Ուգո Բոննիչի
Ուգո Բոննիչի (մալթ.՝ Ugo Mifsud Bonnici, նոյեմբերի 8, 1932[1], Բորմլա, Port Region (Port), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), մալթացի պետական և քաղաքական գործիչ։
Ուգո Բոննիչի | |
Կուսակցություն՝ | Ազգայնական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մալթայի համալսարան և Ալոյսիուսի վարժարան |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | նոյեմբերի 8, 1932[1] (91 տարեկան) |
Ծննդավայր | Բորմլա, Port Region (Port), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Մալթա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Քաղաքական գործունեություն խմբագրել
Սովորել է Մալթայի թագավորական համալսարանում, որտեղ 1955 թվականին ստացել է իրավունքի դոկտորի աստիճան։ Աշխատել է որպես իրավաբան Մալթայի դատական համակարգում։ 1966 թվականին սկսել է քաղաքական կարիերան, Ազգայնակկան կուսակցությունից ընտրվելով խորհրդարանի անդամ, հետագայում մշտապես դարձել է Մալթայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր՝ ընդհուպ մինչև 1994 թվականին պատգամավորական կորպուսը լքելու իր որոշումը։ Եղել է Ազգայնական կուսակցության ակտիվ անդամ, այդ աշխատակազմում եղել է կրթության հարցերի պատասխանատուն։ 1987 թվականի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո զբաղեցրել է Մալթայի կրթության նախարարի պաշտոնը։ 1994-1999 թվականներին եղել է Մալթայի նախագահը։ Հայտնի է որպես մամուլում բազմաթիվ հրապարակախոսական ելույթների հեղինակ։
Պարգևներ խմբագրել
Մալթայի պարգևներ
Երկիր | Ամսաթիվ | Պարգև | |
---|---|---|---|
Մալթա | 1994 թվականի ապրիլի 4 — 1999 թվականի ապրիլի 4 | Պատվո շքանշանի գրոսմայստեր և Ազգային արժանիքների շքանշանի ուղեկից[2] | |
Մալթա | 1994 թվականի ապրիլի 4 — 1999 թվականի ապրիլի 4 | Հանուն հանրապետության շքանշանի գրոսմայստեր |
Երկիր | Ամսաթիվ | Պարգև | |
---|---|---|---|
Վատիկան | 1995[3] — | Պիա IX շքանշանի ասպետ | |
Հունգարիա | 1995 — | Արժանիքների շքանշանի Մեծ խաչի ասպետ | |
Իտալիա | 1995 թվականի նոյեմբերի 16[4] — | «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» ժապավենով զարդարված մեծ խաչի ասպետ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #170778096 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ В рамках полномочий Президента Республики Мальта
- ↑ Acta Apostolicae Sedis 87 (1995), n. 8, p. 738.
- ↑ Официальный сайт Президента Италии(իտալ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուգո Բոննիչի» հոդվածին։ |