Ոգու երևութաբանությունը

Ոգու երևութաբանություն (գերմ.՝ Phänomenologie des Geistes), գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Հեգելի 1807 թվականի հրատարակված առաջին հիմնարար աշխատությունն է։ Այն ներկայացնում է Հեգելի գիտական սիստեմի առաջին մասը։ Երևութաբանությունը միանում է Հեգելի «Իրական գիտության» ներկայացմանը (պատկերմանը)` «Բնության փիլիսփայությունը» և «Ոգու փիլիսոփայությունը»։ Այս գիտության մեջ Հեգելը ճանաչման միջոցով զարգացնում է ոգու դրսևորումները՝ ոգու բարձրացումը պարզ, պարզամիտ ըմբռնողությունից ինքնաճանաչումը, բանականությունը, ոգին և պատմությունը, հայտնությունը, մինչև համաշխարհային հոգու բացարձակ իմացություն Այստեղ նա քննում է բովանդակության և մեթոդների միության գիտությունը, ինչպես նաև հոգի երևույթը, որպես մարդու ինքնության իրականացում, որպես էության և ոչինչի միավոր և բացարձակ ամբողջություն։ .

Ոգու երևութաբանությունը
գերմ.՝ Phänomenologie des Geistes
ՀեղինակԳեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել
Տեսակգրավոր աշխատություն և ստեղծագործական աշխատանք
Ժանրփիլիսոփայություն և էսսե
Թեմափիլիսոփայություն, Հեգելականություն, master–slave dialectic?, unhappy consciousness? և absolute idealism?
Բնօրինակ լեզուգերմաներեն
ՀաջորդScience of Logic?
ԵրկիրԳերմանիա
Հրատարակման վայրԲամբերգ
Հրատարակման տարեթիվ1807
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/hegel/phaenom/phaenom.html
Կայքglobal.oup.com/academic/product/phenomenology-of-spirit-9780198245971?cc=us&lang=en&

Կառուցվածք խմբագրել

«Ոգու երևութաբանությունը» սկսվում է առաջաբանից և ներածությունից։ Առաջին երեք գլուխներում հեղինակը ներկայացնում է ճանաչողության դրսևորումները՝ զգայական հավաստիություն, ըմբռնողությունը (իրն ու պատրանքը), ուժն ու միտքը (հայտնությունն ու հոգեկան աշխարհը)։

1. Սուբյեկտիվ գիտակցություն 1.1 Գիտակցություն 1.1.1 զգայական հավաստիություն 1.1.1.1 «այսը» 1.1.1.2 Նկատի ունենալը (նկատի առնելը) 1.1.1.3 ամբողջական զգայական հավաստիությունը 1.1.2 ընկալում 1.1.3 դատողություն (բանականություն) 1.2 ինքնագիտակցություն 1.2.1 տենչ 1.2.2 իշխանություն և ստրկություն 1.2.3 ազատ ինքնագիտակցություն 1.2.3.1 ստոիցիզմ 1.2.3.2 սկեպտիցիզմ 1.2.3.3 դժբախտ(ության) գիտակցություն 1.3 բանականություն (առողջ դատողություն) 1.3.1 զննող բանականություն 1.3.1.1 բնության զննում 1.3.1.1.1 նկարագրությունը՝ ընդհանրապես 1.3.1.1.2 օրգանիկի զննումը 1.3.1.1.2.1 կապը ոչ օրգանականի հետ 1.3.1.1.2.2 թեոլոգիա 1.3.1.1.2.3 ներքինն ու արտաքինը 1.3.1.2 տրամաբանական և հոգեբանական օրենքներ 1.3.1.3 ֆիզիոնոմիկա և գանգաբանություն 1.3.2 ինքնաիրացում 1.3.2.1 ցանկություն և անհրաժեշտություն 1.3.2.2 սիրտ և բռնատիրական կարգ 1.3.2.3 առաքինություն և իրերի ընթացք 1.3.3 իրական անհատականություն 1.3.3.1 խաբեություն կամ բանը ինքնին 1.3.3.2 օրինական բանականություն 1.3.3.3 օրենքը ստուգող բանականություն 2. հոգի (օբյեկտիվ գիտակցություն) 2.1 բարոյականություն 2.1.1 առնականություն և կանացիություն 2.1.2 մեղք և ճակատագիր 2.1.3 իրավունքի դրություն 2.2 ինքն իրեն խորթացած հոգի 2.2.1 ինքն իրեն խորթացած հոգու աշխարհ 2.2.1.1 կազմավորումն ու նրա ճշմարտությունը 2.2.1.2 հավատն ու զուտ դիտումը 2.2.2 պարզաբանում 2.2.2.1 պայքար սնահավատության դեմ 2.2.2.2 լուսավորման պայքարը 2.2.3 ազատություն և երկյուղ 2.3 բարոյականություն (մորալիտետ) 2.3.1 բարոյական աշխարհայացք 2.3.2 ձևացում 2.3.3 խիղճ 3. բացարձակ գիտակցություն 3.1 կրոն 3.1.1 բնական կրոն 3.1.1.1լույսի էակներ (լույսի որդիներ) 3.1.1.2բույսեր և կենդանիներ 3.1.1.3վարպետներ 3.1.2 արվեստի կրոն 3.1.2.1 աբստրակտ արվեստի գործ 3.1.2.2 կենդանի արվեստի գործ 3.1.2.3 հոգևոր արվեստի գործ 3.1.3բացահայտված կրոն (հայտնություն եղած) 3.2 բացարձակ գիտակցություն

Արտաքին հղումներ խմբագրել