«Որոտ», ուկրաինական օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիր՝ ստեղծված պինդ վառելիքային բալիստիկ հրթիռի հիման վրա, շահագործվող «Հարավային» նախագծային բյուրոյի կողմից։ Հրթիռի բնութագրերը թույլ են տալիս հարվածել վերերկրյա, ծովային և օդային թիրախները՝ կախված դրված մարտական մասից և նշանառության կարգից։

«Որոտ»
«Որոտ» հրթիռի մոդելը 2016 թվականի ցուցադրությանը
ՏեսակՕպերատիվ-տակտիկական հրթիռային համալիր
Ենթատեսակmissile system? և Բալիստիկ հրթիռ
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ստեծման և արտադրության պատմպություն
ՍտեղծողՈւկրաինա «Դնեպր» ՆԲ
ԱրտադրողPivdenne Design Office?

Ենթադրվում էր, որ համալիրը կկարողանա ապահովել ոչ ատոմային դիմադրության ուժերի հիմքը։[փա՞ստ]

Պատմություն խմբագրել

ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1994 թվականից, Դնեպրոպետրովսկում իր բանակի համար ստեղծվում է մինչև 500 կմ հեռվությամբ օպերատիվ-տակտիկական հրթիռի գաղափարը։ Այն ժամանակ այս հայտնագործությունը անվանվում էր «Բորիսֆեն» և համարվում էր, որ հենց նա պետք է փոխարինի ուկրաինական բանակի՝ սովետեկան բանակից ժառանգություն ստացած հնացած հրթիռները։ Սրանք «Սկադ» և «Տոչկա-Ու» տեսակների օպերատիվ-տակտիկական հրթիռներն են։ Բոլորը միասին պարունակում են ավելի քան 200 գործարկման սարքեր։ Բանակի անդադար կրճատումների և լոբիստների քրոնիկ աղքատության պայմաններում սոցիալական խնդիրների լուծման ֆոնին գաղափարները քիչ էին։

Համալիրի ծրագիրը ստեղծվել է 2013 թվականին[1]։ Զինամթերքի համաշխարհային ցուցադրությունների ժամանակ ցուցադրված գրքույկներում այս հրթիռային համալիրը անվանեցին «Որոտ»։ Հաստատվում էր, որ նոր դարաշրջանի այս գերճշգրիտ զենքը կարող է ապահովել ոչ միջուկային կանխման վստահելի վահանի ստեղծումը`ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ցանկացած կառավարության համար։

Առաջին փորձերը նախատեսված էր անել 2015 թվականի ձմռանը։ Նրանք չիրականացան Ուկրաինայի պետական տիեզերական գործակալության վերակառուցման հետ կապված բյուրոկրատական խոչընդոտների և 2015 թվականի սեպտեմբերից ԳԿԱՈՒ-ի «կազմակերպած» խառնաշփոթի պատճառով, ով չէր ստորագրել հատուկ շենքերի և շինությունների շահագործման մասին հատուկ փաստաթղթերը։ Սրանից հետո փորձերը տեղափոխվեցին 2016 թվականի աշուն։

 
Մեկնարկային հարմարանք 2018-ի շքերթում

Համալիրը կատարելագործվում է Պավլոգրադի քիմիական գործարանի կողմից՝ «Հարավային» ՆԲ-ի (նախագծային բյուրոյի) հետ համատեղ, Սաուդյան Արաբիայի գումարով. 2016 թվականի օգոստոսի 5-ին լեհական Defence-24-ը՝ սեփական սկզբնաղբյուրների հղումներով հայտարարեց 2016 թվականի աշնանը նախատեսված հրթիռային համալիրի առաջին փորձարկումների մասին։ Փորձարկման պատվիրատուն դարձավ օտարերկրացի պատվիրատու, իստ օգոստոսի 18-ին հայտնվեց տեղեկություն, որ պատվիրատուն համարվում է Սաուդյան Արաբիան[2]։ Փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների ստեղծումը միասնաբար իրականացնում են Աբդուլազիզ թագավորի անվան գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնը և ուկրաինական «Հարավային» ՆԲ-ն։

2016 թվականի օգոստոսի 25-ին՝ «Հարավային» նախագծային բյուրոյի հրատարակած «Նախագծող» (№ 16/969) թերթում հայտնվեց «Որոտ» համալիրի՝ ինքնագնաց մեկնարկային հարմարանքի նախատիպի հավաքման լուսանկարը։ Օգոստոսին հաղորդվեց Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության պատրաստականության մասին երկրի Զինված Ուժերին տեղադրել 5 բալիստիկ հրթիռներ «Որոտ-2»-ի համար[3]։ Փորձարկումների առաջին շարքը նախատեսված էր ավարտել 2016 թվականի աշնանը։ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին հրապարակվել է հաղորդագրություն Ուկրաինայի հարավում գտնվող փորձադաշտում «Որոտ»-ի և «Դնեպր» ԶՀՀ-ի (Զենիթային հրթիռային համալիր) տակտիկական հրթիռների հաջող մեկնարկների մասին։[փա՞ստ]

2017 թվականի սկզբին մի շարք աղբյուրներ հայտնեցին, որ ներկա պահին աշխատանքները դադարեցված են[4]։2017 թվականի ապրիլին «Հարավային» ՆԲ-ի գլխավոր կոնստրուկտոր Ալեքսեյ Դեգտյարևը հայտարարեց, որ «Որոտ» համալիրը գտնվում է հրթիռի վերջնական մշակման փուլում[փա՞ստ]։ 2017 թվականի մայիսի 17-ին համացանցում առաջին անգամ հրապարակվեց համալիրի՝ ինքնագնաց մեկնարկային հարմարանքի լուսանկարը։

2018-ի հունվարին հայտարարվել է «Որոտ-2»-ի շարժիչի կրակային փորձարկումների իրականացման մասին։ 2018 թվականի հունվարին ցուցադրվել է համալիրի փոքր մոդելը[5]. օգոստոսին այն ցուցադրվել է Ուկրաինայի անկախության օրվան նվիրված շքերթին[6][7]։

2019. «Հարավային» ՆԲ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Դեգտյարևը հայտարարեց, որ «Որոտ-2» ՕՏՀՀ-ի փորձնական օրինակը պատրաստ է փորձարկումների, որոնք կսկսվեն «մոտակա ժամանակներում»[8][9]. շարժիչների, պահեստամասերի և տարբեր պարզ մարտագլխիկների առաջին խմբաքանակը տեղափոխվել է Սաուդյան Արաբիա՝ 2019 թվականի հունվարի սկզբին տեղի ունենալիք փորձարկումների ծրագրի առաջին փուլի համար[10]։

Վերափոխումներ խմբագրել

  • «Որոտ»՝ օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիր` նախատեսված մեկնարկային կետից 280 կմ հեռավորությամբ թշնամու օպերատիվ-տակտիկական խորության վրա գտնվող առարկաների` այսինքն` հակառակորդի կրակային միջոցների (զենիթային-հրթիռային համալիրների մարտկոցներ, հրթիռային համալիրներ),

օդանավակայաններում կայանված ինքնաթիռների և ուղղաթիռների, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության օբյեկտների, հրամանատարական կետերի և կապի հանգույցների խոցման համար։

  • «Որոտ-Մ»՝ տակտիկական հրթիռային համալիր մեկնարկի կետից 100 կմ հեռավորության վրա՝ թշնամու տակտիկական խորության մեջ գտնվող վերգետնյա առարկաների խոցման համար։
  • «Որոտ-2»՝ «հող-հող» տեսակի 2 հրթիռներով հագեցած ձեռքի մեկնարկային հարմարանք՝ Դնեպրում, «Որոտ» համակարգի համար մշակված հնգառանցք, բարձր անցանելիությամբ օժտված բեռնատար ավտոմեքենայի վրա։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «КБ Южное потратило 200 млн на разработку "Сапсан" без единого образца». yuzhnoye.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. Украинский «Антонов» уходит в саудовский штопор // Свободная пресса, 14 ноября 2016 ..[1] Արխիվացված 2019-10-19 Wayback Machine
  3. [2]
  4. Украинскую оборонку поразил «Гром». Эр-Рияд отказывается оплачивать местный аналог ОТРК «Искандер» // Свободная пресса, 20 января 2017
  5. Пока не грянул «Гром-2»: почему украинская ракета не уйдет далеко от кухонного комбайна // ТК Звезда, 4.01.2018
  6. Ракеты из фанеры: на «Южмаше» высмеяли «новейший» украинский ракетный комплекс // ТК Звезда, 16.08.2018
  7. Новая армия. Какая техника прошла по Крещатику на День независимости // "Апостроф" - ИноСМИ, 27.08.2018
  8. Украина испытает основное оружие сдерживания // Лента. Ру, 23 апреля 2019
  9. Первые испытания создающегося Украиной в рамках ВТС с инозаказчиком нового ОТРК "Гром-2" намечены на 2019 г/ // Интерфакс-Украина, 8.04.2019
  10. КБ "Южное" изготовило опытный экземпляр ОТРК "Гром-2"