Ուեսլի Նատան «Ուես» Մորգան (անգլ.՝ Wesley Nathan "Wes" Morgan, հունվարի 21, 1984(1984-01-21)[1][2], Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ջամայկացի ֆուտբոլիստ, «Լեսթեր Սիթի» ակումբի և Ջամայկայի հավաքականի ավագ։

Ուես Մորգան
անգլ.՝ Wes Morgan
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ուեսլի Նատան «Ուես» Մորգան
Ազգությունը Անգլիա Անգլիա
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 21, 1984(1984-01-21)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Նոթինգհեմ, Անգլիա
Հասակ 185 սմ
Քաշ 93 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր
Համար 5
Պատանեկան կարիերա
2000 ֊ 2002 Անգլիա Նոթհինգեմ Ֆորեստ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2002-2012 Անգլիա Նոթհինգեմ Ֆորեստ 352 (12)
2012- Անգլիա Լեսթեր 186 (6)
Ազգային հավաքական
2013- Ճամայկա Ճամայկա 28 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Նոթինգհեմ Ֆորեստ խմբագրել

Մորգանը մանուկ ժամանակ հաճախում էր Նոթս Կաունտի մարզադպրոց, սակայն 15 տարեկանում նա տեղափոխվեց հարակից «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբի մանկապատանեկան թիմ, որտեղ իր առաջին պաշտոնական խաղը խաղացել է 2003 թվականի օգոստոսի 12-ին, ընդդեմ «Պորտ Վեյլոմ»-ի, այդ ժամանակ Մորգանը 19 տարեկան էր։ Մորգանը այդ ժամանակներից մինչև այսօր խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։ Նա իր առաջին գոլը «Նոթինգհեմ Ֆորեստ»-ի կազմում խփել է 2007-2008 թվականների մրցաշրջանում, տնային խաղում, ընդդեմ «Տրանմիր Ռովերս»-ի (2-0)։

2011 թվականի հոկտեմբերին Մորգանը անցկացրեց իր 400-րդ պաշտոնական հանդիպումը «Նոթինգհեմ»-ի կազմում արպես ակումբի ավագ։

Լեսթեր Սիթի խմբագրել

2012 թվականի հունվարի 30-ին Մորգանը տեղափոխվեց «Լեսթեր Սիթի», 1 մլն․ եվրոի դիմաց, պայմանագիրը կնքվեց 2,5 տարի ժամկետով[3]։ 2012-2013 մրցաշրջանում նա արդեն թիմի ավագն էր[4]։ Նույն մրցաշրջանում, իր տպավորիչ խաղով Մորգանը արժանացել է Պրեմիեր Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը[5]։ Մորգանը «Լեսթեր»-ի հետ միասին հաղթելով 2013-2014 թվականների մրցաշրջանի Անգլիայի գավաթի խաղարկությունում, կնքեց նոր պայմանագիր իր թիմի հետ, երկարաձգելով այն մինչև 2017 թվական[6]։ 2014-2015 թվականներին Մորգանը 2 խաղում դարձել է գոլի հեղինակ։ 2015-2016 թվականներին Մորգանը «Լեսթեր»-ի հետ միասին հաղթել է Պրեմիեր Լիգայի առաջնությունում, խաղալով բոլոր խաղերում և բաց չթողնելով ոչ մի րոպե, նա այդ ցուցանիշով դարձավ 3-րդ ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի պատմության մեջ[7]։ Մորգանը առաջին ջամայկացի ֆուտբոլիստն է, ով հաղթել է Պրեմիեր Լիգան[8]։

Միջազգային կարիերա խմբագրել

Մորգանը հավաքականում իր առաջին խաղը անցկացրել է 2013 թվականի սեպտեմբերի 7-ին, ընդդեմ Պանամայի[9][10] (0-0)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Leicester sign Wes Morgan from Nottingham Forest» (անգլերեն). BBC. 2012 թ․ հունվարի 30. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  4. «Morgan Named City Captain» (անգլերեն). Official Website of the Foxes — Leicester City FC latest news, photos and videos. 2012 թ․ հուլիսի 19. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  5. «Award Nominations For Nigel And Wes» (անգլերեն). Official Website of the Foxes — Leicester City FC latest news, photos and videos. 2012 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  6. «Leicester City are delighted to confirm that Championship-winning captain Wes Morgan has signed a new three-year contract, keeping him at King Power Stadium until June 2017» (անգլերեն). Official Website of the Foxes — Leicester City FC latest news, photos and videos. 2014 թ․ հուլիսի 4. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  7. «3 — Wes Morgan is the 3rd outfielder in PL history to play every min of a title-winning season (+ Pallister in 92/93 & Terry in 14/15). Hero» (անգլերեն). OptaJoe в Твиттере. 15 мая 2016. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  8. «Leicester City: The ridiculous statistics» (անգլերեն). Football 365. 2016 թ․ մայիսի 3. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  9. «Morgan Answers Jamaica Call» (անգլերեն). Leicester City F.C. 2 сентября 2013.
  10. «Morgan Makes International Bow» (անգլերեն). Leicester City F.C. 7 сентября 2013.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուես Մորգան» հոդվածին։