Շտետտին (վարչական շրջան)
Շտետտին (Շտետտինյան շրջան[1]) (գերմ.՝ Regierungsbezirk Stettin), վարչական շրջան, երկրորդ մակարդակի վարչատարածքային միավոր Պրուսիայում։ Գոյություն է ունեցել 1808-1945 թվականներին։ Հանդիսացել է Պոմերանիա նահանգի շրջաններից մեկը։ Վարչական կենտրոնը եղել է քաղաք Շտետտինը (ներկայումս լեհական քաղաք Շչեցին)։ Այսօր նախկին շրջանի տարածքի մեծ մասը պատկանում է Լեհաստանին, արևմտյան մասը տեղակայված է Մեկլենբուրգ—Արևմտյան Պոմերանիա դաշնային նահանգում։
Դիրք
խմբագրելՇրջանը հյուսիսից ողողվում է Բալթիկ ծովով, արևելքում եզերվում է Պոմերանիա նահանգին պատկանող Քյոսլին և Շտրալզունդ շրջաններով, հարավում` Բրանդենբուրգ նահանգի Ֆրանկֆուրտ և Պոտսդամ շրջաններով, արևմուտքում` Մեկլենբուրգ-Շվերին և Մեկլենբուրգ-Շտրելից ինքնիշխան պետություններով։ 1937 թվականի ապրիլի 1-ից շրջանն ունեցել է էքսկլավ Մեկլենբուրգ Շվերինում` Ցետտամին, որը Երրորդ Ռեյխի անցկացրած վարչական բարեփոխումների ընթացքում միացվել է Մեկլենբուրգին։ Շտետտին շրջանին են պատկանել նաև Բալթիկ ծովում գտնվող կղզիներից Ուզեդոմը, Վոլինը և այլն։
Պատմություն
խմբագրելՇտետտինյան շրջանն ի սկզբանե ձևավորվել էր 1808 թվականին։ Վերահաստատվել է 1815 թվականի ապրիլի 30-ին՝ վարչական բարեփոխումների ընթացքում։ 1820 թվականին տարածքում եղել են տասներկու գյուղական (Անկլամ, Կամմին, Դեմմին, Գրայֆենբերգ, Գրայֆենհագեն, Նաուգարդ, Պյուրից, Ռանդով, Ռեգենվալդե, Զաթցիգ, Իկկերմյունդե, Ուզեդոմ Վոլին) և մեկ քաղաքային շրջաններ (Շտետտին)։ Վերջինս 1826 թվականին օտարվել և միացվել է Ռանդով շրջանին, սակայն 1857 թվականին կրկին առանձնացվել է։
1945 թվականից հետո նախկին Շտետտին շրջանի տարածքը՝ տեղակայված Արևելյան Պոմերանիայում, ամբողջությամբ անցել է Լեհաստանի հսկողության տակ՝ Շչեցինյան վոյեվոդության տեսքով, որը հետագայում Լեհաստանում անցկացված բարեփոխումների արդյունքում օտարվել է և այսօր համապատասխանում է Արևմտյան Պոմորյան վոյեվոդությանը։ Արևմտյան Պոմերանիայում տեղակայված Շտետտին շրջանը (հիմնականում նախկին Շտրալզունդ շրջանը) գտնվում է Գերմանիայի Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա, դաշնային նահանգում։
Վարչական բաժանում
խմբագրել- Քաղաքային շրջաններ
- քաղաքային շրջան Շտետտին
- քաղաքային շրջան Շտարգարդ
- քաղաքային շրջան Շտրալզունդ
- քաղաքային շրջան Գրայֆսվալդ
- Գյուղական շրջաններ
- Անկլամ շրջան, վարչական կենտրոն` Անկլամ
- Կամմին շրջան, վարչական կենտրոն` Կամմին
- Դեմմին շրջան, վարչական կենտրոն` Դեմմին
- Գրայֆենհագեն շրջան, վարչական կենտրոն` Գրայֆենհագեն
- Նաուգարդ շրջան, վարչական կենտրոն -Նաուգարդ
- Պյուրից շրջան, վարչական կենտրոն` Պյուրից
- Ռանդով շրջան, վարչական կենտրոն` Շտետտին
- Զատցիգ շրջան, վարչական կենտրոն` Շտարգարդ
- Իկկերմյունդե շրջան, վարչական կենտրոն` Իկկերմյունդե
- Ուզեդոմ-Վոլին շրջան, վարչական կենտրոն` Սվինեմյունդե
- Գրայֆենբերգ շրջան, վարչական կենտրոն` Գրայֆենբերգ
- Ռեգենվալդե շրջան, վարչական կենտրոն` Ռեգենվալդե
- Գրայֆսվալդ շրջան, վարչական կենտրոն` Գրայֆսվալդ
- Ֆրանց-Բարտ շրջան, վարչական կենտրոն` Բարտ
- Գրիմմեն շրջան, վարչական կենտրոն` Գրիմմեն
- Ռյուգեն շրջան, վարչական կենտրոն` Բերգեն-աուֆ-Ռյուգեն
Տարածք և բնակչություն
խմբագրել1820 թվականին Շտետտին շրջանի բնակչությունը կազմում էր 352 497 մարդ։ 1850 թվականին այնտեղ ապրում էր 571 406 բնակիչ։ շրջանի տարածքը և բնակչությունը 1900[2] և 1925[3] թվականներին, ինչպես նաև 1937 թվականի մայիսի 17-ից 1941 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում[4]։
Տարեթիվ | Տարածքը, կմ² | Բնակչությունը, մարդ | Շրջանների քանակը | |
---|---|---|---|---|
գյուղական | քաղաքային | |||
1900 | 12.078,93 | 830.709 | 12 | 1 |
1925 | 12.086,00 | 951.176 | 12 | 1 |
1939 | 14.178,91 | 1.237.782 | 13 | 4 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Волин, остров». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Provinz Pommern: Regierungsbezirk Stettin // Gemeindeverzeichnis Deutschland 1900(գերմ.)
- ↑ Die Provinz Pommern im Überblick(գերմ.)
- ↑ «Fläche und Bevölkerung der größeren Verwaltungsbezirke (S. 8), Zahl der Gemeinden und Kreise (S. 21), Bevölkerung nach Gemeindegrößenklassen (S. 22)» (PDF) (գերմաներեն). Statistisches Jahrbuch für das Deutsche Reich 1939/40 (Digitalisat).
Արտաքին հղումներ
խմբագրել- HGIS Germany: Regierungsbezirk Stettin(գերմ.)
- Hinterpommern: Regierungsbezirk Stettin Արխիվացված 2020-02-24 Wayback Machine(գերմ.)
- Territoriale Veränderungen in Deutschland: Regierungsbezirk Stettin(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտետտին (վարչական շրջան)» հոդվածին։ |