Շրջափակման երեխաները
«Շրջափակման երեխաները» (ռուս.՝ Дети блокады), բազմասերիանոց վավերագրական ֆիլմ, որ նկարահանվել է ռեժիսոր Ալլա Չիկիչևայի կողմից և պատմում է երեխաների կյանքի մասին շրջափակված Լենինգրադի պայմաններում։
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թվական | 2007 |
Դերակատարներ | Զոյա Վինոգրադովա, Գլեբ Բոգոմոլով, Ալեքսանդր Գորոդնիցկի, Իվան Կրասկո և Լյուդմիլա Վերբիցկայա |
Օպերատոր | Դմիտրի Ֆրոլով |
Սցենար խմբագրել
Պատմելով իրենց մանկության, իրենց ընտանիքի կենցաղի, դպրոցի և բակի, «մեծահասակներին» հատուկ երևույթների մանկական ընկալման մասին՝ ֆիլմի հերոսները ներկայացնում են քաղաքի կյանքը, որին պատել էր մեծ դժբախտություն, ոգու ուժի և կյանքի անսահման ծարավի մասին։ Յուրաքանչյուր սերիա նվիրված է մեկ հերոսի։ Եզրափակիչ, լիամետրաժ ֆիլմում հերոսների պատմությունները ձևավորում են միասնական խճանկար, լրացնում միմյանց։ Ֆիլմի յուրաքանչյուր սերիայից հանդիսատեսն իմանում է, թե հետագայում ինչ է դարձել շրջափակման երեխան, ինչի է հասել և ինչ պարգև է ստացել երկիրն այն բանի շնորհիվ, որ մի փոքրիկ մարդ ապրել է մինչև Հաղթանակի օրը։
Ֆիլմի հերոսներ խմբագրել
- Զոյա Վինոգրադովա – Ռուսաստանի ժողովրդական արտիստ
- Վալենտին Գավրիլով – Ռուսաստանի վաստակաոր ճարտարապետ
- Գլեբ Բոգոմոլով – նկարիչ
- Ալեքսանդր Գորոդնիցկի – բանաստեղծ, երգերի հեղինակ, եկրաֆիզիկոս, ԲԳԱԱ ակադեմիկոս
- Իվան Կրասկո – Ռուսաստանի ժողովրդական արտիստ
- Լյուդմիլա Վերբիցկայա –Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի նախագահ
Նկարահանող խումբ խմբագրել
- Սցենարի հեղինակ՝ Սվետլանա Կոսիխ, Ալլա Չիկիչևա
- Բեմադրող ռեժիսոր՝ Ալլա Չիկիչևա
- Բեմադրող օպերատոր՝ Դմիտրի Ֆրոլով
- Մոնտաժի ռեժիսոր՝ Վալերի Շչեդրինսկի
- Տնօրեն՝ Ալյոնա Բրունեց
Մրցանակներ խմբագրել
- «Ոսկե փետուր-2007» «Հեռուստատեսային հրապարակախոսական/վավերագրաական լավագույն հաղորդում» անվանակարգում, Սվետլանա Կոսիխ, Ալլա Չիկիչևա[1][2]
- «ՏԷՖԻ-2008» ազգային մրցանակաբաշխության եզրափակչի մասնակից երկու անվանակարգերում՝ Լավագույն վավերագրական սերիալ և Լավագույն օպերատորական աշխատանք,
- «ՏԷՖԻ-2008», Դմիտրի Ֆրոլովն արժանացել է մրցանակի Հեռուստատեսային վավերագրական ֆիլմի / սերիալի լավագույն օպերատոր անվանակարգում[3][4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Лауреаты и номинанты конкурса «Золотое перо-2007»».
- ↑ «Союз журналистов Санкт-Петербурга».
- ↑ «Фонд Академия Российского Телевидения». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Газета "Невское Время"».