Ոչ ալկոհոլային գարեջուր

Ոչ ալկոհոլային գարեջուր, ըմպելիք, որը համով նման է ավանդական գարեջրին, բայց պարունակում է քիչ քանակությամբ ալկոհոլ (0-1 %՝ կախված պետությունից)։ Չնայած պատրաստման եղանակների նմանությանը՝ խմիչքի գինն ավելի բարձր է, քան սովորական գարեջրինը, ինչը արտադրողները բացատրում են դրա պատրաստման գործընթացի դժվարությամբ։

Խմիչքն առաջին հերթին նախատեսված է այն մարդկանց համար, որոնք ինչ-որ պատճառով չեն կարող օգտագործել ալկոհոլ (ալերգիկ ռեակցիա, առողջության հետ կապված խնդիրներ, ալկոհոլիզմից բուժում կամ աշխատանքներ, որոնք անհամատեղելի են ալկոհոլի արբեցնող ազդեցության հետ, օրինակ՝ տրասնպորտային փոխադրամիջոցի վարում)։

Իրավաբանական բաղադրիչը կախված է պետությունից։ Ռուսաստանում ոչ ալկոհոլային գարեջուրը արգելված չէ և թույլատրված է անչափահասներին, որովհետև այն ալկոհոլային խմիչք չէ։ Արևմտյան երկրներում այն ալկոհոլային է համարվում նույնիսկ այն դեպքում, երբ փաստացի ալկոհոլ չի պարունակում (ինչպես՝ «Heineken 0.0»)։

Արտադրության տեխնոլոգիա խմբագրել

Ոչ ալկոհոլային գարեջրի արտադրությունը հիմնված է խմորման գործընթացը բացառելու միջոցով ալկոհոլի քանակությունը նվազեցնելու (էթիլ սպիրտ) կամ պատրաստի գարեջրից ալկոհոլը հանելու վրա։

Օգտագործվում են հատուկ խմորիչներ, որոնք մալթոզը չեն խմորում, կամ խմորումը դադարեցվում է սառեցման միջոցով։ Ստացված գարեջուրը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, իսկ համը հեռու է ավանդականից։

Ալկոհոլի հնարավոր է հանել ջերմային միջոցով՝ օգտագործելով ալկոհոլի եռման ցածր մակարդակ։ Առավել հաճախ օգտագործվում է վակուումային թորում և շոգեհարում։

Ալկոհոլի տեսակներ և պարունակություն խմբագրել

ԱՄՆ-ում ոչ ալկոհոլային են համարվում այն ըմպելիքները, որոնք պարունակում են 0.5 %-ից քիչ ալկոհոլ։ Շատ նահանգներում նման խմիչքները թույլատրվում են վաճառել անչափահասներին։ 2007 թվականին Մեծ Բրիտանիայում առանձնացնում էին ալկոհոլի ներքոնշյալ տեսակները[1].

  • Ալկոհոլ չպարունակող խմիչքներ (No alcohol, alcohol-free)՝ մինչև 0.05 % ալկոհոլ,
  • խմիչքներ, որոնցից հեռացվել է ալկոհոլը (Dealcoholised)՝ 0.05 %-0.5 % ալկոհոլ,
  • քիչ ալկոհոլային (Low-alcohol), 1.2 %-ից ոչ ավելի ալկոհոլ։

Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ 0.5 % տոկոսից քիչ ալկոհոլ պարունակող խմիչքները ալկոհոլային արտադրանք չեն համարվում, նույն մակարդակն է սահմանված նաև միջազգային չափանիշով[2][3]։

Պահանջարկ խմբագրել

Ոչ ալկոհոլային գարեջրի վաճառքն աճում է տարբեր երկրներում[4]։ Ոչ ալկոհոլային գարեջրի պահանջարկի ծավալները գնահատվում են մինչև 0,6 %, իսկ քիչ քանակությամբ ալկոհոլ պարունակող գարեջրինը՝ 2.2 %։ Գարեջրի այս տեսակը մեծապես տարածված է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հյուսիսային հատվածի երկրներում (մինչև 6 %)[5]։

2016 թվականի տվյալներով ոչ ալկոհոլային գարեջրի չափաբաժինը ռուսական շուկայում ավելի քիչ էր, քան եվրոպականում՝ Ռուսաստանում այն կազմում էր 1.2 %, Եվրոպայում՝ 5-13 %։ Սակայն համաշխարհային «Nielsen» չափորոշչային ընկերության տվյալներով՝ ոչ ալկոհոլային գարեջրի շուկան աճում է։ 2016 թվականին այդ սեկտորը 2015 թվականի համեմատությամբ աճել է 14 %-ով[6]։

Մարքետինգ խմբագրել

Այդպիսի գարեջրի մասսայական մարքետինգով սկսել են զբաղվել 1980-ականներին՝ կապված նաև արբած մեքենա վարելու հետ։ Սակայն 1990-ականների սկզբին ոչ ալկոհոլային գարեջուրը զբաղեցրել է համաշխարհային շուկայի 1 %-ից պակաս բաժին[7]։

Որոշ երկրներում ոչ ալկոհոլային գարեջուրը կարող է օգտագործվել բրենդների գովազդի համար, այն դեպքում, երբ ալկոհոլային գարեջրի գովազդն արգելված է[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «What Is Meant By Alcohol-Free?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  2. ГОСТ 31711-2012. Пиво. Общие технические условия: "Таблица 3 безалкогольное пиво: Объемная доля спирта, % Не более 0,5"
  3. «О рекламе безалкогольного пива». Орловское УФАС России. 21 июня 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  4. E.H. (Aug 11th 2013). «Why are sales of non-alcoholic beer booming?» (անգլերեն). The Economist. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Non-alcoholic and low alcohol beers: Opportunities and challenges» (անգլերեն). beveragedaily. 26-Feb-2016. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին. «Non-alcoholic beers account for just 0.6% of global beer consumption. .. 6.6% in the Middle East and North Africa in 2015, for example»
  6. «Безалкогольный рост». 2016 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. {{cite news}}: Unknown parameter |published= ignored (օգնություն)
  7. Jack S. Blocker, David M. Fahey, Ian R. Tyrrell Alcohol and Temperance in Modern History: An International Encyclopedia, Volume 1. — ABC-CLIO, 2003. — С. 98. — 758 с. — ISBN 1576078337
  8. http://www.icap.org/portals/0/download/all_pdfs/Other_Publications/WHO_paper_annexed.pdf Արխիվացված 2013-05-13 Wayback Machine "For example, Denmark has a ban on all broadcast advertising except on low alcohol-content products, as well as various restrictions on print and outdoor advertising."