Ով վերադառնա, կշարունակի սիրել
«Ով վերադառնա, կշարունակի սիրել» (ռուս.՝ «Кто вернётся — долюбит»), 1966 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր և սցենարիստ Լեոնիդ Օսիկան Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայում[1]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | պարտիզանների մասին ֆիլմ, ռազմական ֆիլմ և մելոդրամա |
Թվական | 1966 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեոնիդ Օսիկա |
Սցենարի հեղինակ | Լեոնիդ Օսիկա |
Դերակատարներ | Բորիս Խմելնիցկի, Բորիսլավ Բրոնդուկով, Antonina Leftiy?, Լիլյա Գուրովա և Վալերի Բեսարաբ |
Օպերատոր | Միխայիլ Բելիկով |
Երաժշտություն | Վլադիմիր Հուբա |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 67 րոպե |
Պրեմիերան տեղի է ունեցել 1968 թվականի մարտի 11-ին[2]։
Ֆիլմում հնչում են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած պոետների բանաստեղծությունները (Վլադիմիր Բուլաենկո, Սեմյոն Գուձենկո)։
Սյուժե խմբագրել
Պատերազմի սկիզբը։ 1941 թվական։ Երիտասարդ բանաստեղծ զինվորը, փորձելով փրկել վիրավոր հրամանատարին, ինքն է վիրավորվում։ Հայտնվելով գերմանական թիկունքում՝ նա փորձությունների երկար ճանապարհ է անցնում, նախքան պարտիզանական ջոկատ մտնելը։
Պատերազմը ֆիլմում ցուցադրվում է ոչ այնքան սխրագործության և հերոսության տեսակետից, որքան որպես բանաստեղծական անձի ճակատագրի ոլորանների վերլուծություն, որպես դաժանություն, մարդկանց կյանքի և հոգու խարխլում։
Դերերում խմբագրել
- Բորիս Խմելնիցկի[3] – բանաստեղծ-զինվոր
- Ա. Վերեմենկո – բանաստեղծ-զինվորի մայրը
- Լիլիա Գուրովա – Յայրինի այրին
- Ե. Դիմիտրիու – գնչուհի
- Անտոնինա Լեֆտի – Տոնյա
- Վլադիմիր Վոլկով – պարտիզանական ջոկատի հրամանատար
- Վալերի Բեսսարաբ – պարտիզան
- Բորիսլավ Բրոնդուկով – պարտիզան
- Գերման Կաչին – պարտիզան
- Յուրի Դուբրովին – զինվոր
- Ալեքսեյ Սաֆոնով – գերմանացի սպա
- Իգոր Յասուլովիչ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Ով վերադառնա, կշարունակի սիրել» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Ով վերադառնա, կշարունակի սիրել» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ Բորիս Խմելնիցկու առաջին դերն է կինոյում։
Գրականություն խմբագրել
- Кардин В. «Кто вернётся — долюбит» // Искусство кино. — 1968. — № 3. — С. 49-50.