Շուշանիկ Կուրղինյան

հայ բանաստեղծ

Շուշանիկ Հարությունի Կուրղինյան (Փոպոլճյան) (օգոստոսի 18 (30), 1876[1][2], Ալեքսանդրապոլ, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 24, 1927(1927-11-24)[3][1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ բանաստեղծուհի։

Շուշանիկ Կուրղինյան
Ծննդյան անունՇուշանիկ Հարությունի Փոպոլճյան
Ծնվել էօգոստոսի 18 (30), 1876[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էնոյեմբերի 24, 1927(1927-11-24)[3][1][2] (51 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Մասնագիտությունբանաստեղծուհի և ինքնակենսագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԱրղության օրիորդաց դպրոց[1]
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն[1]
Շուշանիկ Կուրղինյան Վիքիքաղվածքում
Շուշանիկ Կուրղինյան Վիքիդարանում
 Shushanik Kurghinian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում։ 1893 թվականին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առաջին հնչակ օրիորդաց խումբը։

Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում. հայտնի է եղել նրա հիմնադրված ակումբը Վլադիկավկազում։ Նրա անունով փողոց, դպրոց և գրադարան կա Գյումրիում։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Կուրղինյանի անունով փողոց և նրբանցք կա։

Ստեղծագործական աշխատանք խմբագրել

 
Շուշանիկ Կուրղինյան

Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Տարազ»–ում, 1899 թվականին, առաջին պատմվածքը՝ «Աղբյուր»–ում, 1900 թվականին։ Հ. Հակոբյանի հետ դարձավ հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը։ Եթե Կուրղինյանի առաջին շրջանի ստեղծագործություններում որոշակիորեն զգացվում է Հ.Հովհաննիսյանի, Հ.Թումանյանի, Ա.Իսահակյանի ազդեցությունը, ապա հետագայում հեղափոխական պայքարը նոր որակ է հաղորդում նրա պոեզիային, նպաստում ստեղծագործական անհատականության ձևավորմանն ու հաստատմանը։

1907 թվականին լույս է տեսել Կուրղինյանի առաջին՝ «Արշալույսի ղողանջներ» ժողովածուն, որի մի շարք բանաստեղծություններ նոր, ինքնատիպ խոսք էին 20-րդ դարի հայ ազգային պոեզիայում՝ բարձր գաղափարայնությամբ, խավարի ու բռնության դեմ ծառացող ոգով։ Նրա պոեզիան բարձր է գնահատել ժամանակի գրական–քննադատական միտքը։ Ալեքսանդր Մյասնիկյանը, Կուրղինյանին համեմատելով իտալուհի Ադա Նեգրիի հետ, ընդգծել է հայ բանաստեղծուհու հետևողական հեղափոխականությունը, անդավաճան նվիրվածությունը բանվոր դասակարգի պայքարին։

 
Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին Գյումրիում։ Հեղինակ՝ Ադիբեկ Գրիգորյան։

Կուրղինյանի ստեղծագործության էջերից մեկը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանությանը հայ իրականության մեջ («Մենք էլ միանանք», «Արծվի սերը», «Ինձ մի սիրիր», «Մի՞թե», «Դերձակուհին», «Գաղթական կինը» և այլն)։ Կուրղինյանը գրել է նաև պիեսներ («Կարմիր խաչը», «Ոսկե ձկնիկը», «Ջրաղացպան», «Այրված սիրտը»), որոնք չեն բեմադրվել։

Ետհոկտեմբերյան շրջանում, 1917–1922 թվականներին, Կուրղինյանը ստեղծել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը փառաբանող, նորի զգացողությամբ, աշխատանքային պաթոսով համակված մի շարք երգեր [«Նոր օրեր», «Մաղթանք», «Ողջույն քեզ», «Մահը» (նվիրված Վ. Ի. Լենինին), «Կարմիրներ» և այլն]։ Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում, հայտնի է եղել նրա հիմնադրած ակումբը (Ս. Շահումյանի անվան) Վլադիկավկազում։ 1921 թվականին տեղափոխվել է Սովետական Հայաստան։

Հիշատակ խմբագրել

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 17 գրադարանը կոչվում է Շուշանիկ Կուրղինյանի անունով (հիմնադրվել է 1939 թվականին)[4]։

 
Շուշանիկ Կուրղինյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոն-զբոսայգում։ Հեղինակ՝ Սարգիս Բաղդասարյան։

Երկեր խմբագրել

  • «Արշալոյսի ղօղանջներ», Սերովբէ Աւագեանի տպարան, Նոր Նախիջևան, 1907։
  • Հատընտիր, Յերևան, 1939, 68 էջ։
  • Երկերի ժողովածու, Երևան, 1947, 548 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 1971, 180 էջ։
  • Հատընտիր, Երևան, 1978, 364 էջ։
  • Բանաստեղծություններ։ Արձակ էջեր։ Պիեսներ։ Նամակներ, Երևան, 1981, 236 էջ։
  • Կուրղինյան Շուշանիկ, Արազի Մովսես, Հակոբյան Հակոբ, Երկեր, Երևան, 1982, էջ 197-358։

Գրականություն խմբագրել

  • B. Lucifer (Բախշի Իշխանյան), Աշխատանքի և աշխատավորի գաղափարը Ադա Նեգրիի, Հ. Հակոբյանի և Շ. Կուրղինյանի բանաստեղծությունների մեջ։ Գրական քննադատական էթյուդ։ Նոր Նախիջևան, 1909։
  • Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 6, Շ. Կուրղինյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 43 էջ։
  • Հովհաննես Ղազարյան, Շուշանիկ Կուրղինյան։ Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն, Երևան 1955։
  • Ջ․ Մ․ Միրզաբեկյան, Գրական Ժառանգություն 15. Շուշանիկ Կուրղինյան։ Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1981։

Մամուլ խմբագրել

  • Հովիկ Մելիքյան, Երբ ձևականորեն են տպագրում կլասիկ հեղինակին (գրախոսություն Շուշանիկ Կուրղինյանի «Բանաստեղծություններ» (1947) գրքի մասին)։ «Գրական թերթ», 1948, № 4:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Кургинян Шушаник // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. «Գրադարաններ Երևան քաղաքում». www.myyerevan.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 30