Ուես Հուլահան

ֆուտբոլիստ

Ուես Հուլահան (անգլ.՝ Wesley "Wes" Hoolahan, մայիսի 20, 1982(1982-05-20)[1], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հադնես է գալիս անգլիական «Նորվիչ Սիթիում» և Իռլանդիայի ազգային հավաքականում։ Հանդես է եկել նաև «Շելբուրնում», «Լիվինգստոնում» և «Բլեքպուլում»։

Ուես Հուլահան
անգլ.՝ Wes Hoolahan
Քաղաքացիությունը  Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 20, 1982(1982-05-20)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Դուբլին, Իռլանդիա
Հասակ 168 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Միջազգային կարիերա խմբագրել

Իռլանդիայի ազգային հավաքականւոմ իր դեբյուտը Ուեսը նշել է 2008 թվականին։ 2013 թվականի փետրվարի 6-ին Իռլանդիայի հավաքականում իր 3-րդ խաղում նա խփեց իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում՝ Դուբլինում կայացած Լեհաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում[2]։

2014 թվականի հոկտեմբերի 11-ին գոլի հեղինակ է դարձել Ջիբրալթարի դեմ Եվրո 2016 թ.-ի որակավորման փուլի խաղում։ Եվրո 2016 թ.-ի առաջին խաղում բացել է խաղի հաշիվը Շվեդիայի դեմ խաղում, որն ավարտվել է 1։1 հաշվով։

Միջազգային վիճակագրություն խմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Իռլանդիա 2008 1 0
2012 1 0
2013 8 1
2014 8 1
2015 8 0
2016 7 1
Արդյունք 33 3

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուես Հուլահան» հոդվածին։