Ոսկեհատ (Արագածոտնի մարզ)

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Այս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ոսկեհատ (այլ կիրառումներ)։

Ոսկեհատ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Ամբերդ գետի ստորին հոսանքի շրջանում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 7 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1025 մ[3]։

Գյուղ
Ոսկեհատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Հիմնադրված է1829 թ.
Այլ անվանումներԲադռինջ, Բաթռինճ, Բաթռինջ, Բաթրինջ, Պատռինջ, Պատրանջ, Պատրինյակ, Փաթրինյակ, Փաթրինյաք, Փաթրինջ, Փաթրինջակ
ԲԾՄ1025 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն974[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս378429
Փոստային դասիչ02086023
Ոսկեհատ (Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Ոսկեհատ (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Ոսկեհատ (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)##
Ոսկեհատ (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1829-1830 թվականներին։ Ըստ ավանդույթի՝ Ոսկեհատ գյուղի նախկին Փաթրինջ անվանումն առաջացել է գյուղի տարածքում հանդիպող Փաթրինջ ծաղկի անունից։

Բնակչություն խմբագրել

Ոսկեհատի բնակչության նախնիները գաղթել են Խոյի գավառից

Ոսկեհատի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 51 463 281 388 549 668 761 892 995 1046 974[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ և հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ոսկեհատում են գտնվում երկաթե դարի ամրոց և 14-րդ դարի եկեղեցու մնացորդները[5]։ Գյուղի արևմտյան մասում է գտնվում սուրբ Սարգիս ամրոցը (17-19-րդ դարեր), որը կատարել է նաև եկեղեցու դեր, իսկ 1 կմ հյուսիս-արևելք՝ «Ճգնավորի այր» քարայր-կացարանը (12-13-րդ դարեր

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  3. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 43. ISBN 9994101218.