Ուգլևիկի ջերմաէլեկտրակայան

Ուգլևիկի ջերմաէլեկտրակայան (բոս․՝ Termoelektrana Ugljevik; սերբ.՝ Термоелектрана Угљевик / Termoelektrana Ugljevik; խորվ.՝ Termoelektrana Ugljevik), ածխով աշխատող էլեկտրակայան Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետության Ուգլևիկ քաղաքում։ Այն Rudnik i termoelektrana Ugljevik (RiTE Ugljevik) էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպության մասն է կազմում, որը Elektroprivreda Republike Srpske-ի դուստր ձեռնարկությունն է։

Ուգլևիկի ջերմաէլեկտրակայան
Տեսակcoal-fired power station?
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
ՏեղադրությունՈւգլևիկ
ՍեփականատերՍերբական Հանրապետության էլեկտրաէներգետիկա
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն300 մեգավատտ[1]
Ուգլևիկի ջերմաէլեկտրակայանը գտնվում է Բոսնիա և Հերցեգովինաում
Ուգլևիկի ջերմաէլեկտրակայան

Պատմություն խմբագրել

Ուգլևիկը 1899 թվականից ի վեր ածխի արդյունահանման շրջան է համարվում։ Ածխով աշխատող այս էլեկտրակայանի շինարարությունը սկսվել է 1976 թվականին։ Առաջին և միակ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1985 թվականին[2]։ Նոր արտադրության գործարկմանը զուգահեռ, Ուգլևիկի հին հանքը փակվել է, որի փոխարեն ստեղծվել է նոր հանքավայր և RiTE Ugljevik ընկերությունը՝ իրագործելով և՛ ածխի արդյունահանում, և՛ էլեկտրաէներգիայի արտադրություն։

Համաձայն ջէկի նախնական ուրվագծի նախատեսվում էր կառուցել ամենաքիչը չորս էներգաբլոկ` յուրաքանչյուրը 300 ՄՎտ հզորությամբ[3]։ Երկրորդ բլոկի շինարարությունը սկսվել է 1985 թվականին, սակայն դադարեցվել է Բոսնիական պատերազմի հետևանքով[2]։ Էլեկտրակայանի գործունեության ժամանակավորապես դադարը տևել է շուրջ 3 տարի՝ 1992 թվականի ապրիլից մինչև 1995 թվականի նոյեմբեր, բայց սարքավորումները պահպանվել են։

Գործարկման ժամանակ էներգաբլոկը չի հասել իր նախատեսված հզորությանը, և շահագործումը բարդացել է, քանի որ տարին մեկ անգամ ջէկն անջատվում էր ջեռուցման մակերեսների մաքրման համար, իսկ դա երկարատև պրոցես էր[3][4]։

Պոդոլսկի մեքենաշինական գործարանի «ОАО» և КОТЭС-ի «ЗАО» ռուսական ընկերությունների որոշման համաձայն 2010 թվականին էլեկտրակայանն արդիականացվել է[5][6], վերակառուցվել են կաթսայատան սարքավորումները, էներգաբլոկը հասել է իր նախագծված հզորությանը[3][4]։

Նկարագիր խմբագրել

Էներգաբլոկում խորհրդային սարքավորումներն են, ներառյալ T-shaped P-64-1 ուղղակի հոսքի կաթսայատունը, որը գործում է K-300-240-1 տուրբինային միավորով և նախատեսված է լիգնիտներ այրելու համար[4]։

Ածուխը բաց եղանակով արդյունահանվում է ջէկին կից տարածք և վերջինիս մատակարարվում հատուկ փոխադրիչի միջոցով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.riteugljevik.com/
  2. 2,0 2,1 «Coal-Fired Plants in Bosnia & Montenegro». industcards.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 «TERMOELEKTRANA» (սերբերեն). Rudnik i Termoelektrana Ugljevik.
  4. 4,0 4,1 4,2 Волков В. С., Максютов Д. С., Остапенко В. Е. Реконструкция котла П-64-1 ТЭС «Углевик». Основные аспекты реконструктивных и наладочных работ(ռուս.) // Международная конференция TENOR 2010. — 2010.(չաշխատող հղում)
  5. «Bosnia's Ugljevik Power Plant To Spend 25.6 Mln Euro on Upgrades in 2010 - Media». SeeNews. 2010 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  6. Bajtarević, Mirsad (2010 թ․ օգոստոսի 13). «Repair and maintenance works in Ugljevik mine and power plant are being conducted according to the plans». Energetika.net. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել