջելոի վաղ աշխատանքներում քան ժամանակակից Ռեյնոլդսի յուղաներկ աշխատանքները։

Գորդոնյան խռովությունը խմբագրել

Ալեքսանդր Գիլքրիսթի (Բլեյքի առաջին կենսագիր) գրարումներում նշված է 1780 թվականի, հունիս ամսվա մի դեպքի մասին, Բեսայերի կրպակի, Գրեյթ Քուին Սթրիթի մոտակայքում, որտեղ Բլեյքը հրաշքով է փրկվել կատաղած ամբոխի երթից, որոնք գնում էին գրոհել Լոնդոնի Նյուգեյթ Բանտը։ Ամբոխը գրոհել էր բանտի դարպասները բահերով և քլունգերով, հրի են տվել կառույցները և դուռս են թողել բանտարկյալներին։ Ականատեսների վկայութուններում գրոհի ժամանակ Բլեյքը առաջին շարքերուն էր։ Հետագայում այդ ապստամբությունը կկոչվի է Գորդոնյան խռովություն։ Նրանք նաև հրահրել են աննախադեպ օրենքների ի հայտ գալուն և նրանց կիրառմանը Ջորջ III կողմից, նաև նպաստել են պետական կարգի պահպանմանը, ոստիկանության ստեղծմանը։

Չնայած Գիլքրիսթի համառ համոզմունքներին, որ Բլեյքը միացել էր ամբոխին ստիպված, որոշ կենսագրերը պնդում էին, որ նա իբրև միացել է ամբոխին իմպուլսի տակ կամ էլ սատարել է խռովությանը, ինչպես հեղափոխության ակտին։ Այլ տեսակետը աջակցություն էր գտել Ջերոմ Մաքգանի կողմից, ով պնդում էր, որ խռովությունները ունեին ռեակցիոն բնույթ և դրանք կարող էին առաջացնել Բլեյքի մոտ միայն զայրույթ։

Ամուսնությունը և կարիերայի սկիզբը խմբագրել

 
Օբերոն, Տիտանիա և Պակը. կախարդական պար (1786)

1782 թվականին Բլեյքը հանդիպում է Ջոն Ֆլեքսմենի հետ, ով կդառնա նրա հովանավորը և Քեթրին Բուշերի հետ, ով հետագայում կդառնա նրա կինը։ Սկզբնական ժամանակաշրջանում Քեթրին Բուշերը չէր համաձայնում ամուսնանալ, սակայն Բլեյքը կարողանում է արժանանալ օրիորդի սիրուն։ Քեթրին Բուշերը և Բլեյքը պսակվում են Բաթերսիում, Սուրբ Մարիամի ( Սուրբ Մարիա) եկեղեցում, ի միջայլոց, Քեթրինը 5 տարով փոքր էր Բլեյքից։ Լինելով անգրագետ, Քեթրինը ստորագրության փոխարեն ամուսնության վկայականում դնում է խաչ «Х»: Այդ փաստաթղթի օրիգինալը կարելի է տեսնել եկեղեցում, որտեղ 1976-1982 թվականների ժամանակահատվածում տեղադրված էր ապակենկար պատուհան։

Հետագայում, բացի գրելուց և կարդալուց, Բլեյքը սովորեցնում է կնոջը նաև փորագրելու արվեստի։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա կհասկանա, թե ինչքան անգին է նրա համար կնոջ օգնությունը և աջակցությունը։ Անթիվ անհաջողությունների շարքում Քեթրինը չի թողնի, որ մարի ամուսնու ոգեշնչման հուրը նաև մասնակից կլինի նրա բազմաթիվ պատկերների տպման գործին։ Մոտավորապես այդ ժամանակին էլ Ազգային Պատկերասրահի հիմնադիրներից մեկը՝ Ջորջ Քամբերլենդը դառնում է Բլեյքի աշխատանքների երկրպագու։ Բլեյքի առաջին բանաստեղծություների հավաքածուն ՝ «Բանաստեղծական ուրվանկարները», հրատարակվել են 1783 թվականին[20]։ Հոր մահից հետո, 1784 թվականին, Ուիլյամը եղբոր հետ՝ Ռոբերտի, բացում են տպագրատուն և սկսում են աշխատել Ջոզեֆ Ջոնսոնի ՝ ռադիկալ հրատարակչի հետ։ Ջոզեֆ Ջոնսոնի տունը[21] եղել էր ինտելիգենցիա հանդիպման վայր։ Նրանց մեջ լինում էին այն ժամանակվա հեղինակավոր անգլիական դիսիդենտներ՝ աստվածաբան Ջոզեֆ Պրիստլիի, փիլիսոփա Ռիչարդ Փրայս, նկարիչ Ջոն Հենրի Ֆուսել[22], ֆեմինիստուհի Մերի Ուոլսթոունքրաֆթ և ամերիկյան հեղափոխող Թոմաս Փեյն։ Ուիլյամ Վորդսվորթ և Ուիլյամ Գոդվինի հետ միասին, Բլեյքը մեծ հույսեր էր կապում Ֆրանսիական և Ամերիկյան հեղափոխության հետ և կրում էր Փրյուգիական գլխարկ ի նշան Ֆրանսիական հեղափոխողների հետ համապարտ լինելը։ Սակայն հիասթափություն է ապրում Ռոբեսփիերի և Ահաբեկման Տիրապետություն ծաղկման շրջանում Ֆրանսիայում։ 1784 թվականին Բլեյքը ևս ստեղծում է, բայց ավարտին չի հասցնում «Կղզի լուսնի վրա» իր ձեռագրությունը։

Բլեյքը պատկերազարդում է Մերի Ուոլսթոունքրաֆթի «Անեղծ պատմվածքներ իրական կյանքից» գիրքը։ Համարվում է, որ նրանք իբրև կիսում էին սեռերի հավասարության և ամուսնության ինստիտուտի տեսակետները, բայց ոչ մի փաստացի վկայություն չկա, որ նրանք հանդիպել էին։ 1793 թվականին լույս է տեսնում Ալբիոնի դստեր տեսիլքներ և հետևում է Բլեյքի քննադատումը աբսուրդ բռնի ժուժկալությանը, ամուսնության առանց սիրո, և կանգնում է կանացի իրավունքների պաշտպանությանը։

Մակերևութային դրոշմվածք խմբագրել

1788 թվականին 31 տարեկան հասակում Բլեյքը սկսում է փորձել իրեն մակերևույթային դրոշմվածքի ոլորտում։ Դա մետոթ է, որը նա կսկսի օգտագործել իր բանաստեղծական և պամֆլետ գրքերը ձևավորելով, իր նկարները և, իհարկե, հենց դրանով էլ կլինի պատրաստված Բլեյքի գլուխգործոցը – Աստվածաշնչի պատկերազարդումներ։ Այդ միջոցը օգտագործվում էր գրքերի պատկերազարման մեջ և պատկերազարդումների գրքերում, տպված նկարներով և առանց տեքստի։ Որպիսզի կատարվի նկարի կամ կոնկրետ տեքստի դրոշմածքը, այդ ամենը, գրչով կամ վրձինով թթվադիմացկուն լուծիչով, տեղադրվում էր պղնձե շերտի վրա։ Պատկերները կարող էին տեղադրված լինել հենց տեքստի կողքին, նմանվելով հին պատկերազարդ ձեռագրերի։ Հետո դրոշմվածքը կատարվում էր երկրորդ անգամ, բայց արդեն թթվի մեջ, որպիսզի ընդգծվի ծայրերը և պատվի մնացած մասերը, որոնք փոքր-ինչ քայքայվում են, հետագայում նկարի մակերևույթը դառնում էր ավելի հստակ։ Դա պարզապես գլխաշրջում է կատարում դասական դրոշմվածքի եղանակի մեջ, համաձայն ինչի, թթվով պատվում է միայն ուրվագծերը, իսկ թիթեղի վրա արվում է ինթալիա՝ խոր տպում։ Մակերևույթային դրոշմվածքը՝ Բլեյքի ստեղծագործությունը, հետագայում դառնում է կարևոր առևտրական տպման եղանակ։ Նախքան էջերը, որոնց վրա կատարվում էր դրոշմվածքը թիթեղների միջոցով, դառնում էին գրքի հատորներ, դրանք ջրաներկի միջոցով ներկվում էին, իսկ հետո կարվում էին։ Բլեյքը օգտագործում էր այդ դրոշմվածքի եղանակը որպիսզի պատկերազարդի իր հայտնի ստեղծագործությունները՝ «Անմեղության ու հմտության երգեր», «Թելի Գիրքը», «Դրախտի և դժոխքի ամուսնությունը», «Երուսաղեմ»[23]

Փորագրանկարներ խմբագրել

Չնայած այն բանին, որ Բլեյքը դարձել էր հայտնի ի շնորհիվ իր մակերևույթային դրոշմվածքի տեխնոլոգիային, նա հաճախ իր իսկ աշխատանքներում օգտագործում ինթալիայի մեթոդը, ինչը XVIII դարի փորանկարչության ստանդարտն էր համարվում։ Ինթալիայի մեթոդը – դա թիթեղի վրա նախշ (ակոս, ծրատում) հանելն էր։ Դա բարդ և ժամանակատար աշխատանք էր։ Որպիսզի պատկերը տեղափոխվի թիթեղի վրա, պետք էր շատ ժամանակ, ամիսներ և անգամ տարիներ, բայց, ինչպես նկատել էր Բլեյքի ժամանակորդ Ջոն Բոյթելը, այդպիսի փորանկարչական եղանակը դարձնում էր ապրանքն անմրցունակ առևտրում, թույլ տալով նկարիչներին ավելի մոտիկ լինել ժողովրդին և դարձնում էր այն XVIII դարի մշակույթի կարևորագույն տեսակներից։

Բլեյքը օգտագործում էր ինթալիայի մեթոդը իր աշխատանքներում, հատկապես Հոբի Գրքի նկարազարդումներում, որը նա ավարտել էր մահից առաջ։ Բլեյքի նորաստեղծ տեխնիկան՝ մակերևույթային դրոշմվածքը, դաժան քննադատության արժանացավ, սակայն 2009 թվականին արված հետազոտությունները, մեծ ուշադրություն են դարձնում պահպանված թանթերին ( թիթեղներին), նաև նրանց, որոնք օգտագործվել էին Հոբի Գրքի վրա։ Դրանք վկայում են այն բանի մասին, որ նա նաև հաճախ օգտագործում էր repoussage (հարթաքանդակ) տեխնիկան, ինչը նրան թույլ էր տալիս հարթեցնել սխալմունքերը. հարկավոր էր միայն շրջել թիթեղը և միքանի հարվածներով հարթեցնել անցանկալի ակոսները՝ տալով ուռուցիկություն։ Այն ժամանակների համար այդպիսի տեխնիկան բնորոշ էր փորագրչական աշխատանքներին, սակայն այն շատ էր զիջում ջրային (հեղուկային) միջավայրում ավելի արագ դրվագմանը ( հատմանը), որը օգտագործում էր Բլեյքը իր մակերևույթային դրոշմվածքում[24]։

Հետագա կյանքը և կարիերա խմբագրել

Բլեյքի և Քեթրինի ամուսնությունը շատ ամուր էր և երջանիկ մինչև նկարչի մահը։ Բլեյքը սովորեցնում էր Քեթրինին գրել, իսկ նա օգնում էր իրեն գունազարդել տպված գրքերը։ Գիլքրիսթը պատմում էր ամուսնական տարիների «կրքոտ ժամանակների» մասին[25]։ Որոշ կենսագրերը պնդում էին, որ Բլեյքը փորձում էր հրավիրել իր անկողին սիրուհուն, համաձայն Սվեդենբորգյան Հասարակության[26] սկզբունքի, սակայն գիտնականները հրաժարվել են այդ տեսությունից, քանզի դա պարզապես ենթադրություն էր։ Երեխա, որը այդքան ցանկալի էր ու սպասված Ուիլյամի և Քեթրինի կողմից՝ Թելը, կարող էր լինել առաջնեկը, բայց ավախ, երեխան մահանում է ծննդաբերությունից հետո։ Թելը այդպես էլ մնաց վերջինը Բլեյքի ընտանիքում[27]։ Հնարավոր է, որ հենց նրա մասին էլ Բլեյքը գրում է իր «Թելի Գրքում»։

Ֆելֆամ խմբագրել

Ուիլյամ Բլեյքի «Միլթոն» պոեմի նախաբանը՝ Մեծ Բրիտանիայի ոչ պաշտոնական օրհներգի խոսքեր «Երուսաղեմ»
 
The Night of Enitharmon's Joy, 1795:Հեկատա (աստվածուհի)՝ Հին Հունական կախարդության և ստորերկրյա թագավորության աստվածուհի ըստ Բլեյքի:
Ուիլյամ Բլեյքի խոսքերի հիման վրա[28] գրած կոմպոզիտոր Չարլզ Պերրիի երաժշտությունը, որը դարձել է Մեծ Բրիտանիայի ոչ պաշտոնական հիմն՝ «Երուսաղեմ»

Ստանալով պատվեր նկարազարդել երիտասարդ բանաստեղծ Ուիլյամ Հեյլի գիրքը, 1800 թվականին Բլեյքը տեղափոխվում է մի փոքրիկ տուն Ֆելֆամ, Սասեքս (ներկա դրությամբ դա Արևմտյան Սասեքսն է)։ Հենց այս տանն էլ Բլեյքը աշխատել էր Միլթոնի Բանաստեղծություններ գրքի վրա ( նախաբանի ձևավորումը թվագրված է 1804 թվականով, սակայն Բլեյքը շարունակել էր աշխատել մինչև 1808 թվականը)։ Գիրքը սկսվում է հետևյալ նախադասությամբ ՝ «Արդյո՞ք այս լեռան լանջին դիպել է հրեշտակի ոտքը», որը հավերժացվել է հետագայում «Երուսաղեմ» օրհներգում (և դարձել Մեծ Բրիտանիայի ոչ պաշտոնական օրհներգ)։ Շուտով Բլեյքը վրդովվում է իր նոր հովանավորի վրա, հասկանալով, որ Հեյլը ընդհանրապես հետաքրքրված չի արվեստով, նա տարված էր ավելի «ծանր բիզմես անելով»։ Բլեյքի հիասթափությունը իր հովանավորից այնքան մեծ էր, որ անգամ անդրադարձել էր «Միլթոն» պոեմի վրա, որտեղ նա գրել էր, որ «Ընկերները նյութական աշխարհում –հոգևոր թշնամիներ են»։

Բլեյքի խնդիրները իշխանության հետ գագաթնակետին էին հասել օգոստոսին, 1803 թվականին, երբ նա կռվի էր մտել ռազմիկ՝ Ջոն Սքոֆիլդի[29] հետ։ Բլեյքին մեղադրում էին ոչ միայն հարձակման մեջ, այլ նաև խռովության կազմակերպման մեջ ընդդեմ թագավորի։ Ջոն Սքոֆիլդը հայտարարել էր, որ Բլեյքը բացականչում էր. «Անիծված լինի թագավորը։ Բոլորդ էլ նրա ստրուկներն եք»։ Չիչերսթերյան արտագնած նստաշրջանի երդվյալների դատարանը ճանաչում է Բլեյքին անմեղ։ Սասեքսյան քաղաքային թերթը հաղորդում է. «Այնքան բացահայտ էր անցած կազմակերպված դեպքը, որ մեղադրյալը անմիջապես անմեղ էր ճանաճվել»։

Վերադարձ Լոնդոն խմբագրել

1804 թվականին Բլեյքը վերադարձավ Լոնդոն և սկսեց գրել և նկարազարդել Երուսաղեմը (1804-1820), իր ամենա ամբիցիոզ աշխատանքը։ Թագցնելով մտադրությունը պատկերել Չոսերի՝ Քենթերբերյան պատմվածքների հերոսներին, Բլեյքը դիմում է Ռոբերտ Քրոմեկին՝ առևտրականին, որպիսզի վաճառի փորանկարը։ Հասկանալով, որ Բլեյքը միշտ էլ յուրատեսակ է եղել և ոչ մի դեպքում չէր ձևափոխի աշխատանքը, Ռոբերտ Քրոմեկը անմիջապես պատվեր է անում Թոմաս Սթութերդի։ Երբ Բլեյքը հասկանում է, որ նրան խաբել են, նա խզում է Սթութերդի հետ պայմանագիրը։ Այնուհետև նա բացում է Բրոուդ Սթրիթ 27, Լոնդոնյան Սոհո շրջանում իր եղբոր արդուզարդի ապրանքների խանութում անկախ ցուցահանդես։ Ցուցահանդեսը այնպես էր մտադրված եղել, որ մյուս աշխատանքների հետ նաև վաճառվի Քենթերբերյան պատմվածքների իր տարբերակը (Քենթերբերյան ուխտավորներ անվան ներկո)։ Նա նաև կգրի Նկարագրչական կատալոգ (1809), ինչի մեջ կներկայացվի այն, որ Էնթոնի Բլանթը կկոչի Չոսերի աշխատանքները «բացառիկ վերլուծություն»[30]։ Նաև նա պարունակում է Բլեյքի մյուս նկարների բովանդակալից բացատրությունը։

Սակայն ցուցահանդեսը շատ քիչ այցելություն էր գրանցում, ոչ տեմպերայով նկարներ ( ներկի տեսակ և այդ ներկով ներկված պատկեր), ոչ էլ ջրաներկ նկարներ չեն առաջացնում հետաքրքրություն։ Իսկ Էքսպրես օրաթերթում տպված հոդվածը ցուցահանդեսի վերաբերյալ, առաջացրել էր բացահայտ զայրույթ։

Ջոն Քամբերլենդը ծանոթացրել էր Բլեյքին երիտասարդ մի նկարիչ՝ Ջոն Լինելի հետ[31]։ Մինչ Լինելի հետ ծանոթությանը, Բլեյքը հանդիպել էր Սեմյուել Փալմերի հետ, որը պատկանում էր նկարիչների այն խմբին, որոնք իրենց անվանում էին Շորհեմյան Ծերուկներ ( Shoreham Ancients)։ Նրանք կիսում էին Բլեյքի հակակրությունը դեպի ժամանակակից ուղղություններիը և նրա հավատքը դեպի հոգևոր և գեղանկարչական վերածնունդը։ 65 տարեկան հասակում նա սկսեց աշխատել «Հոբի Գրքի» նկարազարդման վրա։

Այդ աշխատանքներով հետագայում կլինեն հիացած Ջոն Ռասկինը, ով կհամեմատի Բլեյքին Ռեմբրանդի հետ, և Ռալֆ Վոան Ուիլյամսը, ով կդնի իր բալետ ՝ Job: A Masque for Dancing, օգտագործելով Բլեյքի նկարները։

Հետագայում Բլեյքը կսկսի վաճառել մեծ թվով աշխատանքներ, հատկապես Աստվածաշնչին վերաբերող նկարները՝ Թոմաս Բաթսին՝ Բլեյքի հովանավորին, ով ընկալում էր նրան, ավելի շուտ որպես ընկեր, քան որպես արժանի նկարիչ, որի աշխատանքները եղել են արժանացված ճանաչմանը։ Բլեյքի ամբողջ կյանքի ընթացքում հենց դա էլ եղել էր նրա աշխատանքների նկատմամբ բնորոշ տեսակետ, կարծիք։

Դանթեի «Աստվածային կատակերգությունը» խմբագրել

1826 թվականին Լինելը պատվաստում է Բլեյքին հետաքրքրություն դեպի Դանթեի Աստվածային կատակերգությանը։ Ստեղծագործությունը ոգեշնչում է Ուիլյամին պատրաստել մի շարք նոր փորանկրարներ։ Սակայն Բլեյքի մահը թույլ չի տալիս ավարտին հասցնել խիզախ մտադրությունը և միայն մի քանի թվով աշխատանքներ ջրաներկով ու ընդամենը 7 փորձնական դրոշումները լինում են պատրաստ։ Բայց անգամ դրանք են արժանանում հիացմունքի։

Չնայած Աստվածային կատակերգության բովանդակության դժվարությանը, ջրաներկե նկարները՝ տաղանդով պատրաստված Բլեյքի կողմից, գտնվում են նկարչի մեծագույն նվաճումների շարքերում։ Վարպետություն՝ ջրաներկե գեղանկարչության ոլորտում իր աշխատանքներում, հասնում են մի նոր աստիճանի։ Այդ մասին խոսում է էֆեկտը, որին Բլեյքը հասավ՝ կարողանալով վերաստեղծել բոլորովին եզակի, ամեն մի աշխարհի համար, իր հերոսներով և նրանց թափառումներով մթնոլորթը[32]։ Բլեյքի պոեմի պատկերները չեն ուղեկցում բառացիորեն բացատրվածությամբ, նրանք ավելի շուտ ստիպում են քննադատմամբ վերանայել կատարված բանին և երբեմն, տրամադրում են ստեղծագործության հոգևոր և բարոյական մի նոր տեսիլքներ։

Քանզի նախագիծը ավարտին չէր հասել, Բլեյքի մտահղացումը մնաց անճանաչված, անհայտ։ Որոշ մասնագետները մնում են այն կարծիքի, որ եզրակացությունը պետք է արվի միայն այն դեպքում, երբ պատրաստի կլինեին բոլոր նկարները։ Եվ հատկապես նրանք մարտահրավեր են նետում տեքստին, որը ուղեկցվում է՝ վիճարկելով հեղինակի կարծիքը. օրինակ այն տեսարանը, երբ Հոմերոսը քայլում է թրով և իր հասակակիցների հետ, Բլեյքը գրում է. «Ամենը, ինչ կատարվում է Աստվածային կատակերգության մեջ խոսում է այն մասին, որ իր բռնակալ մտածումներից Դանթեն պատրաստեց Այս Աշխարհը ‘Արարումից‘ և ‘Բնության Աստվածուհից‘, բայց առանց Սուրբ Հոգու մասնակցության»։ Հնարավոր է, որ Բլեյքը չէր կիսում նաև Դանթեի Հին Հունացիների պոեզիայի հանդեպ հիացմունքը, և նաև այն անկասկած ուրախությունը, որով նա նշանակում էր և բաշխում մեղադրանքները և պատժամիջոցները Դժոխքում ( ինչի մասին վկայում է պոեմի որոշ երգերի խավար հումորը)։

Բայց և այնպես Բլեյքը կիսում էր Դանթեի անվստահությունը մատերիալիզմի նկատմամբ և բողոք դեպի բնության իշխանության փչացվածությանը։ Նա նաև մեծ բավարարվածություն էր ստանում այն բանից, որ կարողանում էր պատկերացնել պոեմի մթնոլորդը վիզուալ, նկարների միջոցով։ Անգամ մահվան շունչը զգալով Բլեյքը չէր շեղվում իր ստեղծագործությունից, որով նա ամբողջովին տարված էր։ Այդ ժամանակ նա տարված աշխատում էր Դանթեի Ադոմի վրա։ Ասում են, որ նա այնպես էր ցանկանում շարունակել լրացնել իր էսկիզների շարքը, որ ծախսել էր գրեթե վերջին շիլինգը սովորական մատիտ գնելու համար[33]։

Մահը խմբագրել

Բլեյքը իր մահվան օրը տարված աշխատում էր Դանթեի ստեղծագործության նկարազարդման վրա։ Ասում են, որ նա ի վերջո մի կողմ էր դրել աշխատանքը և շրջվել էր դեպի Քեթրինը, ով այդ ամբողջ ժամանակ նստած էր նրա կողքին, անկողնու մոտ, և՝ անկարող զսպել արցունքներ, արտասվում էր։ Նայելով նրա վրա, նա բացականչեց. «Օ՜, Քեյթ խնդրում եմ, մնա անշարժ, ես հիմա կնկարեմ քո դիմանկարը։ Դու միշտ հրեշտակ ես եղել իմ համար»։ Ավարտելով դիմանկարը ( որը այդպես էլ մեզ չհասավ և համարվում է կորցված), Բլեյքը մի կողմ էր դրել իր ամբողջ վրձիները ու պարագաները և սկսել էր երգել օրհներգը և երգեր։ Նույն օրը, երեկոյան ժամի 6-ին՝ խոսք տալով կնոջը, որ կլինի նրա հետ հավերժ, Բլեյքը մահանում է։ Գիլքրիսթը ասում էր, որ կինը, ով ապրում էր այդ տանը և ներկա էր Բլեյքի մահվանը, ասել էր. «Ես տեսել եմ երանելի հրեշտակի մահը, այլ ոչ թե սովորական մարդու»[34]. Իր նամակում Սեմյուել Փալմերի, Ջորջ Ռիչմոնդը այսպես է նկարում Բլեյքի մահը.

 

«Նա հանգչեց հարգանքով։ Նա գնաց մի երկիր, որը տեսնել երազում էր ամբողջ իր կյանք, ասելով այն մասին, որ այնտեղ նա ձեռք կբերի մեծ երջանկություն։ Նա հույս էր տածում փրկվել Հիսուս Քրիստոսի կողմից։ Մահվանից մի քանի վայրկյան առաջ նրա դեմքը լուսավորվել էր երանավետ լույսով և նա, կարծես համակված սկսեց երգել այն բաների մասին, որոնք նա տեսնում էր դրախտում»[35]։

 

Քեթրինը վճարեց ամուսնու մահվան ծախսերը, Լինելից պառտքով վերցված գումարով։ Մահվանից 5 օր անց, իրենց ամուսնության տարեդարձի նախորեին, Բլեյքը հանձվել էր հողին սեկտանտների համար հատուկ գերեզմանոցում (Dissenter’s burial ground), Բանհիլ Ֆիլդ մի վայրում (Bunhill Fields)[36], որտեղ նաև թաղված էին Բլեյքի ծնողները։ Թաղմանը մասնակցել էին Քեթրինը, Էդվարդ Քալվերտը, Ջորջ Ռիչմոնդը, ֆրեդերիկ Թեյթեմը և Ջոն Լինելը։ Ամուսնու մահվանից հետո Քեթրինը տեղափոխվել էր Թեյթեմի տուն, որտեղ նա ապրում էր և աշխատում էր որպես տնտեսուհի։ Այդ ժամանակ էլ, ինչպես նա պնդում էր, նրան հաճախ այցի էր գալիս ամուսնու ոգին։ Նա շարունակում էր վաճառել ամուսնու նկարները, բայց նախաձեռնություն չէր վերցնում իր վրա, որպիսզի վարի նրա գործը, առանց «միսթեր Բլեյքի հետ քննարկելու »[37]։

1831 թվականի, հոկտեմբեր ամսվա մեջ, իր մահվան օրը, նա եղել էր նույնպես հանգիստ, նույնպես ուրախ, ինչպես նրա ամուսինը, և կանչում էր ամուսնուն, այնպես «իբրև նա գտնվում էր հարևան սենյակում, որպիսզի ասի, որ նա արդեն գալիս է նրա մոտ և շուտով նրանք միասին կլինեն»[38]

Կնոջ մահվանից հետո Բլեյքի ձեռագրերը փոխանցվում են Թեյթեմին, որը կրակի էր տվել մի քանիսը, որը համարել էր հերետիկական կամ չափից պոլիրիկային ռադիկալ, դեմ[39]։ Թեյթեմը դարձավ Իրվինգիանիացի՝ (Irvingite) XIX դարի ֆունդամենտալիստական շարջման մի անդամ և դրա համար առանց մտածելու մերժում էր այն ամենը, ինչը «նմանվում էր աստվածանարգությանը»։ Բլեյքի որոշ նկարները, սեքսուալ բնույթի Էլեմենտների առկայության պատճառով, նույնպես ոչնչացվել են, բայց արդեն գրողի մյուս ընկերոջ՝ Ջոն Լինելի կողմից[40]։

1965 թվականին Ուիլյամ Բլեյքի գերեզմանի վայրը կորցված և մոռացված էր, տապանաքարը՝ գողացված։ Հետագայում գրողի հիշատակը հավերժացվել էր կոթողի վրա գրությամբ՝ «Մոտակայքում հանգչում է Ուիլյամ Բլեյքի՝ գրողի և նկարչի (1757—1827) և նրա կնոջը՝ Քեթրին Սոֆիի (1762—1831) աճունը».Այդ հուշամատյան քարը կանգնեցված էր Բլեյքի իրական թաղման վայրից մոտավորապես 20 մետր հեռավորության վրա, որը ներկայումս ոչինչով նման չի գերեզմանին։ Սակայն Բլեյքի գեղանկարչության երկրպագուների մի խմբին հաջողվեց գտնել նկարչի իսկական հանգչման վայրը և նրանք հիմա պատրաստվում են հուշարձանը տեղափոխել այդտեղ։ Բլեյքը նաև սրբացվել է։ Ecclesia Gnostica Catholica-ում նա դասված է սրբերի շարքին։ 1949 թվականին, Ավստրալիայում սահմանադրվել էր Բլեյք Ուիլյամի անվան մրցանակ՝ կրոնական մշակույթում ներդրման համար։

1957 թվականին Վեստմինստերյան աբբայությունում[41] կառուցվել էր հուշարձան ի հիշատակ Բլեյքին և նրա կնոջը։

Բլեյքի աշխարհայացքի զարգացումը խմբագրել

Բլեյքի ուշ աշխատանքները տպվում էին ավելի քիչ քանակով, ի տարբերություն ավելի վաղ աշխատանքների։ Պատճառն այն էր, որ գրողը օգտվում էր իր իսկ ստեղծաց դիցաբանությամբ և իրեն բնորոշ բարդ սիմվոլիզմով։ Վերջերս՝ Փատի Սմիթի կողմից հրատարակված Ապակենաշխ անտոլոգիան սևեռում է ընթերցողի ուշադրությունը հենց գրողի վաղ աշխատանքների վրա, ինչպես և մյուս այլ քննադատվաղ հետազոտությունների, օրինակ Դ.Գ. Գիլհեմի Ուիլյամ Բլեյքը։ Վաղ աշխատանքներ՝ ներշնչված խռովական ոգով, կարող են նայվել ինչպես բողոք դոգմատիկ կրոնին։ Այդ տրամադրվածությունը հատկապես երևում է նրա Դրախտի և Դժողքի Ամուսնության մեջ, որտեղ սատանան՝ հերոսի կերպարի մեջ, պայքարում է ինքնակոչ հեղինակավոր աստվածության դեմ։ Ուշ աշխատանքներում՝ Միլթոն ու Երուսաղեմ, Բլեյքը ստեղծում է մարդասիրական մի նոր տեսիլք, որտեղ քավում են մեղքերը ինքնազոհաբերմամբ և ներումով, ինչում ցույց է տալիս իր նողկանքը քրիստոնեության և նրա ավանդույթների նկատմամբ։

Հոգեվերլուծող Ջուն Սինգերը գրում էր այն մասին, որ Բլեյքի ուշ աշխատանքները իրենցով ներկայացնում են գրողի մտքի զարգացումը, առաջին անգամ արտացոլված իր կողմից վաղ ստեղծագործություններում, հատկապես հիրավի մի մարդասիրական մտքում՝ միաձուլել հոգին և մարմինը։ Բլեյքի հետազոտության ընդլայնված մանրամասնված հրատարակման ավարտական մասում՝ Արատավոր Աստվածաշունչ անվան ներկո, գրողի ուշ աշխատանքները անվանվել էին «Դժողքի Աստվածաշունչը», հիշատակված «Դրախտի և Դժողքի Ամուսնության» մեջ, դատելով Բլեյքի՝ «Երուսաղեմ», վերջին բանաստեղծության մասին։

Ջոն Միդլթոն Մարի նշում է «Դրախտի և Դժողքի Ամուսնության» և այլ աշխատանքների հետ կապի խզման մասին, չնայած որ, այդ ժամանակվա վաղ աշխատանքներում, Բլեյքը սևեռված էր «կրքի և մտքի հակամարտության միջև», հետագայում Բլեյքը ընդգծում էր ճանապարհ դեպի հարմոնիա՝ ինքնազոհության և ներման միջոցով։ Հրաժարական դուալիստական մտքից «Դրախտի և Դժողքի Ամուսնության» միջից[42], վկայում է, հատկապես, իր ավելի ուշ ստեղծագործություների հերոսի՝ Ուրիզենի մարդասիրության բնավորության մասին[43]։

Ջոն Միդլթոն Մարին նկարագրում է Բլեյքի ավելի ուշ աշխատանքները «փոխըմբռնման» և «փոխադարձ ներման» առկայությամբ։

Բլեյքը և սեռականություն խմբագրել

«Ազատ սիրո» շարժումը XIX դարում խմբագրել

Ամեն ինչից բացի, Բլեյքին (Մերի Ուոլսթոունքրաֆթի և նրա ամուսնու՝ Ուիլյամ Գոլդվինի հետ հավասար) համարում էին XIX դարի «ազատ սիրո» շարժման լայնարձակ ռեֆորմի նախանշանակ։ Այդ շարժման ի կատար ածել սկսել էին դեռևս 1820 թվականին։ Նրանց ռեֆորմը հետապնդում էր այն, որ ամուսնությունը՝ դա ստրկատիրություն է, նաև հանդես էր գալիս բոլոր պետական արգելքների վերացմանը, որոնք վերաբերում էին սեքսուալ ակտիվությանը, որոնքն էին՝ հոմոսեքսուալիզմ, անառակություն և անգամ՝ ադյուլտերը (ամուսնության հավատարմության խախտմանը), ինչի գագաթնակետը դարձավ XX դարի սկզբին ծնելիության վերահսկումը։ Սակայն Բլեյքի հետազոտությունը ավելի սևեռված էր այդ թեմայի վրա XX դարի սկզբերին, քան այսօր, չնայած այդ թեման հազվադեպ է քննարկվում, օրինակ Մանգուս Անկարսյե՝ գիտնականներից մեկը, իր մեկնաբամնմամբ մրցահրավեր է նետում իր կոլեգաներին։ Բլեյքը մեծ ճանաչում էր գտել Ամերիկյան կոնտրկուլտուրայում 1960-ականներին ( ի շնորհիվ Ալեն Գինսբերգի և Օլդոս Հաքսլիի ազդեցությանը)։ Այդ ընթացքում «ազատ սեր» թերմինը ավելի հաճախ էր օգտագործվում որպիսզի արտահայտի բոլոր սահմաների անցումը անկանոն կապերում, հատկապես հղվելով պատմության մեջ մնացած Սան Ֆրանցիսկոի «ամառվա սիրուն»։ Սակայն Բլեյքի «ազատ սիրո» շարժումը կենտրոնացել էր իր ուշադրությունը Մերի Ուոլսթոունքրաֆթի մտքի շուրջ՝ հաստատված պետության կողմից ամուսնությունը- դա «օրինական անառակություն է»։ Այդ շարժմանը, երևի թե, հետևել էին ֆեմինիստական[44] շարժման ավելի վաղ մտքեր (դատելով Մերի Ուոլսթոունքրաֆթի գրարումներից, որոնցով Բլեյքը հիանում էր ) և ժամանակակից ազատության համար շարժումները, նաև հիպիի մտքի կուլտուրան։

Իրականում Բլեյքը ընդդիմանում էր իր ժամանակվա ամուսնության օրենքներին և քննադատում էր բարոյական ավանդույթներ և քրիստոնեական հիմքեր, որոնք պնդում էին, որ ժուժկալությունը՝ առաքինություն է[45]։ Ընտանեկան անախորժության ժամանակաշրջանում, որոնցից մեկը հանդիսանում էր Քեթրինի անպտղությունը, Բլեյքը հայտարարել էր, որ կբերի տուն երկրորդ կնոջը[46]։ Նրա պոեզիան պնդում է, որ արտաքին աշխարհի պահանջարկը երկաթե հավատարմություն մեջ, սերը դարձնում են պարտականություն։ «Երկրի Պատասխան» բանաստեղծությունը կարծես պրոպագանդում է պոլիգամիա (բազմակնություն)։ «Լոնդոն» բանաստեղծության մեջ նա նկարագրում է «Ամուսնության դիակառքը»։ «Ալբիոնի դստեր տեսիլքները» ՝ դա ազատ սիրո տուրքն է, որտեղ Բրոմիոնի և Ուտունի փոխհարաբերությունները, իր կարծիքով հիմնված են օրենքի վրա, այլ ոչ թե սիրո։ Բլեյքի համար սերը և օրենքը- դա լիովին տարբեր բաներ էին, նա լուտանք է թափում «սառաց ամուսնական անկողնու» վրա։ Իրականում Բլեյքը կիրքն է կոչում սերը, իսկ սերը, իր քննադատումներում, հասկանում է որպես կոնկրետ մարդու հանդեպ հոգևոր մերձեցում։ Տեսիլքներում Բլեյքը գրում է.

 

Till she who burns with youth, and knows no fixed lot,
is bound In spells of law to one she loathes?
And must she drag the chain
Of life in weary lust?

 

Բլեյքը ոգեշնչում է Սուինբերնին և Կարպենթերին խմբագրել

XIX դարի նշանավոր բանաստեղծներից էր, ազատ սեր պրոպագանդող, Ալջերնոն Չարլզ Սուինբերնը, ով գրել էր անգամ գիտական աշխատանք Բլեյքի վերաբերյալ։ Նա գրավում էր ուշադրություն դեպի գրողի ամուսնության հանդեպ ստրկատիրական վերաբերմունքը այդպիսի բանաստեղծություններում ինչպիսիք են «Մրտենու ծառը» և նվիրել էր ամբողջ գլուխ, խորհելով Ալբիոնի դստեր տեսիլքների մասին և ստրուկի կերպարը «սուրբ և իրական սիրո» դիմաց, որը ազատ էր խանդի և սեփականատիրիթյան զգացմունքից, հետագայում Բլեյքի կողմից կոչված «քծնի կմախք»[47]։ Ալջերնոն Չարլզ Սուինբերնը նաև նկատում է այդ մոտիվների արձագանքը «Դրախտի և Դժողքի Ամուսնության» մեջ[48], որտեղ քննադատվում է երկերեսանությունը «կրոնական անառակությունում» ավանդույթների պաշտպանողների միջև։ Մյուս նրա ժամանակակիցը՝ Էդվարդ Կարպենթերը (1844—1929) ևս կողմնակից էր ազատ սիրո, նույնպես հոգևորվել էր հատուկ ուշադրությամբ, որը Բլեյքը իր ստեղծագործություներում հատկացրել էր կյանքի էներգիային, որը ազատ էր արտաքին աշխարհի նախապաշարմունքերից[49]։

Երիտասարդ Բլեյքի բունտը օրենքի դեմ խմբագրել

Պիեր Բերգերը նշում է, որ ըստ Բլեյքին, ազատ սիրո թշնամին հանդիսանում է «խանդն ու եսապաշտությունը»։ «Մոլորված Դուստրեր» կարդալուց հետո նա գրում է. «Սիրո գաղտնիքը ամուսնության մեջ՝ դա նույնպիսի աբսուրդ է, ինչը լույսը պահել գրվանի տակ...ամուսնական սերը՝ դա ընդամենը սեր է ինքն իր հանդեպ», որը ըստ Բլեյքի, ստեղծելով Դժոխքը, արհամարհում է Դրախտը։ Այլ բառերով նույն բան էլ ասում Մերի Ուոլսթոունքրաֆթը, ով ինչպես և նա, դնում է կիրքը վերաբերմունքից վեր. Ամուսնությունը կույսից անառակ է պատրաստում, ով անձնատուր է լինում ոչ թե սիրո, այլ զոհում է ինքն իրեն հանուն կեղծ պարտականությանը։ Միայն այն կինն է, ով անձնատուր է լինում սիրո և անզուսպ ցանկությանը՝ սուրբ է։ Եվ երբ արդեն աշխարհը կճանաչի կիրքը և կվերադարձնի իրական մարդասիրության հուրը, մաքրությունը ետ կգա ամեն անառակին, ով կցանկանա իրական սեր։ Ամերիկայում Բլեյքը գրում է. «Հոգին կարող չէ ամբողջովին լի լինել քաղցր հաճույքով»։ Պիեր Բերգերը համարում է, որ Բլեյքի մտքերը մեծ մասամբ եղել են շարադրված իր կողմից Ներածության մեջ՝ «Անմեղության և Հմտության Երգեր» հավաքածուի տարբերակում։ Հենց այս տեղ է Բլեյքը առաջին անգամ տալիս իր տեսության բացատրությունը, առ այն, որ օրենքը՝ չարիք է, որովհետև նա սահմանափակում է մարդկային ցանկությունները և արգելում է ուրախանալ։ Այս տեսությունը դարձավ արժեքների ամբողջ համակարգի հիմքն և Բլեյքը անդադար արտահայտում էր դա ամեն հնարավոր միջոցներով, գլխավորապես՝ բունտ բարձրացնելով ամուսնության կապերի դեմ և հանդես գալով ազատ սիրո մոլեգին կողմնակից։

Բլեյքի հայացքների հոգևոր մոտիվացիա խմբագրել

Բազմաթիվ գրողներ նշում էին հոգևոր, միստիկ տեսանկյուն Բլեյքի ստեղծագործություններում, նաև նրա հայացքներում։ Իռեն Լանգվիլը, 1904 թվականին գրել էր. «Բլեյքի առեղծվածային և անուղղահավատ մտորեմներում, ազատ սիրո դոկտրինան եղել էր հիմնական և ամենա սիրված. այն էր, ինչը նա իր բանաստեղծություններում չէր հոգնում պնդել»։ Նա նաև նշում է, որ Բլեյքը անում էր դա ի հորդոր «հոգուն», համարելով, որ հավատարմությունը արժանի չի ոչ մի բանի, եթե նա սատարվում է ուժով։ Ավելի ուշ, նոր կանոների մարդ՝ Մայքլ Դեվիսը իր Ուիլյամ Բլեյք գրքում (1977) հաստատում է Բլեյքի բառեր վերաբերվող սիրո արգելքներին, ծնված խանդից, որը զրկում է մարդուն աստվածային միությունից, դատապարտում են նրան սառը մահվանը։ Պիեր Բերգերը՝ պոետ և միստիկ, 1905 թվականին Ուիլյամ Բլեյք գրված գրքում, խոսում է գրողի արտահայտությունների մասին, առ այն, որ ավանդույթների նշանակությունը, փոխանցվող կույսության առաքինությունից, պարզապես խեղդում է մարդուն, այն ժամանակ երբ իրական մաքրությունը ծնվում է կրքից, որը չի կարող կապված լինել ընդունված կապերով։

Բլեյքի դասակարգումը և նրա հայացքների հետագա փոփոխությունները խմբագրել

Այդպիսի տենդենցները կարելի է առանձնացնել որպես գերակշռողը Բլեյքի վաղ աշխատանքներում, գրված հիմնականում իր ընտանիքի ճգնաժամի ժամանակահատվածում։ Այլ բանաստեղծությունները, գրված այդ հատվածում, օրինակ «Անուշիկ վարդ», զգուշացնում են գիշատիչ սեռականության վտանգի մասին։ Անկարսյոն պնդում էր, որ Բլեյքը համայնքի մասնակից էր, մի քանի անդամների հետ էլ սեքսուալ կապերի մեջ էր ( այսօր նմանատիպ համայնքների անդամները կոչվում են սվինգերներ), Դեվիդ Ուորալը նշում էր, որ Բլեյքը մտահոգություն էր հայտնում ի վերաբերյալ շարունակվող համայնքում պրակտիկային, որը ստիպում էր կանաց տրվել միքանի ռեզիդենտներին։ Այդ սեքսուալության նեգատիվ կողմը բերեց գիտնական՝ Մանգուս Անկարյոին հետազոտության Ալջերնոն Չարլզ Սուինբերնիի և այլոց անորագ մեկնաբանությանը, որոնք գրել էին Բլեյքի մասին իբրև ազատ սիրո կողմնակից։

Մենք տեսնում ենք, որ գլխավոր հերոսուհին՝ «Ալբիոնի Դուստրեր Տեսիլքում», ազատ սիրո մոլեգին պաշտպան է, սակայն պոեմի վերջում դառնում է ավելի զգուշավոր, քանզի նա հասկանում և բացահայտուն է սեքսուալության մութ կողմը։ «Մի՞ թե այն, ինչ կարող է ընպել ուրիշին մինչև վերջին կաթիլը ( հատակը), սպունգի նման նետծծելով հեղուկը, հենց սերն է»։ Մանգուս Անկարյոն նաև նշում է, որ Մերի Ուոլսթոունքրաֆթ՝ հոգևորված Բլեյքով, նույնպես զարգացրել էր իր մեջ նախազգուշություն սեռական հարաբերությունների հանդեպ իր հետագա կյանքում։ Ֆոսթեր Դեմոնը գրում էր, որ ըստ Բլեյքի հասկացությանը, հասարակության՝ ազատ սիրո մտքի էություն ծանոթացնող/ հասկացնող գլխավոր խոչընդոտն էր հանդիսանում է մարդկային անբարոյական բնությունը և, ոչ միայն հասարակության հասարակ անհանդուրժողականությունը և խանդը, այլ նաև կեղծ և երկերեսանի մարդկային հաղորդակցության կապը։ Թոմաս Ռայթի «Ուիլյամ Բլեյքի կյանքը» գիրքը, թողարկված 1928 թվականին, ամբողջովին նվիրված էր Բլեյքի ազատ սիրո դոկտրինային. հիշատակում է Բլեյքի արտահայտված միտքը, առ այն, որ ամուսնությունը պետք է պրակտիկայում թույլ տա ստանալ հաճույք սիրուց, բայց իրականության մեջ, դա հաճախ այդպես չէ, որովհետև լինել նշանված/ամուսնացած՝ զույգի հասկացության մեջ, մոռացնել է տալիս ամեն ուրախությունը։

Պիեր Բերգերը նույնպես վերլուծում է վաղ դիցաբանական բանաստեղծությունները, այդպիսին է օրինակ Ահանիան, որը պնդում է, որ ամուսնության կանոները՝ ծնված հպարտությունից և խանդից՝ ոչ այլ ինչ է քան մարդկության անկման հետևանքի արդյունք։ Գիտնական-տարեկից՝ Մանգուս Անկարյոն կարծում էր, որ Բլեյքը ոչ լիարժեք չափով է հավանություն տալիս մարդու ներողամտությանը իր սեփական թույլություներին, ընդհանուր օրենքի արհամարհանքին, օրինակ բերելով Լեուտային. իհայտ գալով մի աշխարհում՝ ազատ սիրո փորձից անկում ապրաց, աշխարհում, որին չէր խանգարի որևէ սահմանափակումները։ Հետագա Բլեյքի ձեռագրերում նույնպես երևում է նորից ծնված իր մեջ սեր դեպի Քրիստոնեությունը և՝ չնայած այն բանի, որ նա արմատականորեն փոխում է Քրիստոնեության մոդալ մեկնաբանությունը այնպես, որ նրա մեջ գտավ տեղը զգացմունքային հաճույքը. ավելի քիչ նշանակություն է տրվում սեքսուալ ազատությանը, որը դարձավ վաղ բանաստեղծությունների մութ թեմա։ Ավելի ուշ աշխատանքներում ներկա էր ինքնամերժման մոտիվացիան, որի պատճառն պետք է լիներ ավելի շուտ սեր, քան ավտորիտար ստիպողականությունը։

Պիեր Բերգերը (ավելի քան Սվինբերնը) հետաքրքրված էր Բլեյքի զգացմունքայնության հանդեպ վերաբերմունքի փոփոխությունով, վաղ և ուշ ստեղծագործական ժամանակահատվածներում։ Պիեր Բերգերը նշում է, որ երիտասարդ Բլեյքը, հավանաբար, հետևում էր ինպուլսին, իսկ ավելի հասուն տարիքում նրա իսկական սիրո իդեալը, որը անկեղծ է և ընդունակ է գնալ ինքնազոհաբերմանը, արդեն լիովին ձևակերպված է։

Սերը, որը շղթայված է, գամված է ամուսնական կապերով, հիմնված է, ինչպես նա է կարծում, եսասիրության և խանդի վրա, դեռևս մնում է խնդիր Բլեյքի համար։ Միստիկական զգացմունքների հաղթանակը շարունակվում է վերջին՝ «Երուսաղեմ» բանաստեղծության մեջ. «Every female delights to give her maiden to her husband/ the female searches sea and land for gratifications to the Male Genius». Եվ հենց իր վերջին բանաստեղծությունների մեջ Բլեյքը հրաժարվում է Հիսուսի անպիղծ ծնվելու փաստի հավատքից։ Սակայն ուշ բանաստեղծություններում Բլեյքը նաև մեծ տեղ է հատկացնում մարդկային փոխհարաբերությունների հիմքը հանդիսացող ներողամտությանը, փրկությանը և իրական զգացմունքների և էմոցիաներին։

Կրոնական տեսակետները խմբագրել

Չնայած այն բանի, որ Բլեյքի մեղադրանքները ընդունված կրոնին եղել են զառհուռելի նրա ժամանակի համար, նրա տհաճությունը կրոնականության դեմ չէր նշանակում այն, որ նա չէր ընդունում կրոնը իր ամբողջականության մեջ։ Նրա տեսակետը կապված քրիստոնության հետ կարելի է տեսնել «Դրախտի և Դժողքի ամուսնության» մեջ, գրված Աստվածաշնչյան նախագուշակումների նմանատիպով։ Իր ստեղծագործության մեջ Բլեյքը նվիրում է մի գլուխ Դժողքի Առածներին, որոնց շարքում կան հետևյալները.

 
  • Բանտերը կառուցում են Օրենքի քարերից, Համբերության Տները՝ Կրոնի աղյուսներից։
  • Թռթուռը պղծում է լավագույն տերևները, տերհայրը պղծում է մաքրամաքուր ուրախությունը։
 

Իր «Հավերժական Ավետարանում» (The Everlasting Gospel) Բլեյքը ներկայացնում է Հիսուսին ոչ թե, որպես փիլիսոփա և Փրկիչ, այլ որպես իսկական ստեղծագործական անձին, որը կանգնած է ամեն դոգմայից, լոգիկայից և անգամ բարոյականությունից վեր.

Բլեյքի համար Հիսուսն՝ կյանքի փոխհարաբերությունների և մարդասիրության ու կատարելության միասնության սիմվոլ է. «Ամենը բացատրվում էր մի լեզվով և հավատում էր մի կրոնին. Դա Հիսուսի կրոն էր, հավերժ հնչող Ավետարանի երաժշտություն։ Հնությունը քարոզում է Հիսուսի Ավետարանը»։ Բլեյքի՝ քրիստոնեության վերաբերյալ, ամենասուր առարկություններից մեկն այն է, որ գրողին թվում էր, կարծես այդ կրոնը ոգևորում էր բնական կարիքների ճնշումը մարդու մեջ և հուսալքում էր երկրային ուրախությունը։ Վերջի Դատաստանի Տեսիլքում Բլեյքը ասում է որ.

 

Մարդկանց թույլ է տրվում մուտք գործել Երքինք ոչ թե նրա պատճառով, որ <սանձել էին և > տիրել էին իրենց Կրքերին, կամ ընդհանրապես չէին էլ ունեցել ոչ մի Կիրք, այլ այն պատճառով, որ նրանք Մշակել էին իրենց մեջ դրանց Ըմբռնումը։ Երքնային Գանձերը՝ Կրքի Ժխտողականությունը չէր, այլ Ինտելեկտի Էությունն էր, որից այդ բոլոր Կրքերը Ծագում էին <Անսանձ> իրենց հավերժական Փառքում։
Men are admitted into Heaven not because they have <curbed &> governed their Passions or have No Passions but because they have Cultivated their Understandings. The Treasures of Heaven are not Negations of Passion but Realities of Intellect from which All the Passions Emanate <Uncurbed> in their Eternal Glory. (E564)

 

«Դրախտի և Դժողքի ամուսնության» մեջ նույնպես կան տողեր, որոնք քննադատում են կրոնը.

 
  • Բոլոր Սուրբ գրքերը Սխալմունքային Մտածողության պատճառն են.
  1. Որ մարդը բաժանված է Հոգու և Մարմնի միջև։
  2. Որ Գործողությունը, այսինք Չարիքը՝ Մարմնից է, իսկ Միտքը, այսինքն Բարին՝ Հոգուց։
  3. Որ Աստվածը հավերժ կդատապարտի Մարդուն իր Գործողության համար։
  • Սակայն Ճշմարիտությունը –Ի Հակադրությունն է.
  1. Հոգին և Մարմինը անանջատելի են, քանզի Մարմինը՝ Հոգու մասնիկն է և նրա հինգ զգացմունքները՝ Հոգու աչքերն են։
  2. Կյանքը՝ դա Գործողություն է և իրագործվում են Մարմնից, իսկ Միտքը կապված է Գործողությանը և ծառայում է որպես վահանակ։
  3. Գործողությանը ՝ դա Հավերժ Բերկրանք է։
 

Բլեյքը չէր ընդունում Հոգու և Մտքի իրարից անջատված լինելը՝ ենթարկվող հոգու օրենքին, սակայն դիտելով մարմինն որպես հիմք, իսկ հոգին որպես շարունակություն, որը բխում է «ճանաչման կարողության« զգացմունքից։ Այսպիսով, մարմնական ցանկությունների մերժումը որին հատուկ ուշադրություն է դարձնում քրիստոնեությունը՝ դա կրկնակի սխալմունք է, որը առաջացել է սխալ պատկերացում կազմված հոգու և մարմնի փոխկապակցվածությունների միջև. մի ստեղծագործության մեջ Սատանան ներկայացված է որպես «սխալ վիճակ» և որպես փրկության հասնելու անկարողություն։ Բլեյքը հակադրում է սոփեստականությունը և աստվածաբանական միտքը, որը արդարացնում է ցավը, թույլատրում է չարիքը և ներում է անարդարությունը։ Նա տածում է զզվանք ինքնահրաժարման դեմ, որը ասոցացնում է կրոնական ճնշումների ու, հատկապես, սեռական ժուժկալության հետ. «Խոհեմությունը՝ դա հարուստ պառաված տգեղ կույս է, որը հոգ է տանում անօգնականությունը»։ «Ամեն ոք, ով ցանկանում է ինչ-որ բան, սակայն ոչինչ չի անում՝ ծնում է ժանտախտ»։ Իր համար «մեղքի» կոնցեպցիան՝ դա մարդկային ցանկություների ծուղակ է (մասուր Սիրո Պարտեզից), նա հավատում է, որ սահմանափակումները բարոյական կոդեքսի ակնածանքը՝ պարտադրված արտաքին աշխարհից, հակասում է մարդու ոգուն և նրա էությանը.

Նա չէր կիսում դոկտրինան, ըստ որին Աստված –Արարիչն հենց Աստվածն է՝ առանձին և կատարյալ էակ իր կեցության մեջ։ Դա դարնում է հասկանալի Հիսուս Քրիստոսի մասին խոսքերում. «Նա՝ միակ Աստվածն է և այդպիսին նաև ես եմ և նաև դու ես»։ «Դրախտի և Դժողքի ամուսնության» հիմնական ասածներից մեկը հնչում է այսպես. «Աստված գոյություն ունի և գործում է միայն մարդկանց մեջ»։

Բլեյքի դիցաբանությունը խմբագրել

Բլեյքը ստեղծել է իր սեփական դիցաբանություն, որը նա ներկայացնում է իր մարգարեական գրքերում։ Դա ամբողջական աշխարհ է, բնակեցված աստվածներով և հերոսներով, անսովոր անվանումներով.
Ուրիզեն, Լուվա, Տարմաս, Ուորտոն, Լոս, Էնիտարմոն, Ահանիա, Էնիոն, Ռինտա, Բրոմիոն, Թիրիել, Հար, Ալբիոն, Բեուլա, Ֆուզոն, Գոլգոնոզա, Գրոդնա, Օրկ, Պալամաբրոն, Սպեկտր, Տիրիել, Ուրթոնա, Ութա, Վալա։
Բլեյքի դիցաբանությունը ունի շատ ակունքներ, դրանց թվում են Աստվածաշունչը, հունական և հռոմեական դիցաբանությունը, սկանդինավյան Էդդեր, օկուլտիստների և կրոնական միստիկների, այչպիսիք են օրինակ Նեթեսգեյմյան Ագրիպա, Պարացելս և Յակոբ Բյոմե և այլք փիլիսոփաների տրակտատները։

Բլեյքն և Լուսավորականության փիլիսոփայությունը խմբագրել

Բլեյքն ուներ բարդ փոխհարաբերություններ Լուսավորականության փիլիսոփայության հետ։ Հիմնվելով իր իսկ անձնական ֆանտաստիկ կրոնական հավատքի վրա, Բլեյքը հակադրում է դրանք Նյութոնական տեսանկյանը տիեզերքին և դա արտացոլված է իր տողերում Երուսաղեմից.

 

I turn my eyes to the schools and universities of Europe
And there behold the Loom of Locke, whose Woof rages dire,
Wash'd by the Water-wheels of Newton: black the cloth
In heavy wreaths folds over every nation: cruel works
Of many Wheels I view, wheel without wheel, with cogs tyrannic
Moving by compulsion each other, not as those in Eden, which,
Wheel within wheel, in freedom revolve in harmony and peace.

 

Բլեյքը նաև կարծում էր, որ Սըր Ջոշուա Ռեյնոլդսի գեղանկարչությունը, որտեղ նկարագրվում է բնական լույսի անկումը օբյեկտի վրա, եղել էր իսկական «վեգետատիվ աչքի» արդյունք, նաև նա կարծում էր Լոկիին և Նյութոնին «իսկական Ջոշուա Ռեյնոլդսի էսթետիկայի նախնիները»։ Անգլիայում, այդ ժամանակ, նորաձև էր մեցո-տինտո՝ տպագրությունը, որը կատարվում էր տարածելով մակերեսին բազմաթիվ կետեր, կախված նկարագրվողի գծերից։ Բլեյքը հետևել էր այդ և Նյութոնյան լույսի տեսության միջև անալոգիային։ Բլեյքը երբեք չէր օգրագործում այդ տեխնիկան, ընտրելով փորագրության եղանակի զարգացման ուղղին, հատկապես ջրային միջավայրում, պնդելով այն բանը, որ գծերը չեն ձևավորվում պատահական։ Չնայած ընդդիմանալով Լուսավորականության սկզբունքին, Բլեյքը, էլի եկավ գծային էսթետիկային, որը Նեոկլասիցիզմին ավելի էր բնորոշ, հատկապես Ջոն Քլաքսմանի փորանկարային աշխատանքներին, քան Ռոմանտիզմի փորանկարչությանը, որոնք հաճախ Բլեյքին էին հարաբերում։ Նույն ժամանակ էլ Բլեյքին դիտում էին որպես Լուսավորականության ժամանակահատվածի բանաստեղծ և նկարիչ, այն մտքով, որ նա էլ չէր ընդունում համակարգը, միտքը, հեղինակությունը և ավանդական ոճը։ Դիալեկտային իմաստով նա օգտագործում էր Լուսավորականության ոգին որպես արտաքին հեղինակների դեմ ընդդիմություն, որպեսզի քննադատի նեղ ուղղված ժամանակաշրջանի կոնցեպցիան։

Ստեղծագործական մտածողությունը խմբագրել

Նորտրոպ Ֆրայը՝ ասելով Բլեյքի մնայունության և հայացքների ամուր դիրքերի մասին, նշում է, որ Բլեյքը «ինքն զարմանում է, թե ինչքան կտրուկ նման են Ջոշուա Ռեյնոլդսի, Լոկիի և Բեյքոնի գրարումները իր մասին տարբեր ժամանակահատվածներում»։ Իր համոզմունքների մնայնությունը, մշտականությունը, արդեն իսկ խոսում էին նրա ինքնուրույն սկզբումքների մասին։ Բլեյքը տածում էր զզվանք ստրկատիրության հանդեպ և հավատում էր սեռական և ռասային հավասարությանը։ Նրա մի քանի բանաստեղծությունները և նկարները արտացոլում են ընդհանուր մարդասիրության իդեան. «ամեն մարդիկ նման են (չնայած որ նրանք անվերջ տարբեր են)»։ Մի բանաստեղծության մեջ, գրված սևամորթ տղայի դեմքից, սև և սպիտակ մարմիները նկարագրվում են որպես ստվերացած ճեմայգի (պուրակ) և ամպ, որը գոյություն ունի միայն այն ժամանակ, մինչև նրանք չեն հալվի, «որպիսզի լուսավորվի սիրո ճառացայթներով»։

Բլեյքի տածում էր կենդանի հետաքրքրություն սոցիալ և քաղաքակական իրադարձութձունների նկատմամբ ամբողջ կյանքի ընթացքուն և սոցիալ և քաղաքակական բանաձևերը հաճախ հանդիպում են նրա միստիկ սիմվոլիզմի մեջ։ Այն, ինչը նրա հասկացողության մեջ հանդիսանում էր ազատության ճնշում և սահմանափակում, եղել էր տարածված եկեղեցու ազդեցությամբ։ Բլեյքի հագևոր հավատարմանքը երևում է «Հմտության Երգում» (1794), որտեղ նա զուգահեռներ է բերում Հին Կտակարանի՝ սահմանափակումները, որը նա չի ընդունում և Նոր Կտակարանի՝ ազդեցությունը, որը նա համարում էր պոզոտիվ, միջև։

Տեսիլքներ խմբագրել

 
Լվի Ուրվականը (տեմպերա ծառի վրա)

Բլեյքը պնդում է, որ վաղ տարիքից նա տեսել է տեսիլքներ։ Առաջինը դրանցից կատարվեց մանուկ ժամանակ, երբ նա 4 տարեկան էր համաձայն պատմությանը, երիտասարդ նկարիչը «տեսել է Աստծուն», երբ Նրա գլուխը երևացել էր պատուհանից՝ ուժգին վախեցնելով Բլեյքին։ 8-10 տարեկան հասակում Պեքհեմ Ռայում, Լոնդոնում, Բլեյքը՝ իր պնդմամբ, տեսել է «ծառ, բառացիորեն պատված հրեշտակներով, որոնց՝ վառ-գույնավոր թևերից թափվում էին փայլեր, ինչպես աստղեր»։ Համաձայն պատմությանը՝ պատմված Բլեյքի Վիկտորիանյան կենսագրով՝ Գիլկրիսթով, նա վերադարձել էր տուն և գրել էր իր տեսիլքները, որոնք քիչ էր մնում ընկնեին հոր աչքը՝ պատրաստ պատժել նրան խաբեության համար, եթե մայրը չխառնվեր։ Չնայած բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Բլեյքի ծնողները օժանդակում էին որդուն, հենց մայրն էր անում դա միշտական։ Բլեյքի, որոշ վաղ նկարները զարդարում էին նրա սենյակը։ Մյուս անգամ, երբ Բլեյքը հետևում էր հնձվորների աշխատանքներին, նա տեսել էր հրեշտականման ֆիգուրներ նրանց միջև։ Բլեյքի պատմվածքները իր տեսիլքների մասին, այնպես էին ներշնչել Ջոն Վառլիին՝ նկարչին և աստղաբանին, որ նա խնդրել էր Բլեյքին պատկերել դրանք թղթին իր ներկայությամբ։ Արդյունքն հանդիսացավ «Ուրվականի Գլուխը» շարքը՝ բաղկացած հարյուրից ավել մատիտով նկարաց դիմանկարներից, ներառված պատմական և դիցաբանական կերպարներ, որոնք են. Դավիթը, Սողոմոն Իմաստունը, Վիրսավիա, Նաբուգոդոնոսոր II, Սաուլը, Լոթը, Հուլիոս Կեսարը, Սոկրատեսը, Հոբ Երանելին, Հիսուս Քրիստոս, Մուհամմադ մարգարե, Մեռլին, Բոուդիկա, Օսիան, Կառլոս Մեծ, Ռոբին Հուդ, Էդուարդ I, Էդուարդ Սև Արքայազն, Էդուարդ III, Ջոն Միլթոն, Վոլտեր նաև Դևը, Սատանան, Խեցգետին համաստեղություն, «Մարդ, ով կառուցեց բուրգերը», «Մարդ, ով սովորեցրեց Բլեյքին գեղանկարչություն», «Ուրվական Լվի Գլուխը» և այլն։ Վերջինիս վրա Բլեյքը ստեղծում է «Լվի Ուրվական» ամենահայտնի նկարը։ Բլեյքը իր ամբողջ կյանքի ընթացքում կտեսնի տեսիլքներ։ Դրանք կլինեն հաճախ ասոցացված կրոնական թեմաներով և հատվածներով Աստվածաշնչից, և կոգևորեն նրան ստեղծել և որոնել այլ հոգևոր աշխատանքներ։ Իհարկե, կրոնական միտքը՝ դա նրա ստեղծագործությունների կենտրոնն է, միջուկն է։ Աստված և Քրիստոնեությունը իրենցից ներկայացնում են նրա ստեղծագործությունների ինտելեկտուալ կենտրոն, դրանք Բլեյքի ոգեշնչման աղբյուրն էին։ Ի հավելումն ամեն ինչին, Բլեյքը հավատում էր, որ Հրեշտակապետների օգնությամբ էր ստեղծել իր նկարները, դա նրանց օգնության արդյունք էր։ Տասներեք տարի անց նա կորցնում է եղբորը, սակայն շարունակում է պահպանել նրա հետ կապ։ Ջոն Ֆլեքսմենին ուղղված նամակում, սեպտեմբերի 21-ին, 1800 թվականին, Բլեյքը գրում է. «Ֆելֆամ՝ դա հիասքանչ մի տեղ է ուսուցման համար, որովհետև այստեղ ավելի շատ է հոգևորությունը, քան Լոնդոնում։ Դրախտն այստեղ բացվում է Գոլդեն Գեյթսի ամեն մի տեղից։ Իմ կինը և քույրը զգում են իրենց շատ լավ, սպասում են Նեպտունի գրկախառնությանը։ Իմ աշխատանքների համար ինձ ավելի շատ հարգում են դրախտում։ Իմ գլխուղեղում գիտական աշխատանքներ են և ուսումը, իմ սենյակները լի են գրքերով և հին նկարներով, որոնք ես գրել էի հավերժության տարիներում, իմ ծնվելուց ավելի վաղ ժամանակում. և այդ աշխատանքները՝ երանություն են պարգևում Հրեշտակապետներին»։

Ուիլյամ Վորդսվորթը նկատել էր. «Չկար ոչ մի կաթիլ կասկածանք այն բանին, որ այդ մարդը հոգեկան էր, բայց ինչ-որ բան կա նրա համակվածության մեջ, ինչը ինձ ավելի է հետաքրքիր, քան Լորդ Բայրոնի և Վալտեր Սքոթի իմաստությունը». Դ.Ս. Ուիլյամսը (1899—1983) ասում էր, որ Բլեյքը ռոմանտիկ էր, սակայն քննադատող հայացքներով լի էր դեպի աշխարհ, նա նաև ապացուցեց, որ «Անմեղության Երգերը» ստեղծվել էին ինչպես իդեալի տեսիլք, իսկ ուտոպիայի հոգին առկա էր «Հմտությունների Երգերում»։

Ընդհանուր մշակութային ազդեցություն խմբագրել

Գրեթե մի դարով՝ Բլեյքի մահվանից հետո, նրա աշխատանքները մոռացության էին մատնվել, սակայն XX դարում նրա համբավը սկսել էր շարժվել իներցիայի պես, լիմելով Ջոն Միդլթոն Մարիի և Նորթրոփ Ֆռայի՝ քննադատողների կողմից, վերականգնված, նաև ի շնորհիվ դասական կոմպոզիտորների աճմանը, որոնքն էին՝ Բենջամեն Բրիտտենը և Ռալֆ Վոան Ուիլյամսը, որոնց ստեղծագործությունների վրա ազդեցություն էր թողել Բլեյքը։ Ուիլյամ Բաթլեր Եյթսը՝ իռլանդացի անգլալեզու բանաստեղծ և դրամատուրգ, 1893 թվականին զբաղված էր Բլեյքի ժողովածուի հրատարակությամբ և գրել էր նրա մասին մի քանի հետազոտական աշխատանքներ։

Ջուն Սինգերը և այլք կարծում էին, որ Բլեյքի մտքերը մարդկային բնույթի մասին առաջ էին անցել ժամանակը և անգամ եղել էին շատ նման հոգեվերլուծող՝ Կարլ Գուստավ Յունգի տեսություններին, չնայած նա ինքն չէր ընկալում Բլեյքի աշխատանքները ավելի բարձր մակարդակով, կարծելով դրանք, մեծ հաշվով, նկարչական արդյունք, քան անգիտակից գործընթացների աուտենտիկ պատկերացումը գիտական մակարդակով։ Նմանապես կարծում էր նաև Դիանա Հյում Ջորջը՝ գտնելով, որ Բլեյքին կարելի է դիտարկել որպես Զիգմունդ Ֆրոյդի[50] նախորդը։

Բլեյքը հսկա ազդեցություն էր թողել 1950 թվականների գրող-բիտնիկների և 1960-ակաների սուբկուլտուրայի վրա և հաճախ նշվում էր կոմպոզիտոր, գրող և կատարող՝ Բոբ Դիլանի, Ջիմ Մորիսոնի և գրող-բիտնիկ՝ Ալլեն Գինզբերգի ստեղծագործություների մեջ։ Ֆիլիպ Փոլմանի ֆանտազիական տրիլոգիայի գլխավոր հերոսների կերպարները մեծամասնությամբ փոխառվածեն «Դրախտի և Դժողքի ամուսնության» միջից։ Բլեյքի բանաստեղծություները նաև XX դարի 60-ակաների հայտնի կոմպոզիտորների մեղեդիների հիմքմ էին հանդիսանում, իսկ փորանկարները ունեցել են մեծ ազդեցություն ժամանակակից գրաֆիկական վեպի վրա։

Ստեղծագործությունները խմբագրել

 
Բլեյք. Օրորոցային երգը:

Հրատարագչութլյուն խմբագրել

Բլեյքը ռուսերեն թարգմանված խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

 
«Մեծն Ճարտարապետ», 1794

Անգլերեն լեզվով խմբագրել

  • Donald Ault (1974). Visionary Physics: Blake’s Response to Newton. University of Chicago. ISBN 0-226-03225-6.
  • Jacob Bronowski (1972). William Blake and the Age of Revolution. Routledge and K. Paul. ISBN 0-7100-7277-5 (hardcover) ISBN 0-7100-7278-3 (pbk.)
  • Jacob Bronowski (1967). William Blake, 1757—1827; a man without a mask. Haskell House Publishers.
  • G.K. Chesterton (1920s). William Blake. House of Stratus ISBN 0-7551-0032-8.
  • S. Foster Damon (1979). A Blake Dictionary. Shambhala. ISBN 0-394-73688-5.
  • Northrop Frye (1947). Fearful Symmetry. Princeton Univ Press. ISBN 0-691-06165-3.
  • Peter Ackroyd (1995). Blake. Sinclair-Stevenson. ISBN 1-85619-278-4.
  • E.P. Thompson (1993). Witness against the Beast. Cambridge University Press. ISBN 0-521-22515-9.
  • Victor N. Paananens (1996). William Blake. Twayne Publishers. ISBN 0-8057-7053-4.
  • George Anthony Rosso Jr. (1993). Blake’s Prophetic Workshop: A Study of The Four Zoas. Associated University Presses. ISBN 0-8387-5240-3.
  • G.E. Bentley Jr. (2001). The Stranger From Paradise: A Biography of William Blake. Yale University Press. ISBN 0-300-08939-2.
  • David V. Erdman (1977). Blake: Prophet Against Empire: A Poet’s Interpretation of the History of His Own Times. Princeton University Press. ISBN 0-486-26719-9.
  • James King (1991). William Blake: His Life. St. Martin’s Press. ISBN 0-312-07572-3.
  • W.J.T. Mitchell (1978). Blake’s Composite Art: A Study of the Illuminated Poetry. Yale University Press. ISBN 0-691-01402-7.
  • Peter Marshall (1988). William Blake: Visionary Anarchist ISBN 0-900384-77-8
  • Dr. Malkin, A Father’s Memories of his Child, (1806)
  • Alexander Gilchrist, Life and Works of William Blake, (1863, second edition, London, 1880)
  • Algernon Swinburne, William Blake: A Critical Essay, (London, 1868)
  • W. M. Rosetti (editor), Poetical Works of William Blake, (London, 1874)
  • Basil de Sélincourt, William Blake, (London, 1909)
  • A. G. B. Russell, Engravings of William Blake, (1912)
  • W. B. Yeats, Ideas of Good and Evil, (1903), contains essays.
  • Joseph Viscomi (1993). Blake and the Idea of the Book, (Princeton UP). ISBN 0-691-06962-X.
  • David Weir (2003). Brahma in the West: William Blake and the Oriental Rennaissance, (SUNY Press)
  • Sheila A.Spector (2001). «Wonders Divine»: the development of Blake’s Kabbalistic myth, (Bucknell UP)
  • Jason Whittaker (1999). William Blake and the Myths of Britain, (Macmillan)
  • Irving Fiske (1951). «Bernard Shaw’s Debt to William Blake.» (Shaw Society)

Ռուսերեն լեզվով խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Raine K. William BlakeThames & Hudson. — ISBN 978-0-500-20107-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 William Blake (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Блейк Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Artnet — 1998.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 RKDartists (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Raine K. William BlakeThames & Hudson. — P. 208. — ISBN 978-0-500-20107-7
  8. 8,0 8,1 8,2 G.E. Bentley Encyclopædia Britannica
  9. 9,0 9,1 9,2 Ackroyd P. Blake — 1995. — ISBN 978-1-85619-278-1
  10. https://www.tate.org.uk/art/art-terms/f/fairy-painting
  11. Raine K. William BlakeThames & Hudson. — P. 29. — ISBN 978-0-500-20107-7
  12. Raine K. William BlakeThames & Hudson. — P. 27. — ISBN 978-0-500-20107-7
  13. 13,0 13,1 Lister R. The Paintings of William BlakeCambridge University Press, 1986. — ISBN 978-0-521-31557-9
  14. 14,0 14,1 Raine K. William BlakeThames & Hudson. — P. 12. — ISBN 978-0-500-20107-7
  15. 15,0 15,1 Lister R. 2 // The Paintings of William BlakeCambridge University Press, 1986. — ISBN 978-0-521-31557-9
  16. 16,0 16,1 The Paintings and Drawings of William Blake
  17. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 466.
  18. poets.org/William Blake, retrieved online 13 June 2008
  19. 19,0 19,1 Bentley, Gerald Eades and Bentley Jr., G. William Blake: The Critical Heritage. 1995, pp. 34–5.
  20. Reproduction of 1783 edition: Tate Publishing, London, ISBN 978-1-85437-768-5
  21. Ackroyd, Peter, Blake, Sinclair-Stevenson, 1995, p. 96
  22. Biographies of William Blake and Henry Fuseli, retrieved on 31 May 2007.
  23. Viscomi, J. Blake and the Idea of the Book. Princeton, NJ: Princeton University Press, 1993; Phillips, M. William Blake: The Creation of the Songs, London: The British Library, 2000.
  24. Sung, Mei-Ying. William Blake and the Art of Engraving. London: Pickering and Chatto, 2009.
  25. Gilchrist, Life of William Blake, 1863, p. 316
  26. Schuchard, MK, Why Mrs Blake Cried, Century, 2006, p. 3
  27. Damon, Samuel Foster (1988). A Blake Dictionary
  28. «And did those feet in ancient time». Hymnary.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  29. Wright, Thomas. Life of William Blake. 2003, p. 131.
  30. Blunt, Anthony, The Art of William Blake, p 77
  31. Bentley, G.E., The Stranger from Paradise, Yale University Press, 2001, pp. 366–367
  32. Bindman, David. "Blake as a Painter" in The Cambridge Companion to William Blake, Morris Eaves (ed.), Cambridge, 2003, p. 106
  33. Blake Records, p. 341
  34. Gilchrist, The Life of William Blake, London, 1863, 405
  35. Grigson, Samuel Palmer, p. 38
  36. Kennedy, Maev (2011 թ․ փետրվարի 22). «Burial ground of Bunyan, Defoe and Blake earns protected status». The Guardian. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  37. Ackroyd, Blake, 390
  38. Blake Records, p. 410
  39. Ackroyd, Blake, p. 391
  40. Marsha Keith Schuchard, Why Mrs Blake Cried: Swedenborg, Blake and the Sexual Basis of Spiritual Vision, pp. 1–20
  41. Tate UK. «William Blake's London». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 26-ին.
  42. The Unholy Bible, June Singer, p. 229.
  43. William Blake, Murry, p. 168.
  44. «MSU.edu». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  45. Poetry Foundation's bio of William Blake
  46. Hamblen, Emily (1995). On the Minor Prophecies of William Blake. Kessinger Publishing. էջ 10.Berger, Pierre (1915). William Blake: Poet and Mystic. E. P. Dutton & Company. էջ 45.
  47. Swinburne p. 260
  48. Swinburne, p. 249.
  49. Sheila Rowbotham's Edward Carpenter: A Life of Liberty and Love, p. 135.
  50. Diana Hume George. Blake and Freud. Ithaca: Cornell University Press, 1980.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ուիլյամ Բլեյք հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Բլեյք» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Բլեյք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 452