Ոստան (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոստան (այլ կիրառումներ)

Ոստան (նախկին անվանումը՝ Բեջազլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից անմիջապես հյուսիս-արևելք։ Ոստան է վերանվանվել 1945 թ. օգոստոսի 20-ին[2]։

Գյուղ
Ոստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՇրջանԱրտաշատի շրջան
Հիմնադրված է1831 թ.
Այլ անվանումներԲաջազլու
Մակերես6,21 կմ²
ԲԾՄ835 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2739[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ոստան (Արարատի մարզ) (Հայաստան)##
Ոստան (Արարատի մարզ) (Հայաստան)


Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Բաջազլու, Բեգջիղազլու, Բեկջազալու, Բեկջիվազլու անվանումները։ Ոստան է վերանվանվել 1945 թվականին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։

Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 835 մ բարձրության վրա։

Կլիմա խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ոստանի մշտական բնակչությունը կազմել է 2739, առկա բնակչությունը՝ 2621 մարդ։ Բնակիչների նախնիների մի մասը գաղթել է Խոյից և Սալմաստից 1828-1829 թթ.։ Ոստանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1979 1989 2004 2011
Բնակիչ 352 1270 1204 1494 2358 2830 3042 3087 3125 3100 2739

Հայտնի բնակիչներ խմբագրել

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 796 տնտեսություն, միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 447 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 200 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 12 հա և 20 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Ունի վարելահողեր (53 հա) և խոտհարքեր (22 հա)։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը։

Արդյունաբերական ձեռնարկություններից բնակավայրում առկա են մասնավոր տեքստիլ գործարան, որն արտադրում է տնական և հյուրանոցային տեքստիլ՝ անկողնային, խոհանոցային և լոգարանային պարագաներ, Արտաշատի փորձնական գործիքաշինական գործարանը, Ոստանի էլեկտրացանցեր ԲԲԸ-ը, կառուցման և շահագործման փուլում է 《Ոստան》ՍՊԸ-ն՝ ալկոհոլային խմիչքների գործարանը։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Բաջազլու, Բեգջիղազլու, Բեկջազալու, Բեկջիվազլու անվանումները։ Ոստան է վերանվանվել 1945 թվականին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։

Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 835 մ բարձրության վրա։

Կլիմա խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ոստանի մշտական բնակչությունը կազմել է 2739, առկա բնակչությունը՝ 2621 մարդ[1]։ Բնակիչների նախնիների մի մասը գաղթել է Խոյից և Սալմաստից 1828-1829 թթ.[2]։ Ոստանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1979 1989 2004 2011
Բնակիչ 352 1270 1204 1494 2358 2830 3042 3087 3125 3100 2739[1]

Հայտնի բնակիչներ խմբագրել

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 796 տնտեսություն, միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 447 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 200 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 12 հա և 20 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Ունի վարելահողեր (53 հա) և խոտհարքեր (22 հա)։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը։

Արդյունաբերական ձեռնարկություններից բնակավայրում առկա են մասնավոր տեքստիլ գործարան, որն արտադրում է տնական և հյուրանոցային տեքստիլ՝ անկողնային, խոհանոցային և լոգարանային պարագաներ, Արտաշատի փորձնական գործիքաշինական գործարանը, Ոստանի էլեկտրացանցեր ԲԲԸ-ը, կառուցման և շահագործման փուլում է 《Ոստան》ՍՊԸ-ն՝ ալկոհոլային խմիչքների գործարանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 178
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 163» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  4. «Սեդրակյան Սեդրակ Միսակի». Ճարտարապետության ԵՎ Շինարարության Հայաստանի ազգային համալսարան.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոստան (Արարատի մարզ)» հոդվածին։