Շվանկ (գերմաներեն՝ Schwank, բառացի՝ «կատակ»), 13-17-րդ դարերի գերմանական քաղաքային գրականության փոքր պատմվածք (սկզբում չափածո, հետո՝ արձակ)։

Թեմատիկայով մոտ է ֆրանսիական ֆաբլիոյին և վաղ Վերածննդի արձակ նովելին։ Ծաղրանքով է պատկերում տարբեր դասերի կյանքը, հաճախ՝ սատիրայով (հատկապես կաթոլիկ հոգևորականների, մասամբ՝ ասպետների)։ Սիրված հերոսը ճարպիկ, խելամիտ հասարակ մարդն է։ Շվանկի նշանավոր վարպետը Հանս Սաքսն է[1]։

Տես նաև՝ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 186.