Շոուն Ֆեննինգ

ամերիկացի գործարար

Շոուն Ֆեննինգ (անգլ.՝ Shawn Fanning, նոյեմբերի 22, 1980(1980-11-22), Բրոքթոն (Մասաչուսեթս), Փլիմաութ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի վեբ ծրագրավորող, գործարար և վենչուրային հիմնադրամներ «ներդրող հրեշտակ»: 1999 թվականին ստեղծել է «Նափստեր» ցանցային ծառայությունը (անգլ.՝ Napster), որը «P2P» - միևնույն կարգի էլեկտրոնային սարքավորումներին երաժշտական ֆայլափոխանակման ծառայություն առաջարկող աշխարհում առաջին համացանցային ընկերությունն է եղել։ Ցանցի անվամբ էլ Շոունը ստացել է Նափստեր կեղծանունը։ Ծառայությունը լայն տարածում է գտել և Շոուն Ֆեննինգի նկարը հրապարակվել էր Թայմ ամսագրի շապիկին[1]։

Շոուն Ֆեննինգ
անգլ.՝ Shawn Fanning
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1980(1980-11-22) (43 տարեկան)
ԾննդավայրԲրոքթոն (Մասաչուսեթս), Փլիմաութ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևելյան համալսարան և Harwich High School?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և ծրագրավորող
 Shawn Fanning Վիքիպահեստում

2000 թվականի ապրիլի 13-ին Նափստեր ընկերության դեմ դատական գործ է հարուցվել՝ նյութերի ապօրինի տարածման և հեղինակային իրավունքի խախտման մեղադրանքով, և P2P անվճար ծառայությունը փակվել է 2001 թվականին՝ դատարանի որոշման դեմ ընկերության ներկայացրած մի քանի անհաջող բողոքարկումներից հետո։ Այնուհետև 2011 թվականի դեկտեմբերի 1-ին թողարկվել է կայքի վճարովի բաժանորդային տարբերակը, որը ձեռք է բերել Ռապսոդի ընկերությունը (անգլ.՝ Rhapsody): Նափստերում գործունեությունից հետո Շոունը միացել է նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություններին և ներդրումներ կատարել մի շարք սթարթափներում։

Համակարգչային գործունեություն խմբագրել

Napster խմբագրել

 
Նափստերի լոգոն Ռապսոդիի կազմում

1999 թվականի հունիսի 1-ին Շոուն Ֆեննինգը թողարկել է Napster համակարգի նախնական ծրագիրը, որի համահիմնադիր էր Շոն Փարքերը[2]։ Ֆիննինգն ի սկզբանե այն պլանավորել էր որպես ֆայլերի փոխանակման (peer-to-peer file sharing) անկախ ծառայություն։ Ծառայությունը գործել է 1999 թվականի հունիսից մինչև 2001 թվականի հուլիսը[3]։ Տեխնոլոգիան հնարավորություն էր տալիս, որ մասնակիցներն իրար միջև հեշտությամբ փոխանակվեին իրենց MP3 ֆայլերով[4]։

Ծրագիրը մեծ հետաքրքություն էր առաջացրել հյուսիս-արևելքի քոլեջների հարյուրավոր ուսանողների շրջանում․ նրանք երաժշտություններ էին փոխանակում, որն էլ դարձավ մեծ հեղաշրջում երաժշտական արդյունաբերության մեջ[5][6]։

Թեև նախնական ծառայությունը դատարանի որոշմամբ փակվեց, բայց Napster բրենդը կենսունակ եղավ, անգամ այն բանից հետո, երբ սնանկացման գործընթացի շրջանակներում կազմակերպության ակտիվները լիկվիդացվեցին և գնվեցին այլ ընկերությունների կողմից[7]։

Snocap խմբագրել

2002 թվականին Շոուն Ֆեննինգը ընդգրկվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Technology Review» ամսագրի կողմից հրապարակած՝ Աշխարհի 100 լավագույն նորարարների TR100 ցուցակի 35 տարեկանից ցածր ցանկում[8]։ 2003 թվականին Ջորդան Մենդելսոնի (Նափսթերի գլխավոր ճարտարապետ) և Ռոն Քոնվեյի հետ միասին բացել է նոր ընկերություն՝ Snocap[9]: Ընկերությունը ձգտում էր օրինական շուկա դառնալ թվային հաղորդակցության համար։ Այնուամենայնիվ, նրանց գործընկերներն ու հանրությունը լավ չարձագանքեցին։ Հաճախորդների աջակցությունը չէր բավարարում տեխնիկական բազմաթիվ խնդիրները լուծելուն։ Նրանց հիմնական գործընկերներից մեկը՝ CD Baby ընկերությունը, գրել է նրանց հարաբերությունների խայտառակ պատմությունը[10][11]։ 2007 թվականի վերջին Snocap ընկերությունն իր աշխատակիցների 60%-ին հեռացրել էր աշխատանքից։ ValleyWag-ը իր հոդվածում գրել էր, որ Շոուն Ֆեննինգը վաղուց էր լքել Snocap-ը և սկսել աշխատել մեկ այլ՝ Rupture նախագծի համար։ ValleyWag- ի հոդվածում նշվում էր, որ ձախողումը հիմնականում կապված էր Snocap- ի գլխավոր գործադիր տնօրեն Ռուստի Ռուֆի և ճարտարագիտության գծով նախկին փոխնախագահ Դեյվ Ռոուլիի հետ, ովքեր «աշխատանքից հեռանալուց առաջ սարքավորումների մեջ խառնաշփոթ էին ստեղծել»[12]։ 2008 թվականին Snocap ընկերությունը շուտափույթ և շատ ցածր գնով վաճառվեց[12] imeem ցանցային հաղորդակցման ծառայության վեբ -կայքին[13][14]։

Rupture խմբագրել

2007 թվականին հայտարարվել էր Rupture նախագծի ֆինանսավորման մասին, CrunchBase հարթակում նշում էր, որ 2007 թվականի հոկտեմբերի 2-ին Շոուն Ֆեննինգը պաշտոնապես դարձել է գլխավոր գործադիր տնօրեն[15]։

2006 թվականի դեկտեմբերին Ֆեննինգը համահիմնադիր Ջոն Բաուդանզայի հետ միասին, ստեղծել է Rupture կայքը, սոցիալական ցանցային գործիք, որը նախատեսված էր խաղացողների անհատական պրոֆիլները խմբագրելու, ինչպես նաև World of Warcraft խաղացողների միջև հաղորդակցությունը հեշտացնելու համար։ Հետագայում Rupture կայքը ձեռք բերեց Electronic Arts կորպորացիան 30 միլիոն դոլարով[16][17][18]։ Ֆեննինգի գործունեությունը այդ կորպորացիայում կարճ տևեց, քանի որ 2009 թվականի նոյեմբերին Rupture - ից հեռացվեց իր թիմի հետ միասին[18]։

Path խմբագրել

Շոուն Ֆեննինգը, Electronic Arts կորպորացիայից հեռանալուց մի քանի ամիս անց, սկսեց աշխատել մեկ այլ՝ Path.com հոսթինգային ծառայությունում։ 2010 թվականի հունվարին Դեյվ Մորինը հայտարարեց, որ հեռանում է Facebook սոցիալական կայքի Հարթակի ավագ մենեջերի պաշտոնից և միանում է Ֆեննինգին՝ որպես Path․com-ի գործադիր տնօրենը[19][20]։

Airtime խմբագրել

2011 թվականին Շոուն Ֆեննինգը և Napster համակարգի համահիմնադիր Շոն Փարքերը վերամիավորվեցին և ստեղծեցին Airtime.com վեբ-կայքը։ Ներդրողներից են նաև Ռոն Քոնուեյնը, Մայքլ Արրինգտոնը և Էշթոն Քաթչերը[21][22]։ Ֆեննինգը դարձավ գլխավոր գործադիր տնօրեն, իսկ Շոն Փարքերը՝ գործադիր նախագահ[23]։

Airtime․com հարթակի թողարկումը տեղի ունեցավ 2012 թվականի հունիսին և եղավ շատ կորստաբեր և անհաջող հանրային միջոցառում, քանի որ Շոն Փարքերը և Շոուն Ֆեննինգը հսկայական գումարներ էին ծախսել՝ սթարթափի բացմանը հանրաճանաչ հյուրեր ներգրավելու համար, իսկ սարքավորումը շահագործել չհաջողվեց[24]։ CNET կայքում Գրեգ Սանդովալն արտահայտվել էր ծախսերի անհամաչափ բաշխաման մասին[Ն 1]։

Helium Systems խմբագրել

2013 թվականին Շոուն Ֆեննինգը, Ամիր Հալեյմն ու Շոն Քերին հիմնադրեցին Helium Systems հարթակը։ 2014 թվականի դեկտեմբերին ընկերությունը հայտարարել է, որ ստացել է 16 միլիոն դոլար ներդրում Khosla վենչյուրային ընկերության կողմից, որին մասնակցել են մի շարք կազմակերպություններ և անհատներ, ինչպիսիք էն՝ FirstMark Capital, Digital Garage կազմակերպությունները, Մարկ Բենիոֆը, SV Angel Ռոն Քոնվեյը և փոքր վենչյուրներ՝ ի թիվս այլնի[26]։

Մշակույթի ասպարեզ խմբագրել

2000 թվականին Շոուն Ֆեննինգը հանդես է եկել որպես MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության հաղորդավար։ Նա ներկայացավ Metallica ռոք խմբի վերնաշապիկով, այն դեպքում, երբ մի քանի ամիս առաջ Metallica ընդդեմ Napster Inc դատական հայցն էր եղել։ Հետին պլանում նվագում էր «Ո՞ւմ համար է հնչում զանգը» (For Whom the Bell Tolls) երգը։ Հարցին, թե վերնաշապիկը որտեղից է վերցրել, Ֆեննինգը պատասխանել է. «Իմ ընկերներից մեկը դա կիսեց ինձ հետ»։ Դահլիճում նստած Լարս Ուլրիխն արձագանքել է կեղծ ձանձրույթ արտահայտող դեմքով[27][28]։

2000 թվականի հոկտեմբերին Շոուն Ֆեննինգը հրապարակվել է Թայմ ամսագրի շապկին[29]։

Շոուն 2003 թվականին նկարահանվել է Գողություն՝ իտալական ձևով ֆիլմում, որտեղ կամեո էպիզոդային դերում ինքն իրեն է խաղացել։ Ֆիլմում Սեթ Գրինի կերպար Լայլը մեղադրում է Ֆեննինգին իրենից Napster գողանալու համար, երբ ինքը քնած էր իրենց Հյուսիսարևելյան համալսարանի հանրակացարանի սենյակում։ Թեև մյուս կերպարները դա համարում են պարզապես պարծենկոտություն, մի տեսարանում երևում է, որ իրականում Ֆեննինգը սողալով անցնում է Լայլի քնած մարմնի վրայով և գողանում 3-1/2 ճկուն սկավառակը։

2008 թվականի սկզբին Ֆեննինգը հայտնվեց Ռոման Կոպոլլայի Volkswagen գովազդային ֆիլմում, որտեղ հումորով է խոսում անցյալում ֆայլերի փոխանակման իր կատարած փորձի մասին[30]։

2013 թվականին Ալեքս Վինթեռի նկարահանած «Ներբեռնված» վավերագրական կինոնկարը Napster ֆայլափոխանակման ցանցի և նրա ստեղծողներ՝ Ֆեննինգի և Փարքերի մասին է[31]։

Նշումներ խմբագրել

  1. «Իր նոր սթարթափը սկսելու համար Շոն Փարքերը պետք է ավելի քիչ միլիարդներ ծախսեր աստղային հյուրեր հրավիրելու վրա, և ավելի շատ՝ իր տեխնոլոգիան ամրացնելու վրա»։ [25]․․․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Time Magazine Cover: Shawn Fanning - Oct. 2, 2000». TIME magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
  2. «Shawn Fanning And Sean Parker Talk About Airtime And "Smashing People Together"». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.(չաշխատող հղում)
  3. «Napster's High and Low Notes». Businessweek. 2000 թ․ օգոստոսի 14.
  4. * Giesler, Markus (2006). «Consumer Gift Systems». Journal of Consumer Research. 33 (2): 283–290. doi:10.1086/506309.
  5. «Napster shut down». BBC News Online. 2000 թ․ հուլիսի 27. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
  6. «Napster must stay shut down». BBC News Online. 2002 թ․ մարտի 26. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
  7. Evangelista, Benny (2002 թ․ սեպտեմբերի 4). «Napster runs out of lives – judge rules against sale». San Francisco Chronicle. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. «2002 Young Innovators Under 35: Shawn Fanning, 21». Technology Review ամսագիր. 2002. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
  9. «Followup: Shawn Fanning leaves his Snocap baby an orphan». Valleywag.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. «What happened with CD Baby and Snocap». CD Baby. 2007 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  11. «The Rise & Fall of Snocap – What Did We Learn?». Penny Distribution. 2007 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին.
  12. 12,0 12,1 Greg Sandoval (2007 թ․ հոկտեմբերի 11). «Shawn Fanning's Snocap lays off 60 percent of workforce». CNET News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  13. Hansell, Saul (2007 թ․ հոկտեմբերի 12). «Shawn Fanning's Snocap Prepares for Fire Sale». The New York Times.
  14. Orlowski, Andrew (2008 թ․ ապրիլի 7). «Right idea, wrong time: Snocap's corpse washes up at Imeem». Theregister.co.uk. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  15. Times, Alex Pham LA (2009 թ․ մայիսի 26). «Rupture: Shawn Fanning, Napster Founder, Has A New Brainchild». HuffPost (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  16. «EA buys Shawn Fanning's Rupture for $30 million». CNET. 2008 թ․ մայիսի 8. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  17. Peter Kafka (2008 թ․ օգոստոսի 4). «Business Insider». Business Insider. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  18. 18,0 18,1 Rob Crossley (2009 թ․ նոյեմբերի 22). «EA studios named in mass-layoff operation». Develop Online. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
  19. Michael Arrington (2010 թ․ հունվարի 22). «Dave Morin Leaves Facebook, To Launch New Startup with Napster Creator Shawn Fanning». TechCrunch.
  20. «Dave Morin». CrunchBase.
  21. Bertoni, Steven (October 6, 2011). Sean Parker And Shawn Fanning's Secretive Airtime Gets Big Backers. Forbes.
  22. Apostolou, Natalie. "Napster boys are back with Airtime". The A Register. October 10, 2011.
  23. Napster founders return with Airtime start-up. BBC News. October 10, 2011.
  24. Sutter, John D. (June 6, 2012). "Is Airtime (a clothed version of Chatroulette) destined to fail?". CNN.
  25. Sandoval, Greg (June 6, 2012). "Sean Parker's Airtime not ready for prime time". CNET.
  26. «With $16M In Funding, Helium Wants To Provide The Connective Tissue For The Internet Of Things». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.(չաշխատող հղում)
  27. Smallwood, Karl (2017 թ․ ապրիլի 5). «How The Founder of Napster Trolled Metallica at the VMAs - Fact Fiend». Fact Fiend.
  28. "Lars Ulrich". YouTube
  29. Time magazine. October 2, 2000
  30. Boards Screening Room(չաշխատող հղում)
  31. Webster, Andy (2013 թ․ հունիսի 20). «'Downloaded,' a Documentary About Napster». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոուն Ֆեննինգ» հոդվածին։