Շրջակա միջավայրի կայունություն

Շրջակա միջավայրի կայունություն, շրջակա միջավայրի կարողունակությունն է դիմակայել մարդու ազդեցությանը։ Էկոլոգիայում այս եզրույթը վերաբերում է կենսաբանական համակարգերի կենսաբազմազանության պահպանման և զարգացման ունակությանը։

Ջրաճահճային տարածքները և անտառները կենսակայուն համակարգերի բնորոշ օրինակներ են։ Մարդկանց համար, շրջակա միջավայրի կայունությունը հնարավորություն է տալիս պահպանել կյանքի որակը, վերարտադրությունը, ընդհանուր բարեկեցությունն ու զարգացումը (բնապահպանական, տնտեսական և սոցիալական տեսանկյունից)։ Առողջ էկոհամակարգերը մատակարարում են մարդկանց և այլ օրգանիզմների կենսագործունեության համար անհրաժեշտ միջոցներ։

Մարդու բացասական ազդեցությունը նվազեցնելու և էկոհամակարգերը բարելավելու երկու հիմնական եղանակ կա։ Առաջինը բնապահպանական կառավարումն է, որը հիմնված է երկրագիտության, կիրառական էկոլոգիայի և պահպանության, կենսաբանության կատարած ուսումնասիրությունների վրա։ Երկրորդ մոտեցումը մարդկության կողմից ռեսուրսների սպառման կառավարումն է, որը հիմնված է տնտեսագիտության կատարած ուսումնասիրություների վրա։

Կայուն զարգացման տնտեսությունը, որը սերտորեն կապված է էկոլոգիայի հետ և ենթադրում է սոցիալական, մշակութային և ֆինանսական ասպեկտներ։ Կայուն տնտեսության ստեղծումը մարտահրավեր է աշխարհին՝ միջազգային և ազգային օրենսդրության, սպառման, քաղաքաշինության, տրանսպորտի մակարդակով և ազդում է յուրաքանչյուր մարդու ապրելակերպի վրա։

Երկրի Խարտիայի առաքելությունն է խթանել կայուն ապրելակերպը և ձևավորել գլոբալ հասարակություն, որը հիմնված կլինի ընդհանուր էթիկական սկզբունքների վրա և կձևավորի հարգանք և հոգատարություն, էկոլոգիական ամբողջականության սկզբունքներ, մարդու համընդհանուր իրավունքներ, հարգանք մշակութային բազմազանության, տնտեսական արդարության, ժողովրդավարության և խաղաղության մշակույթի նկատմամբ։

Կայուն ապրելակերպի ուղիներ կարելի է գտնել կենսամիջավայրի վերակազմավորման միջոցով (օրինակ ՝ էկոգյուղեր, էկոքաղաքներ և կայուն քաղաքներ, վերակառուցելով տնտեսական հատվածները (Պերմակուլտուրա, Կանաչ շինարարություն, Կայուն գյուղատնտեսություն և Կայուն ճարտարապետություն), օգտագործելով նոր «կանաչ» տեխնոլոգիաներ, վերականգնվող էներգիա։

Սպառում-Բնակչություն, տեխնոլոգիա, ռեսուրսներ խմբագրել

Մարդկային գործոնի ազդեզությամբ ոչնրանում են կենսաֆիզիկական ռեսուրսները, և հատկապես երկրի էկոհամակարգերը։ Մարդկության ընդհանուր ազդեցությունը կախված է երկրի բնակչության քանակից, մարդու ազդեցությունից, որն իր հերթին կախված է օգտագործվող ռեսուրսներից, դրանց տեսակից (Օրինակ ՝ վերականգնվող կամ չվերականգնվող ռեսուրսներ) և մարդկային գործունեության մասշտաբից՝ կապված էկոհամակարգերի արտաքին ազդեցությանը դիմակայելու ունակության հետ։ Մարդկության ազդեցությունը մաթեմատիկորեն արտահայտելու առաջին փորձերից մեկը կատարվել է 1970 թվականին՝ հատուկ բանաձևով, որն արտահայտում է ռեսուրսների սպառումը՝ հաշվի առնելով բնակչությունը, սպառման մակարդակը և ազդեցությունը օգտագործված ռեսուրսի միավորը։

Բանաձևն ունի հետևյալ տեսքը՝ I = P × A × T

Որտեղ՝ I = շրջակա միջավայրի վրա ազդեցություն, P = Բնակչություն, A = սպառման մակարդակ, T = տեխնոլոգիա (քանի որ սպառումը կախված է օգտագործվող տեխնոլոգիայից)[1]

Բնակչություն խմբագրել

Համաշխարհային բնակչությունը հասել է 7 միլիարդի 2011 թվականի հոկտեմբերի 30-ի տվյալներով և, ըստ ԱՄՆ վիճակագրական գործակալության գնահատականի մինչև 2050 թվականը կգերազանցի 9 միլիարդը։

Ավելի մեծ աճ տեղի կունենա զարգացող երկրներում, որտեղ բնակչությունը կաճի 5,6 միլիարդից (2009 թ.) մինչև 7,9 միլիարդ (2050 թվականը)[2]։ Գիտնականները գտնում են, որ բնակչությունը 2070 թվականին կհասնի թվաքանակի գագաթնակետին՝ հասնելով 9-10 միլիարդ մարդու, իսկ հետագա նվազումը՝ մինչև 2100 թվականը՝ մինչև 8,4 միլիարդ[3]։

 

Շրջակա միջավայրի արտաքին ազդեցությանը դիմակայելու ունակություն խմբագրել

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մարդկությունն այժմ արդեն ավելի շատ ռեսուրսներ է սպառում, քան ստեղծվում է Երկրի վրա։ Մարդկային պահանջարկը համեմատվում է մոլորակի էկոլոգիական համակարգերի վերականգնվելու ընդունակության հետ։ Էկոլոգիական ոտնահետքը մարդու կողմից օգտագործված ռեսուրսների և առաջացող թափոններն արդյունավետ վնասազերծելու ունակությունն է։

Շրջակա միջավայրի կայությունը և աղքատությունը խմբագրել

Շրջակա միջավայրի կայունության հասնելու ամենակարևոր խթանը աղքատության դեմ պայքարն է։ Ընդհանուր առմամբ ընդունված է, որ աղքատությունը շրջակա միջավայրի դեգրադացիայի հետևանք է։ Այս արդյունքը հնչեցվել է Brundtland-ի[3] և Millennium Development Goals-ի[4] զեկույցներում:

 

Ըստ Brundtland-ի զեկույցի՝ «աղքատությունը գլոբալ բնապահպանական խնդիրների հետևանքներից մեկն է ։ Այս առումով պետք է պայքարել բնապահպանական խնդիրների դեմ, հասկանալ աղքատության և միջազգային անհավասարության պատճառները[5]։

Աղքատության մեջ ապրող մարդիկ ավելի շատ ապավինում են տեղական էկոհամակարգերին՝ որպես հիմնական ռեսուրսների (սնունդ և բժշկություն) և ընդհանուր բարեկեցության աղբյուր[6]։

Համաշխարհային բնակչության աճի հետ մեկտեղ մեծանում է ճնշումը տեղական էկոհամակարգերի վրա։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համաձայն, բարձր պտղաբերությունն ու աղքատությունն ուղղակի կապ ունեն, և աշխարհի ամենաաղքատ երկրները նույնպես աչքի են ընկնում բարձր պտղաբերությամբ և, համապատասխանաբար, բնակչության աճի տեմպերով[7]։

 
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ehrlich, P.R. & Holden, J.P. (1974). «Human Population and the global environment.» American Scientist 62(3): 282—292.
  2. United Nations Department of Economic and Social Affairs, Population Division (2009). «World Population Prospects: The 2008 Revision.» Արխիվացված 2017-12-07 Wayback Machine Highlights. Retrieved on: 2009-04-06.
  3. 3,0 3,1 Lutz et al. (2004).
  4. «The Millennium Development Goals Report, 2009» (PDF). United Nations. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.
  5. «Our Common Future, From One Earth to One World». United Nations. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.
  6. Lusigi, Angela. «Linking Poverty to Environmental Sustainability» (PDF). UNDP-UNEP Poverty - Environment Initiative. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.
  7. «Are fewer children a route to prosperity?». FACT SHEET: Population Growth and Poverty. United Nations Population Fund. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել