Շրջանակ (տեխնիկ), hողային համակարգ, որի տարրերը (կանգնակներ, պարզունակներ, դիմկալներ) բոլոր կամ որոշ հանգույցներում կոշտ միացած են միմյանց։ Շրջանակները, հիմնականում, շենքերի, կամուրջների, ուղանցների և այլ կառույցների, ինչպես նաև աշխատանքային և տրանսպորտային մեքենաների կրող կոնստրուկցիաներ են։ Շրջանակավոր կոնստրուկցիաները պատրաստվում են առավելապես երկաթբետոնից, սակավ՝ մետաղից ու փայտից։ Շրջանակները լինում են տարածական, որոնք տարածական համակարգեր են, և հարթ։ Վերջիններն աչքի են ընկնում կառուցվածքային ձևերի մեծ բազմազանությամբ։

Շրջանակի տեխնիկա

Շրջանակի տեսակներ խմբագրել

  1. տարածական
  2. միահենամեշ միահարկ
  3. բազմահենամեջ միահարկ
  4. միահենամեշ երկհարկ
  5. բազմահենամեջ բազմահարկ
  6. փակ (փակ կոնտուրի տեսքով)

Շրջանակի հաշվարկը, սովորաբար, կատարվում է ստատիկորեն անորոշեչի համակարգերի հաշվարկման ընդհանուր մեթոդների (ուժերի մեթոդ, տեղափոխությունների մեթոդ և խառը մեթոդ) օգնությամբ։ Բարդ Շրջանաների (օրինակ, բազմահենամեջ բազմահարկ շենքերի կարկասներ) հաշվարկման համար օգտագործում են հաշվարկային սխեմաների պարզեցման կամ հաջորդական մոտեցումների վրա հիմնված մոտավոր մեթոդներ։

Տես նաև խմբագրել

  • Հարթ համակարգեր

Պատկերասրահ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 589