Որոտնավան

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս Որոտանավան (այլ կիրառումներ) և Որոտան (այլ կիրառումներ):

Որոտնավան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Գյուղ
Որոտնավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Սիսիան համայնք[1]
Մակերես18,24 կմ²
ԲԾՄ1450 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն263[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունորոտանցի
Ժամային գոտիUTC+4
Որոտնավան (Հայաստան)##
Որոտնավան (Հայաստան)
Որոտնավան (Սյունիքի մարզ)##
Որոտնավան (Սյունիքի մարզ)

Անուն խմբագրել

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում կոչվել է Ուռուտ։ 1968 թվականի հուլիսի 3-ին վերանվանվել է Որոտան։ 2017 թվականի հունիսի 9-ին վերանվանվել է Որոտնավան։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Որոտան գետի բարձրադիր ձախ ափին՝ ծովի մակարդակից 1360-1460 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 103 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 8 կմ դեպի հարավ-արևելք։

Պատմություն խմբագրել

Գյուղն եղել է Մեծ Հայքի Ծղուկք գավառի մաս։ Գյուղի դիմաց գտնվում են պատմական Որոտն գյուղի ավերակները, ինչպես նաև միջնադարյան գերեզմանատուն, որտեղից 3 խաչքար բերվել է պատմության թանգարան։ Որոտանի շրջակայքում է գտնվում Որոտնաբերդը, որի մասին հիշատակումներ են պահպանվել պատմիչ Եղիշեի և Ստեփանոս Օրբելյանի թողած գրականություններում։ Բերդը հիշատակվում է նաև XVIII դարում։ Որոտնաբերդը պատկանել է Սյունաց արքա Սենիքերիմ I-ին։ Սյունիքում կատարված ազգային-ազատագրական շարժման ժամանակ բերդը Մելիք Բաշրից ազատագրում է Դավիթ Բեկը։ Գյուղի ներքին մասում է գտնվում ոչ պակաս նշանավոր Մելիք–Թանգու կամուրջը՝ կառուցված 1855 թվականին։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Որոտնավանի մշտական բնակչությունը կազմել է 263, առկա բնակչությունը՝ 218 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղը բնակեցվածն է եղել հիմնականում ադրբեջանցիներով, որոնք հեռացել են 1988-1989 թվականներին[3], որոնց հեռանալուց հետո բնակություն են հաստատել Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած հայեր[4]։ Ստորև ներկայացված է Որոտանավան գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].

Տարի 1831 1873 1897 1926 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 11 222 359 263 623 609 663 162 283[5] 263[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, էջ 184
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ խմբագրել